Գլխավոր տեղեկություն
Համար
N 118-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2009-30.07.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.25/40(630) Հոդ.191
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2009 թվականի N 118-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 760,841.7 հազ. դրամ, որից`

1) «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերի ֆինանսավորման համար` 10,841.7 հազ. դրամ՝ համաձայն N 4 հավելվածի.

2) Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում և Տերյան փողոցի N 107 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Երևան քաղաքի տարածքում բազմաբնակարան շենքի շինարարության համար, Երևանի քաղաքապետարանին` 750,000.0 հազ. դրամ, որից` 2009 թվականի 2-րդ եռամսյակում` 225,000.0 հազ. դրամ, 9 ամսում` 487,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով):

3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում բնակարանի գնման վկայագրի (այսուհետ` վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեն`

1) բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց համար նախատեսված հատկացումների սահմաններում`

ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր ու Ստեփանավան, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարք գյուղում` այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար` 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, և չեն օգտվել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից,

բ. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 10 և պակաս անօթևան ընտանիքներ ունեցող գյուղական բնակավայրերում` այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար՝ 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ.

2) փախստական ընտանիքների համար նախատեսված հատկացումների սահմաններում՝

ա. Հայաստանի Հանրապետության Տավուշի և Վայոց ձորի մարզերում բնակվող փախստական ընտանիքները, որոնք հաշվառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխան` 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, և ընդգրկվել են համապատասխան մարզպետների կողմից հաստատված ցուցակներում,

բ. Հայաստանի Հարապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կայարանամերձ հրապարակում տեղադրված N 537 տնակում բնակվող փախստական Էմելյա Արշակի Գրիգորյանը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝

1) սույն որոշման 3-րդ կետի համաձայն վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի համաձայն.

2) տրամադրվող վկայագրերում նշվող անհատույց ֆինանսական աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել`

ա. սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում և 2-րդ ենթակետում նշված անձանց համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմաներով անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) տվյալ բնակավայրում վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին արժեքի մասին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները,

բ. սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում նշված անձանց համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված նորմաներով անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձերի թվով) հասանելիք բնակելի տան (սենյակների թվով) տվյալ մարզում վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բնակելի տան ձևավորված շուկայական միջին արժեքի մասին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները.

3) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 5 ամիս` առանց երկարաձգման հնարավորության:

5. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` մարզպետների կողմից ներկայացված հարցման համաձայն բնակարանների գնման վկայագրերի միջոցով անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությունը տրամադրել համապատասխան հարցումներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ մարզպետների հարցումների հիման վրա` սույն որոշման 3-րդ կետում նշված անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մասին տեղեկատվությունը ճշտել համապատասխան մարզերի կտրվածքով:

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին` ապահովել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացումն սկսելու մասին իրազեկումը`

1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված անձանց` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված հերթականությամբ.

2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում նշված անձանց` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշմամբ հաստատված կարգի 19-րդ կետով սահմանված հերթականությամբ:

8. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. փետրվարի 12

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 5-ի N 118-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գոր-
ծառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

-

-

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

10

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(51,591.7)

(143,841.7)

(394,091.7)

(760,841.7)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

06

 

Բնակարանային ապահովում

(51,591.7)

(143,841.7)

(394,091.7)

(760,841.7)

 

 

 

             այդ թվում`

 

 

 

 

 

 

01

Բնակարանային ապահովում

(51,591.7)

(143,841.7)

(394,091.7)

(760,841.7)

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

 

02. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

(51,591.7)

(143,841.7)

(394,091.7)

(760,841.7)

 

 

 

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

(51,591.7)

(143,841.7)

(394,091.7)

(760,841.7)

 

 

 

Այլ կապիտալ դրամաշնորհներ

(51,591.7)

(143,841.7)

(394,091.7)

(760,841.7)

11

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

51,591.7

143,841.7

394,091.7

760,841.7

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

51,591.7

143,841.7

394,091.7

760,841.7

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

 

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

51,591.7

143,841.7

394,091.7

760,841.7

 

 

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

51,591.7

143,841.7

394,091.7

760,841.7

 

 

 

ՀՀ կառավարություն

51,591.7

143,841.7

394,091.7

760,841.7

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 5-ի N 118-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ

(հազ. դրամ)

Բյուջետային

ծախսերի

գործառական

դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները` փակագծերում)

ընդամենը 

ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվ-ների գծով ծախսեր

այդ թվում՝ ըստ ծախսատեսակների 

բաժինը

խումբը

դասը

շենքերի
և շինու-թյունների շինարա-րություն

շենքերի
և շինու-թյունների կապիտալ վերա-նորոգում

նախա-գծահե-տազո-տական, գեոդեզիա-քարտե-զագրա-կան աշխա-տանքներ

ոչ ֆինան-սական ակ-տիվների գծով այլ ծախսեր

 կապիտալ դրամա-շնորհներ

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

(760,841.7)

(760,841.7)

-

-

-

-

(760,841.7)

 

 

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(760,841.7)

(760,841.7)

-

-

-

-

(760,841.7)

 

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

 

 

 

10

06

01

02

Բնակարանային ապահովում` բնա-կարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

(760,841.7)

(760,841.7)

-

 

-

-

-

(760,841.7)

 

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց համար

(10,841.7)

(10,841.7)

-

-

-

-

(10,841.7)

 

 

 

 

փախստական ընտանիքների համար

(750,000.0)

(750,000.0)

-

-

-

-

(750,000.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 5-ի N 118-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների
անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

 

 

 

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

(51,591.7)

(143,841.7)

(394,091.7)

(760,841.7)

 

 

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(51,591.7)

(143,841.7)

(394,091.7)

(760,841.7)

 

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

10

06

01

02

Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով

(51,591.7)

(143,841.7)

(394,091.7)

(760,841.7)

 

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

 

 

 

 

բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած
անձանց համար

 

(10,841.7)

(10,841.7)

(10,841.7)

(10,841.7)

 

 

 

 

 փախստական ընտանիքների
համար

 

(40,750.0)

(133,000.0)

(383,250.0)

(750,000.0)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 5-ի N 118-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ «ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ` ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ

(հազ. դրամ)

Կատարողները և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Եռամսյակային համամասնությունները

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը

2,833.0

5,619.4

8,353.8

10,841.7

այդ թվում՝

 

 

 

 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1,873.1

3,662.2

5,446.4

7,235.3

այդ թվում՝

 

 

 

 

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

750.0

1,875.0

3,000.0

4,125.0

Վճարներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին

152.5

381.3

610.0

838.8

Գրասենյակային նյութեր և հագուստ

295.2

295.2

295.2

295.2

Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում

70.0

210.0

350.0

490.0

Տրանսպորտային նյութեր

239.1

478.1

717.2

956.3

Կապի ծառայություններ

41.3

82.6

124.0

165.0

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

325.0

340.0

350.0

365.0

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

407.0

752.8

1,083.5

1,333.0

այդ թվում՝

 

 

 

 

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

150.0

375.0

600.0

750.0

Վճարներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին

30.5

76.3

122.0

152.5

Գրասենյակային նյութեր և հագուստ

56.5

56.5

56.5

56.5

Տրանսպորտային նյութեր

40.0

95.0

135.0

189.0

Կապի ծառայություններ

130.0

145.0

160.0

175.0

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

-

5.0

10.0

10.0

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

299.3

646.0

971.0

1,216.3

այդ թվում՝

 

 

 

 

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

150.0

375.0

600.0

750.0

Վճարներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին

30.5

76.3

122.0

152.5

Գրասենյակային նյութեր և հագուստ

36.5

36.5

36.5

36.5

Տրանսպորտային նյութեր

44.3

105.2

149.5

209.3

Կապի ծառայություններ

38.0

48.0

58.0

63.0

Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

-

5.0

5.0

5.0

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

253.6

558.4

852.9

1,057.1

այդ թվում՝

 

 

 

 

Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

150.0

375.0

600.0

750.0

Վճարներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին

30.5

76.3

122.0

152.5

Գրասենյակային նյութեր և հագուստ

33.3

33.3

33.3

33.3

Տրանսպորտային նյութեր

13.8

32.8

46.6

65.3

Կապի ծառայություններ

26.0

36.0

46.0

51.0

 Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

-

5.0

5.0

5.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.2009, N 790-Ն 30.07.2009, N 118-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան