ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2007 թվականի N 1389-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ յոթերորդ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն».
2) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ չորրորդ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների Հայաստանի Հանրապետության և այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը.».
3) որոշման 2-րդ կետի «զ» ենթակետի վեցերորդ պարբերությունում «երկրորդ և երրորդ» բառերը փոխարինել «երկրորդ, երրորդ և չորրորդ» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին՝ Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելուց հետո 15-օրյա ժամկետում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 3 Երևան |
|