Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.02.2000
Վավերացման ամսաթից
14.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 փետրվարի 2000 թվականի

թիվ 24

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՈԿՈՍՆԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1999 թվականի փետրվարի 9-ի թիվ 88 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում թղթակցային հաշվի բացման և սպասարկման վերաբերյալ» պայմանագրի 3.20 կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Սույն թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում փաստացի պահուստավորված գումարների դիմաց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաշվարկվում և վճարվում են տոկոսներ:

 1.1. Տոկոսների հաշվարկման պայմաններն են. տարեկան 5 տոկոս` հիմք ընդունելով տարին 365 օր:

 1.2. Փաստացի պահուստավորված գումարը պարտադիր պահուստավորման ենթակա գումարին գերազանցելու դեպքում տոկոսները վճարվում են պարտադիր պահուստավորման ենթակա գումարի դիմաց:

 2. Սահմանել, որ փաստացի պահուստավորված գումարների դիմաց հաշվարկված տոկոսները մուտքագրվում են բանկի թղթակցային հաշվին` վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվության ստացման օրվանից երեք բանկային օրվա ընթացքում:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան