Գլխավոր տեղեկություն
Համար
N 839
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 1998 թվականի N 839

քաղ. Երևան

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ 1998/99 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով էներգահամակարգի անվտանգ շահագործման ապահովումը և այդ կապակցությամբ Սևան-Հրազդանյան կասկադի հիդրոկայանների նվազագույն ռեժիմով անընդմեջ աշխատանքի անհրաժեշտությունը, ինչպես նաև նշված հիդրոկայանների դերիվացիոն ջրանցքների սառցակալումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Սևանա լճից օգտագործվող ջրի չափաքանակից մինչև 25 մլն խոր. մետր ջուր 1998 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1999 թվականի մարտի 15-ը օգտագործել 1998/99 թվականի ձմռան ժամանակաշրջանում:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել Արգելի ՀԷԿ-ի արագահոսի շինարարության ավարտը և էներգահամակարգի շահագործման անվտանգության ապահովման անհրաժեշտ տեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակ ունենալով 1999/2000 թվականի ձմռան ժամանակաշրջանում բացառել էներգետիկ նպատակներով Սևանա լճից ջրի բացթողումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան