ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2010 թվականի N 1634-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՍԱԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ և 29-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման` համաձայն հավելվածի:
2. Համայնքային սեփականություն հանդիսացող հողերից փոխադրել`
1) գյուղատնտեսական նշանակության հողերից` 21.31 հեկտար, որից` 8.89 հեկտար վարելահող, 6.90 հեկտար արոտ, 5.52 հեկտար այլ հողեր` բնակավայրի հողերի կատեգորիա.
2) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից` 2.26 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա.
3) հատուկ պահպանվող հողերից` 1.75 հեկտար` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` որպես գյուղատնտեսական նշանակության այլ հողեր:
3. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողերից փոխադրել`
1) գյուղատնտեսական նշանակության հողերից` 24.59 հեկտար, որից` 11.27 հեկտար վարելահող, 0.40 հեկտար պտղատու այգի, 12.71 հեկտար արոտ, 0.21 հեկտար այլ հողեր` բնակավայրի հողերի կատեգորիա, և 1.40 հեկտար արոտ` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա` արդյունաբերության զարգացման համար.
2) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից` 1.50 հեկտար` բնակավայրի հողերի կատեգորիա:
4. Սահմանել, որ քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` կադաստրային արժեքների տարբերության վճարումից հետո, եթե հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրանց կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը, իրավունքի պետական գրանցման պահից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 14
Երևան
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՍԱԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |