ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2012 թվականի N 479-Ա
Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ, Ա. ԵՍԱՅԱՆԻ ԵՎ Լ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի արտահերթ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ Ա. Եսայանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ Լ. Մանուկյանի՝ 2012 թվականի մայիսի 14-18-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 2 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|