«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 սեպտեմբերի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003264
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2003 թ. |
N 248-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետը և 18-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հունվարի 22-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը» հաստատելու մասին» թիվ 26 որոշումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին՝ եռօրյա ժամկետում սույն որոշման առաջին կետով հաստատված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
Հաստատված է |
Հաստատված է |
|
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետի և 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետև՝ բանկ) կրեդիտորական պարտքերի (այսուհետև՝ կրեդիտորական պարտք) անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը:
2. Սույն կարգի իմաստով՝ կրեդիտորական պարտք են համարվում ցանկացած քաղաքացիաիրավական գործարքից (բացառությամբ՝ բանկային ավանդների, բանկային հաշիվների, փոխառությունների ներգրավման) ծագած և բանկի կողմից պարտատիրոջը վճարման ենթակա պարտավորության գումարը կամ այլ աշխատանքների և ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած պարտավորությունը, ինչպես նաև հաշվարկված բայց չպահանջված ու չվճարված աշխատավարձը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, անձի նկատմամբ բանկի ունեցած առհաշիվ պարտքերը:
3. Կրեդիտորական պարտքը համարվում է անհուսալի՝
ա) եթե պարտատիրոջ կողմից ազատվել է պարտավորության (կամ դրա մի մասի) կատարումից,
բ) դատական ակտով համարվել է վերադարձման ոչ ենթակա:
4. Սույն կարգի համաձայն անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքը բանկի կողմից ներառվում է եկամուտների կազմում՝ ուղղվելով եկամուտների համապատասխան հաշվին անհուսալի ճանաչման բանկային օրվա ընթացքում:
5. Բանկը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 366-րդ հոդվածի, մինչև կրեդիտորական պարտքի անհուսալի ճանաչման օրը կարող է կրեդիտորական պարտքը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ դատարանի դեպոզիտ: Սույն կետով նախատեսված դեպքերում սույն կարգով սահմանված դուրսգրման պարտականությունը չի գործում:
6. Սույն կարգը սահմանված է շահութահարկի հաշվառման կարգավորման նպատակով և դատարանի, պետական կառավարման մարմինների, բանկի կամ նրա հաճախորդների կամ վերջիններիս բաժնետիրոջ, կամ որևէ այլ անձի կողմից սույն կարգի որևէ դրույթ կամ հասկացություն չի կարող մեկնաբանվել, վկայակոչվել կամ կիրառվել որպես բանկի և պարտատիրոջ միջև իրավահարաբերությունները կարգավորող կամ այդ հարաբերությունները սահմանափակող նորմ՝ պայմանագրի կնքման, կատարման, պարտավորության կատարման ժամկետի երկարաձգման, տոկոսների, տուժանքների հաշվարկման, պարտավորության դադարման և ցանկացած այլ հարցի վերաբերյալ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|