ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2009 թվականի N 04-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 21-րդ կետը, 200-րդ հոդվածի երրորդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի օգոստոսի 16-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը» թիվ 10-Ն որոշման.
1. հավելվածի 27-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «6» թիվը փոխարինել «4» թվով.
2. հավելվածի «Ընդամենը» տողի «799» թիվը փոխարինել «797» թվով։
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|