ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2008 թվականի N 535-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման`
1) 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրության`
ա. 7-րդ կետի «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» և «ի» ենթակետերը,
բ. 8-րդ կետի «Արտակարգ իրավիճակների բնագավառում», «Սեյսմիկ պաշտպանության բնագավառում», «Պետական ռեզերվների ձևավորման և կառավարման բնագավառում» ենթաբաժինները.
2) 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված N 2 հավելվածի`
ա. «I. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառուցվածք» բաժնի 2-րդ կետի «Պետական ռեզերվների գործակալություն» և «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն» բառերը,
բ. «II. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ» բաժնի «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը.
3) 2-րդ կետի «ե» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը.
4) 2-րդ կետի «զ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կառուցվածքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. հունիսի 3 Երևան
Տ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|