ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2008 թվականի N 989-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 577-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 577-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գյումրու «Ընտանեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վեց մասնաշենքի ջեռուցման համակարգի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի ընթացքում հատկացնել 13200 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից`
ա. 12672.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով,
բ. 528.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծանախահաշվային ծախսեր» հոդվածով:».
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տարածքը գազիֆիկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի ընթացքում հատկացնել 12000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.
«4. «Մարալիկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության աշխատավարձի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին անհրաժեշտ վճարումների գծով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2008 թվականի ընթացքում հատկացնել 7000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. սեպտեմբերի 8 Երևան |
|