«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 օգոստոսի 2002 թ. |
N 10/2-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԿՆԻՔՆԵՐԸ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 18.05.1999 թ. թիվ արձ. 23 կետ 13 «Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների հետ վերադարձման մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու
1. Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված կնիքը, կնիքի փաթեթը բացելու մասին արձանագրությունը ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, կնիքը զննելուց և կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության հետ համեմատելուց հետո գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է կնիքը հանձնողի և ընդունողի կողմից։
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները տեղամասային ընտրական հանձնաժողովից կնիքը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում դրանք վերադարձնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքների ընդունում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.06.2005, N 19-Ն | 11.08.2005, N 10/2-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|