Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 325-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.02.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2012.12.24/31(444) Հոդ.329
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
27.11.2012
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
03.12.2012
Дата вступления в силу
01.02.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012439

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 նոյեմբերի 2012 թ.

թիվ 325-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը, պաշտպանել օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ավանդատուների շահերը և սահմանափակել օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ռիսկայնությունը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ գլուխը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշման /այսուհետ՝ որոշում/ 1-ին կետը լրացնել նոր 1.7-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«1.7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ ընդունելու համար լրացուցիչ պայմանները»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում /այսուհետ՝ կանոնակարգ 2/ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները:

1) Կանոնակարգ 2-ի 11.1-րդ կետը «նվազագույն չափերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար)» բառերով,

2) Կանոնակարգ 2-ի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի համար սահմանվող` Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ ընդունելու համար լրացուցիչ պայմանները սահմանվում են` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի:»,

3) Կանոնակարգ 2-ը լրացնել 34.9.1. կետով` հետևյալ բովանդակությամբ.

«34.9.1. Մեկ աշխատանքային օրանոց (օվերնայթ) վարկային պայմանագրերով տրամադրված միջոցներ, եթե վարկառուն հանդիսանում է ոչ ռեզիդենտ բանկ, որն ունի Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման ԲԲԲ+(Բաա1) և ԲԲԲ+(Բաա1)-ից բարձր վարկանիշ` առաջնորդելով սույն կանոնակարգի 56.3-րդ կետով սահմանված սկզբունքներով: Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում սույն կետում նշված միջոցները կարող են ընդգրկվել սույն կանոնակարգի 34.1-34.9 կետերում նշված միջոցների` բարձր իրացվելի ակտիվներում ընդգրկվող գումարների հանրագումարի առավելագույնը 15%-ի չափով:»,

4) Կանոնակարգ 2-ի 37-րդ, 38-րդ, 42-րդ, 43-րդ կետերում «ռեպո համաձայնագրերի,» բառերը փոխարինել «ռեպո համաձայնագրերի (համաձայն սույն կանոնակարգի 47-րդ կետի), ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի (համաձայն սույն կանոնակարգի 48.2 կետի),» բառերով,

5) Կանոնակարգ 2-ի 37-րդ, 38-րդ, 42-րդ, 43-րդ կետերում «գնման և վաճառքի արժութային սվոպերի գծով առաջացած պահանջների» բառերը փոխարինել «ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջների» բառերով,

6) Կանոնակարգ 2-ի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ռեպո համաձայնագրերը համարվում են պահանջ ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ նկատմամբ` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի չափով, իսկ սույն կանոնակարգի հավելված 3-ի 3-րդ գլխով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի չապահովված մասի արժեքի չափով:»,

7) Կանոնակարգ 2-ի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48. Սույն կանոնակարգի 37-րդ, 38-րդ, 42-րդ և 43-րդ կետերում նշված ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջները Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ընդգրկվում են միայն ածանցյալ գործիքների գծով հաշվեկշռի ակտիվային մասում արտացոլված գումարների չափով, բացառությամբ այն դեպքի, երբ բանկը սվոպ գործարքի արդյունքում ստացել է երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ` ռուսական ռուբլու), որի դեպքում Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում սվոպն ընդգրկվում է բանկի հետհաշվեկշռում արտացոլված ստացման ենթակա ամբողջ գումարի չափով:»,

8) Կանոնակարգ 2-ը լրացնել 48.2 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«48.2. Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկում ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը և փոխառությամբ տրամադրված արժեթղթերը համարվում են պահանջ`

1) տվյալ արժեթղթի թողարկողի նկատմամբ` արժեթղթի հաշվեկշռային արժեքի չափով, և

2) ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ (փոխառուի) նկատմամբ` սույն կանոնակարգի հավելված 3-ի 22.2 կետով սահմանված չապահովված մասի արժեքի չափով: Ընդ որում, եթե բանկը ռեպո համաձայնագրով ձեռք է բերել երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ ռուսական ռուբլու), ապա վերջինս Ն31, Ն32, Ն41 և Ն42 նորմատիվների հաշվարկի առումով չի դիտվում որպես ռեպո համաձայնագրի ապահովվածություն:»,

9) Կանոնակարգ 2-ի 49-րդ կետը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Սույն կետը չի տարածվում ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերի և փոխառությամբ տրամադրված արժեթղթերի վրա:»,

10) Կանոնակարգ 2-ի 53-րդ կետում «վաճառքի արժութային սվոպի,» բառերը հանել,

11) Կանոնակարգ 2-ի 53-րդ կետը վերջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Սույն կետի իմաստով` սվոպով ներգրավված միջոցները չեն համարվում ներգրավված միջոց:»,

12) Կանոնակարգ 2-ի 56.2 կետում «(բացառությամբ` արժութային սվոպի)» բառերը հանել,

13) Կանոնակարգ 2-ի 56.2 կետի 3-րդ ենթակետում «բանկերի» բառը փոխարինել «ֆինանսական կազմակերպությունների» բառերով,

14) Կանոնակարգ 2-ի 56.2 կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«4) Արժութային և փոխարժեքային սվոպերը:

Արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում ածանցյալ գործիքներն ընդգրկվում են միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ ածանցյալ գործիքի գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):»,

15) Կանոնակարգ 2-ի 56.4 կետում`

ա. «(բացառությամբ` արժութային սվոպի)» բառերը հանել,

բ. «1-3» թվերը փոխարինել «1-4» թվերով,

16) Կանոնակարգ 2-ը լրացնել 61.1, 61.2 և 61.3 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«61.1. Սույն կանոնակարգի իմաստով` ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային մնացորդ (արժեք) է համարվում նրա գծով հաշվեկշռում հաշվեգրված գումարը` ներառյալ տոկոսները, տույժերը և տուգանքները` նվազեցրած նրա գծով ձևավորված պահուստը, կուտակված ամորտիզացիան և արժեզրկումը, եթե այդպիսիք կան:

61.2. Սույն կանոնակարգի իմաստով` արժութային սվոպը համաձայնություն է, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք), ինչպես նաև պայմանագրով նախապես սահմանված տոկոսագումարներ փոխանակելու պայմանով:

61.3. Սույն կանոնակարգի իմաստով` փոխարժեքային սվոպը արժութային սվոպի պարզ տեսակ է, որը նախատեսում է պայմանագրով սահմանված փոխարժեքով (սփոթ փոխարժեք) երկու արժույթների փոխանակում (առք/վաճառք)` այդ արժույթները պայմանագրով սահմանված ժամկետում և փոխարժեքով (ֆորվարդ փոխարժեք) հետ փոխանակելու (վաճառք/առք) պայմանով:»,

17) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վարկային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՎՌ = Ա11 + Ա22 +…+ Աոո, որտեղ`

Ա1, Ա2, ..., Աո-ը բանկի ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների հանրագումարներն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների: Ակտիվները ներառվում են իրենց հաշվեկշռային արժեքով, իսկ սույն հավելվածով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում` ՎՌԶՄ ճշգրտված արժեքով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված չափով:

Ռ1, Ռ2, ..., Ռո-ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:»,

18) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ից հանել բոլոր «և դրանց գծով հաշվարկված տոկոսներ» և «, դրանց գծով հաշվարկված տոկոսներ» բառերը,

19) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.4, 6.10, 6.11.1 և 6.12 կետերից հանել «(ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը)» բառերը,

20) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.8, 6.9, 6.31.1, 6.31.2 և 6.32 կետերն ուժը կորցրած ճանաչել,

21) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.19 կետից հանել «վարկանիշ չունեցող 100» և «վարկանիշ չունեցող 150» բառերը,

22) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6-րդ կետում աղյուսակ 1-ի 6.22 կետում «50 տոկոս» բառը փոխարինել «50/75 տոկոս» բառերով,

23) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6-րդ կետի աղյուսակ 1-ը լրացնել 6.32, 6.33, 6.34, 6.35, 6.36, 6.37, 6.38 և 6.39 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

6.32. Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

-

50

6.33. Ճանապարհին գտնվող ոսկու ստանդարտացված ձուլակտորներ (999 հարգից ոչ պակաս)

-

75

6.34. 6.1.1 կետում նշված ակտիվներից տարբեր այլ ակտիվներ երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու)

-

150

6.35. Պահանջներ ներդրումային ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի առկայության դեպքում)

/ԱԱԱ/Աաա/-ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից
/ԲԲԲ-/Բաա3/ 100
/ԲԲ+/Բա1/-ից 
 /ԲԲ-/Բա3/ 100
/Բ+/Բ1/-ից ցածր 150

/Ֆ1+, Ֆ1/Պ-1/Ա-1+,Ա-1/ 20
/Ֆ2/Պ-2/Ա-2/ 50
/Ֆ3 և ցածր/Պ-3/Ա-3-ից ցածր / 100

/ԱԱԱ/Աաա/ -ից /ԱԱ-/Աա3/ 20
/Ա+/Ա1/-ից /Ա-/Ա3 50
/ԲԲԲ+/Բաա1/-ից
/ԲԲԲ-/Բաա3/ 100
/ԲԲ+/Բա1/-ից /ԲԲ-/Բա3/ 100
/Բ+/Բ1/-ից ցածր 150

/Ֆ1+, Ֆ1/Պ-1/Ա-1+,Ա-1/ 20
/Ֆ2/Պ-2/Ա-2/ 50
/Ֆ3 և ցածր/Պ-3/Ա-3-ից ցածր / 100

6.36. Պահանջներ ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

Համաձայն սույն հավելվածի 9.2 կետի

Համաձայն սույն հավելվածի 9.2 կետի

6.37. Պահանջներ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

150

150

6.38. Պահանջներ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ (վարկանիշի բացակայության դեպքում)

Համաձայն սույն հավելվածի 9.3 կետի

Համաձայն սույն հավելվածի 9.3 կետի

6.39. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն սույն աղյուսակի այլ կետերում

100

150

24) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված պահանջները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռային արժեքով:»,

25) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 8-րդ կետից հանել «(բացառությամբ` արժութային սվոփի)» և «ամբողջ» բառերը,

26) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

27) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ը լրացնել 9.1, 9.2 և 9.3 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«9.1. Սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 6.37 կետում նշված բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված ֆոնդերը, բացառությամբ ֆոնդերի ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդի, ինչպես նաև ոչ հրապարակային ֆոնդերը: Սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 6.36 կետում նշված ոչ բարձր ռիսկային ֆոնդեր են համարվում բարձր ռիսկային ֆոնդեր չհամարվող ֆոնդերը:

9.2. Սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի 6.36 կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար պետք է հաշվարկել տվյալ ֆոնդի ակտիվներին տրված ռիսկի կշիռների միջին կշռված մեծությունը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում ֆոնդի կառավարչի կողմից հաշվարկման պահի դրությամբ բացահայտված (տրամադրված) ֆոնդի ակտիվների ընդհանուր ծավալի (խմբավորված ըստ ռիսկի կշիռների) վերաբերյալ տեղեկատվությունը, եթե տվյալ տեղեկատվությունը բացահայտվել (տրամադրվել) է ոչ շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում: Եթե սույն կետով սահմանված տեղեկատվությունը բացահայտվել է (տրամադրվել է) ավելի շուտ, քան կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման ամսվան նախորդող երկու ամսվա ընթացքում կամ չի բացահայտվել (տրամադրվել), ապա սույն հավելվածի աղյուսակ 1-ի 6.36 կետում նշված վարկանիշ չունեցող ոչ բարձր ռիսկային ոչ օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը ընդունվում է 100%:

9.3. Սույն հավելվածի աղյուսակ 1-ի 6.38 կետում նշված վարկանիշ չունեցող օտարերկրյա ֆոնդերի նկատմամբ պահանջի ռիսկի կշիռը որոշվում է աղյուսակ 1.1-ի համաձայն: Ընդ որում, աղյուսակ 1.1-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ֆոնդերը պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 337-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի ներդրումային սահմանափակումները» կանոնակարգ 10/10-ի 9-րդ կետով սահմանված պահանջները:

 

Աղյուսակ 1.1

 

ՖՈՆԴԻ ՏԵՍԱԿԸ

ՌԻՍԿԻ ԿՇԻՌԸ

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՖՈՆԴԵՐ

 

1.

 

Դրամական շուկայի ֆոնդեր

20%

2.

Ստանդարտ ֆոնդեր (տարատեսականացված)

50%

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՖՈՆԴԵՐ

 

 3.

Ֆոնդերի ֆոնդ, որի ակտիվները ներդրվում են միայն հրապարակային ստանդարտ տարատեսականացված ֆոնդերում

50%

 4.

Անշարժ գույքի ֆոնդ (տարատեսականացված)

75%

 5.

Այլ մասնագիտացված ֆոնդեր

150%

 

1-5-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ՖՈՆԴԵՐ

 
 6.

1-5-րդ կետերում չնշված ֆոնդեր

150%

28) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 11-րդ կետը լրացնել 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«3) երկրորդ խմբի արտարժույթով (բացառությամբ ռուսական ռուբլու) ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:

 4) Ռեպո համաձայնագրերը, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի պահանջների:

 5) Աղյուսակ 1-ի 6.31 կետում նշված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով:»,

29) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 12-րդ կետի 2-րդ պարբերությունը «հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն են» բառերից հետո լրացնել «` հետհաշվեկշռում արտացոլված ամբողջ գումարի չափով» բառերով,

30) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 16-րդ կետի «ա» պարբերությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության, Կենտրոնական բանկի» բառերից հետո լրացնել «, շուկայի հիմնական մասնակիցների, սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակ 1-ի 6.6 կետում նշված կազմակերպությունների» բառերով,

31) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 16-րդ կետի «դ» պարբերությունը «գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն),» բառերից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ երաշխավորություն տվողը Կենտրոնական բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ գրավի առարկան հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ կամ Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմս,» բառերով,

32) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. ՎՌԶՄ-ները չեն տարածվում ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ոչ ստանդարտ և կասկածելի վարկեր և դեբիտորական պարտքեր, միջին ռիսկային և ոչ բարձր ռիսկային արժեթղթեր:»,

33) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ը լրացնել 22.1 և 22.2 կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«22.1. Ռեպո համաձայնագրերը և դրանց գծով հաշվարկված տոկոսները վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

ՌՀԱ = Առավելագույն [ԴՄXԴՌ; ՊՀ], որտեղ`

ՌՀԱ – ռեպո համաձայնագրի և դրանց գծով հաշվարկված տոկոսների` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ԴՄ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների արժեքն է,

ԴՌ - ռեպո համաձայնագրով տրամադրված դրամական միջոցների ռիսկի կշիռն է` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի,

ՊՀ – սույն գլխով սահմանված կարգով և դեպքերում ՎՌԶՄ կիրառման արդյունքում հաշվարկված ռեպո համաձայնագրի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է, իսկ ՎՌԶՄ չկիրառելու դեպքում` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի և ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշռի (համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը) արտադրյալն է:

22.2. Ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ բանաձևի համաձայն`

ՌՎԱ = Առավելագույն [ՉԱ X ԳՌ; ԱՀ X ԹՌ], որտեղ`

ՌՎԱ – ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի` վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող գումարն է,

ՉԱ – ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի չապահովված մասն է, որը որոշվում է որպես`

ա. ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային ճշգրտված արժեքի (կիրառելով սույն գլխով սահմանված արժեքի տատանման գործակիցները), և

բ. ստացված դրամական միջոցների ու դրանց գծով վճարվելիք գումարների հանրագումարի դրական տարբերություն,

ԳՌ – ռեպո գործառնության կողմ հանդիսացող անձի (գործընկերոջ) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի` հաշվի առնելով ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի արժույթը,

ԱՀ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի հաշվեկշռային արժեքը,

ԹՌ - ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի թողարկողի (գործիքի) վարկային ռիսկի կշիռը` համաձայն սույն հավելվածի 6-րդ կետի աղյուսակի:

Փոխառությամբ տրամադրված արժեթղթերը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են սույն կետով սահմանված կարգով:»,

34) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 23.2 կետը լրացնել «գ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«գ) Հանդիսանում է սույն հավելվածի աղյուսակ 1-ի 6.6 կետում նշված կազմակերպություն:»,

35) Կանոնակարգ 2-ի հավելված 4-ի 6.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.2. Արտարժութային դիրքերի հաշվարկում ընդգրկվում են նաև հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ դրանց գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):»,

36) Կանոնակարգ 2-ի հավելված 4-ի 11-րդ կետի «ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունները» բառերը փոխարինել «ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված արժեթղթերը, փոխառությամբ ստացված արժեթղթերի վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները» բառերով,

37) Կանոնակարգ 2-ի հավելված 4-ի 19-րդ կետում «ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով պարտավորությունները» բառերը փոխարինել «ռեպո համաձայնագրերով ձեռք բերված կապիտալի գործիքների վաճառքի արդյունքում ձևավորված հաշվեկշռային պարտավորությունները, փոխառությամբ տրամադրված կապիտալի գործիքները, փոխառությամբ ստացված կապիտալի գործիքների վաճառքի արդյունքում ձևավորված պարտավորությունները,» բառերով,

38) Կանոնակարգ 2-ի հավելված 5-ի 6-րդ և 11-րդ կետերից հանել «արտասովոր ծախսերը/եկամուտները» բառերը,

39) Կանոնակարգ 2-ի հավելված 5-ի 7.1 կետից հանել «բաժանորդագրական գործունեություն» բառերը,

40) Կանոնակարգ 2-ի հավելված 5-ի 7.1 կետում «արժեթղթերի առաջնային տեղաբաշխում» բառերը փոխարինել «արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխում» բառերով,

41) Կանոնակարգ 2-ի հավելված 5-ի 7.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.4 Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ (ՆՈՀԾ): Այս խմբում ընդգրկվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների գծով ձևավորված եկամուտները և ծախսերը` բացառությամբ արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխման և ֆինանսական ու ինվեստիցիոն խորհրդատվության ծառայությունների գծով ձևավորված եկամուտների և ծախսերի:»,

42) Հավելված 5-ի 8-րդ կետի Աղյուսակ 1-ում «Հավատարմագրային (լիազորագրային) կառավարում, բրոքերային և պահառուական գործունեություն (ՀԲՊ)» բառերը փոխարինել «Ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ (ՆՈՀԾ)» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվան հաջորդող ամսվա 1-ին, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 19-րդ, 20-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 32-րդ, 33-րդ, 36-րդ և 37-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. դեկտեմբերի 3

Երևան

 

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի նոյեմբերի 27-ի

թիվ 325-Ն որոշման

 

 

Հավելված 8

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ
հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎԱՆԴՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն հավելվածի իմաստով օտարերկրյա բանկի մասնաճյուղի (այսուհետ` Մասնաճյուղ) հետ կապված անձինք են համարվում.

1) Մասնաճյուղի ղեկավարները,

2) Մասնաճյուղի մայր բանկի ղեկավարները և նշանակալից մասնակիցները, դրանց հետ փոխկապակցված անձինք,

3) Մասնաճյուղի մայր բանկի հետ փոխկապակցված անձինք:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Մասնաճյուղերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները.

1) Մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից Կենտրոնական բանկում կամ Կենտրոնական բանկի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում` Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի 14-րդ կետի «ժա» ենթակետի համաձայն, Մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից որոշակի սահմանափակող պայմաններով ներդրված միջոցների և Մասնաճյուղի չբաշխված շահույթի/վնասի (եկամուտների պահուստներ) հանրագումարի (այսուհետ` գործառնական կապիտալ) և ռիսկով կշռված ակտիվների գումարների նվազագույն հարաբերակցությունը (Պ1 պայման) կազմում է առնվազն 12 տոկոս:

2) Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ21 պայման) կազմում է.

ա. 15 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 60 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

3) Մասնաճյուղի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ211 պայման) կազմում է.

ա. 4 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 16 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

4) Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորություններն ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են Մասնաճյուղի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Պ212 պայման, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը: Պ212 պայմանի նվազագույն մեծությունը սահմանվում է.

ա. 4 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 16 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

5) Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ22 պայման) կազմում է.

ա. 60 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 100 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

6) Մասնաճյուղի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և առաջին խմբի արտարժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև նվազագույն հարաբերակցությունը (Պ221 պայման) սահմանվում է.

ա. 10 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 100 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

7) Այն դեպքում, երբ երկրորդ խմբի որևէ արտարժույթով արտահայտված պարտավորություններն ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են Մասնաճյուղի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը, ապա յուրաքանչյուր այդպիսի երկրորդ խմբի արտարժույթի համար տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար հաշվարկվում է Պ222 պայման, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների ու ԱՄՆ դոլարով, եվրոյով և այդ արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցություն: Պ222 պայմանի նվազագույն մեծությունը սահմանվում է.

ա. 10 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք, իրենց կանոնադրության համաձայն, մեկ անձից ներգրավում են ավանդ նվազագույնը 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով,

բ. 100 տոկոս, այն Մասնաճյուղերի համար, որոնք մեկ անձից ներգրավում են նաև 30 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթի մեծությունը չգերազանցող ավանդ:

8) Մասնաճյուղի` մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ31 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 20 տոկոսը:

9) Մասնաճյուղի` խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Պ32 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 500 տոկոսը:

10) Մասնաճյուղի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ41 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 5 տոկոսը:

11) Մասնաճյուղի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը (Պ42 պայման) չպետք է գերազանցի Մասնաճյուղի գործառնական կապիտալի 20 տոկոսը:

12) Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանը բաղկացած է երկու տարրերից` համախառն արտարժութային դիրք և ըստ առանձին արտարժույթների դիրք, ընդ որում.

ա. արտարժութային համախառն դիրքի և Մասնաճյուղի գործառնական կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը կազմում է 10 տոկոս,

բ. ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի բաց դիրքի և Մասնաճյուղի գործառնական կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը կազմում է 7 տոկոս:

13) Մասնաճյուղի պահանջը իր մայր բանկի նկատմամբ չի կարող գերազանցել Մասնաճյուղի ակտիվների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների տարբերության մեծությունը (Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների արտահոսքի սահմանափակման պայման):

14) Մասնաճյուղը պետք է բավարարի Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի նորմատիվին` համաձայն սույն կանոնակարգի 24-րդ և 24.1-րդ կետերի: Ընդ որում, եթե սույն կետի 1-ին ենթակետով սահմանված` Մասնաճյուղ ստեղծող օտարերկրյա բանկի կողմից որոշակի սահմանափակող պայմաններով ներդրված միջոցները ներդրված են Կենտրոնական բանկում, ապա այդ միջոցները ևս գումարվում են Մասնաճյուղի կողմից փաստացի պահուստավորված միջոցների գումարին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

3. Մասնաճյուղի Պ1, Պ21, Պ211, Պ212, Պ22, Պ221, Պ222, Պ31, Պ32, Պ41, Պ42 պայմանները և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների արտահոսքի սահմանափակման պայմանը հաշվարկվում են ամսական, իսկ արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանը` օրական կտրվածքով:

4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներից ներգրավված միջոցների արտահոսքի սահմանափակման պայմանը հաշվարկում է միջին օրական հաշվարկով:

5. Պայմանների և չբաշխված շահույթի հաշվարկում վարկերի և դեբիտորական պարտքերի, ինչպես նաև ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստներն ընդգրկվում են, համապատասխանաբար, Կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» և Կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգին համապատասխան հաշվարկված գումարների չափով:

6. Մասնաճյուղի գործառնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը որոշվում է



Պ1 
 
=

Կգործ
_____

բանաձևով,

ՌԿԱ

 

 որտեղ.

Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է` միջին օրական հաշվարկով,

ՌԿԱ – վարկային ռիսկի, շուկայական ռիսկի և գործառնական ռիսկի հանրագումարն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՌԿԱ = ՎՌ + (25/3)*(ՇՌ + ԳՌ),

ՎՌ – Մասնաճյուղի վարկային ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված կարգի համաձայն,

ՇՌ – Մասնաճյուղի շուկայական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 4-ով սահմանված կարգի համաձայն,

ԳՌ – Մասնաճյուղի գործառնական ռիսկն է` հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 5-ով սահմանված կարգի համաձայն:

7. Այն օրերին, երբ Մասնաճյուղի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

8. Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ընդհանուր ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը հաշվարկվում է`

 


Պ21 
 
=

Աբի
_____

բանաձևով,

Աընդ

 

 

որտեղ.

Աբի – միջին օրական հաշվարկով բարձր իրացվելի ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

 


Աբի 
 
=

 (Աբի1+Աբի2+…+ԱբիՆ)__________________

բանաձևով,

Ն

 

որտեղ Աբի1, Աբի2, …, ԱբիՆ – Մասնաճյուղի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:

Աընդ – միջին օրական հաշվարկով ընդհանուր ակտիվներն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

 

Աընդ   
=

 (Աընդ1+Աընդ2+…+ԱընդՆ)__________________

բանաձևով,

Ն

 

որտեղ Աընդ1, Աընդ2, …, ԱընդՆ – Մասնաճյուղի ընդհանուր ակտիվներն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:

9. Պ211 պայմանը հաշվարկվում է Պ21 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթներով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի առաջին խմբի արտարժույթներով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10 կետով սահմանված նվազեցումները:

10. Պ212 պայմանը հաշվարկվում է Պ21 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ընդհանուր ակտիվների մեջ` «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «Ակտիվներ» կարգի` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված բոլոր հաշիվների հանրագումարը` հաշվի առնելով սույն կանոնակարգի 34.10 կետով սահմանված նվազեցումները:

11. Մասնաճյուղի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի 34-րդ կետի:

12. Մասնաճյուղի բոլոր արժույթներով արտահայտված բարձր իրացվելի ակտիվների և բոլոր արժույթներով արտահայտված ցպահանջ պարտավորությունների միջև հարաբերակցությունը հաշվարկվում է

 

Պ22   
=

Աբի
_____

բանաձևով,

Պցպ

 

 

որտեղ

 

Աբի   
=

(Աբի1+Աբի2+…+ԱբիՆ)__________________

բանաձևով,

Ն

 

 

որտեղ Աբի1, Աբի2, …, ԱբիՆ – Մասնաճյուղի բարձր իրացվելի ակտիվներն են ըստ օրերի, իսկ

«Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է,

Պցպ – միջին օրական հաշվարկով ցպահանջ պարտավորություններն են ամսվա ընթացքում, որը որոշվում է

 

Պցպ   
=

(Պցպ1+Պցպ2+…+ՊցպՆ)__________________

բանաձևով,

Ն

 

 

որտեղ Պցպ1, Պցպ2, …, ՊցպՆ – Մասնաճյուղի ցպահանջ պարտավորություններն են ըստ օրերի, իսկ «Ն»-ը` հաշվետու ամսվա օրերի թիվն է:

13. Պ221 պայմանը հաշվարկվում է Պ22 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն առաջին խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` առաջին խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են սույն կանոնակարգի 34.8 կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):

14. Պ222 պայմանը հաշվարկվում է Պ22 պայմանի համար սահմանված բանաձևով, ընդ որում, բարձր իրացվելի ակտիվների մեջ ներառվում են միայն սույն հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետում նշված ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված` սույն կանոնակարգի 34-րդ կետով սահմանված բարձր իրացվելի ակտիվները, իսկ ցպահանջ պարտավորությունների մեջ` սույն կանոնակարգի 36-րդ կետով սահմանված` ԱՄՆ դոլարով, եվրոյով և համապատասխան երկրորդ խմբի արտարժույթով արտահայտված ցպահանջ պարտավորությունները: Ընդ որում, սույն կետում նշված ցպահանջ պարտավորություններից նվազեցվում են սույն կանոնակարգի 34.8 կետի համաձայն թղթակցային «նոստրո» հաշիվներից նվազեցվող ցպահանջ պարտավորությունները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները):

15. Մասնաճյուղի ցպահանջ պարտավորությունների հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի 36-րդ կետի:

16. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ31 պայման) սահմանվում է

 

Պ31   
=

Ռիսկ
______

բանաձևով,

Կգործ

 

 

որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:

17. Խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Պ32 պայման) սահմանվում է

 

Պ32   
=

Ռիսկ
______

բանաձևով,

Կգործ

 

 

որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:

18. Սույն հավելվածի 16-րդ և 17-րդ կետերում սահմանված «Ռիսկի» հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի, համապատասխանաբար, 37-րդ և 38-րդ կետերի:

19. Խոշոր փոխառու է այն անձը, որի գծով ռիսկը (համաձայն սույն հավելվածով սահմանված Պ31 պայմանի «Ռիսկ» տարրի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է Մասնաճյուղի գործառնական կապիտալի 5 տոկոսը:

20. Պ31 և Պ32 պայմանների հաշվարկին չեն մասնակցում այն իրավաբանական անձինք, որոնք փոխառուի հետ փոխկապակցված են միայն այն հիմքով, որ պետությունը տիրապետում է փոխառուի և այդ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ իրավունք ունի օրենքով չարգելված այլ ձևով կանխորոշել նրանց որոշումները:

21. Պ31 և Պ32 պայմանները չեն հաշվարկվում Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ:

22. Մասնաճյուղի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ41 պայման) սահմանվում է

 

Պ41   
=

Ռիսկ
______

բանաձևով,

Կգործ

 

 

որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:

23. Մասնաճյուղի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի առավելագույն չափը (Պ42 պայման) սահմանվում է 

 

Պ42   
=

Ռիսկ
______

բանաձևով,

Կգործ

 

որտեղ Կգործ – Մասնաճյուղի գործառնական կապիտալն է:

24. Սույն հավելվածի 22-րդ և 23-րդ կետերում սահմանված «Ռիսկի» հաշվարկն իրականացվում է` համաձայն սույն կանոնակարգի, համապատասխանաբար, 42-րդ և 43-րդ կետերի:

25. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանները հաշվարկվում են ամսվա վերջին օրվա դրությամբ, ինչպես նաև վերոնշյալ պայմանների ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում: Ամսվա վերջին օրվա դրությամբ Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանները հաշվարկելիս համարիչի «Ռիսկ» տարրը հաշվարկվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, իսկ գործառնական կապիտալը` ամսվա միջին օրական հաշվարկով: Ամսվա վերջին օրը Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանները հաշվարկելիս «նոստրո» թղթակցային հաշիվները ռիսկի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:

26. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող տարրերի ծագման պահին, ինչպես նաև նշված տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում վերոնշյալ պայմանները հաշվարկվում են տվյալ օրվա գործառնական կապիտալի նկատմամբ: Պ31, Պ32, Պ41, Պ42 պայմանները «նոստրո» թղթակցային հաշիվների ծագման, ինչպես նաև յուրաքանչյուր փոփոխության դեպքում չեն հաշվարկվում:

27. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում չեն ընդգրկվում Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը:

28. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում ռեպո համաձայնագրերը համարվում են պահանջ ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ նկատմամբ` ռեպո համաձայնագրի հաշվեկշռային արժեքի չափով, իսկ սույն կանոնակարգի հավելված 3-ի 3-րդ կետով սահմանված կարգով ՎՌԶՄ կիրառելու դեպքում, ռեպո համաձայնագրի չապահովված մասի արժեքի չափով:

29. Սույն կանոնակարգի 37-րդ, 38-րդ, 42-րդ և 43-րդ կետերում նշված ածանցյալ գործիքների գծով առաջացող պահանջները Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում ընդգրկվում են միայն ածանցյալ գործիքների գծով հաշվեկշռի ակտիվային մասում արտացոլված գումարների չափով, բացառությամբ այն դեպքի, երբ Մասնաճյուղը սվոպ գործարքի արդյունքում ստացել է երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ` ռուսական ռուբլու), որի դեպքում Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում սվոպն ընդգրկվում է Մասնաճյուղի հետհաշվեկշռում արտացոլված ստացման ենթակա ամբողջ գումարի չափով:

30. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների ռիսկերի հաշվարկում ընդգրկվող արտարժույթի առուվաճառքի սփոթ գործարքները, որոնց դեպքում Մասնաճյուղը ստանալու է Հայաստանի Հանրապետության դրամ կամ առաջին խմբի արտարժույթ, հաշվարկի մեջ ընդգրկվում են 0% ռիսկի կշռով, եթե տվյալ գործառնությունների արդյունքում արժույթների տրամադրումն ու ստացումն իրականացվելու է միևնույն բանկային օրվա ընթացքում, որը կարող է և չհամընկնել գործարքի կնքման օրվա հետ:

31. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերը և փոխառությամբ տրամադրված արժեթղթերը համարվում են պահանջ`

1) տվյալ արժեթղթի թողարկողի նկատմամբ` արժեթղթի հաշվեկշռային արժեքի չափով, և

2) ռեպո համաձայնագրի կողմ հանդիսացող գործընկերոջ (փոխառուի) նկատմամբ` սույն կանոնակարգի հավելված 3-ի 22.2 կետով սահմանված չապահովված մասի արժեքի չափով: Ընդ որում, եթե Մասնաճյուղը ռեպո համաձայնագրով ձեռք է բերել երկրորդ խմբի արտարժույթ (բացառությամբ ռուսական ռուբլու), ապա վերջինս Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկի առումով չի դիտվում որպես ռեպո համաձայնագրի ապահովվածություն:

32. Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում չեն ընդգրկվում այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված են.

1) Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով,

2) Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով կամ երաշխավորություններով,

3) հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերով,

4) Սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

5) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի թողարկած արժեթղթերով,

6) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների տրամադրած ԱԱ-(Աա3) և ԱԱ-(Աա3)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից տրամադրված երաշխիքներով կամ երաշխավորություններով,

7) տվյալ Մասնաճյուղում ներդրված ավանդներով, տվյալ Մասնաճյուղին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքով:

33. Սույն հավելվածի 32-րդ կետով սահմանված պահանջները և դրանց ապահովվածությունները պետք է արտահայտված լինեն միևնույն արժույթով, ինչպես նաև պահանջների` մինչև մարումն ընկած ժամկետները չպետք է գերազանցեն ապահովվածություն հանդիսացող արժեթղթերի, տվյալ Մասնաճյուղում ներդրված ավանդների` մինչև մարումն ընկած ժամկետները, տվյալ Մասնաճյուղին տրամադրված վարկերից կամ փոխառություններից բխող պահանջի իրավունքի իրականացման ժամկետները, ինչպես նաև երաշխիքների կամ երաշխավորությունների տրամադրման ժամկետները: Բացի այդ, փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ Մասնաճյուղին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չպետք է լինեն պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:

34. Այն պահանջները, որոնք ամբողջությամբ ապահովված չեն սույն հավելվածի 32-րդ կետում նշված ապահովվածության տեսակներով, չապահովված մասով ընդգրկվում են Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկի մեջ, իսկ ապահովված մասը չի ընդգրկվում Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկի մեջ: Ընդ որում, Պ31, Պ32, Պ41 և Պ42 պայմանների հաշվարկում ընդգրկվող պահանջների չապահովված մասերն իրենց համապատասխան պահուստների չափով նվազեցվելուց հետո չեն կշռվում, բացառությամբ «նոստրո» թղթակցային հաշիվների, միջբանկային ավանդների, միջբանկային վարկերի, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջների, որոնք իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի հավելված 3-ի 6-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով:

35. Սույն կանոնակարգի 32-34-րդ կետերը չեն տարածվում ռեպո համաձայնագրերի, ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթերի ու փոխառությամբ տրամադրված արժեթղթերի վրա:

36. Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկման նպատակով արտարժութային դիրքը սույն հավելվածի 38-րդ կետով սահմանված եղանակներով հաշվարկվող` Մասնաճյուղի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամական ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Դրամական ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և/կամ արժութային զամբյուղի` Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված: Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկման իմաստով, արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, մետաղական հաշիվները: Ընդ որում, արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:

37. Եթե ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ ՍԴՌ-ի), ապա տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին՝ տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:

38. Ըստ առանձին արժույթների դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով, ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց, և ամփոփվում են ըստ արտարժութային երկու խմբերի, ընդ որում, առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են.

1) Սույն կանոնակարգի հավելված 3-ի Աղյուսակ 1-ի 6.6 կետով սահմանված կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

2) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի հետ կնքված ածանցյալ գործիքները,

3) Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (փակագծում` Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված երկարաժամկետ ավանդների ներգրավման Ա+(Ա1) և Ա+(Ա1)-ից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված ածանցյալ գործիքները,

4) Արժութային և փոխարժեքային սվոպերը: Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի հաշվարկում ածանցյալ գործիքներն ընդգրկվում են միայն հետհաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` ածանցյալ գործիքի գծով հետհաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրված տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան):

39. Մասնաճյուղերը թարմացնում են վարկանշային գործակալությունների սահմանած վարկանիշները` հիմք ընդունելով սույն հավելվածի 38-րդ կետում նշված վարկանշային գործակալությունների՝ տվյալ օրվան վերաբերող վարկանիշները: Եթե սույն հավելվածի 38-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված կազմակերպությունն ունի երկու և ավելի վարկանշային գործակալության կողմից տրված վարկանիշներ, ապա Մասնաճյուղը հիմք է ընդունում ամենացածր վարկանիշը: Սույն հավելվածի 38-րդ կետում նշված կազմակերպությունների համար վարկանիշները հիմք են ընդունվում` կախված ածանցյալ գործիքի արժույթից:

40. Արտարժույթի տնօրինման սահմանափակման պայմանի արտարժութային դիրքը հաշվարկվում է Մասնաճյուղի համախառն արտարժութային դիրքի նկատմամբ, ինչպես ածանցյալ գործիքները ներառյալ, այնպես էլ առանց դրանց, ընդ որում, առանց ածանցյալ գործիքների արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են սույն հավելվածի 38-րդ կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված ածանցյալ գործիքները` սույն հավելվածի 39-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան: Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան