ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 մարտի 2019 թ. |
N 66-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 661-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի «Ռեդոմիցիլացվող իրավաբանական անձանց շարունակականության նախնական փաստաթղթի, շարունակականության փաստաթղթի, ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 661-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձանց շարունակականության նախնական փաստաթղթի, շարունակականության փաստաթղթի և ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկանքի օրինակելի ձևերը հաստատելու մասին»,
2) Հրամանի 1-ին կետում «ռեդոմիցիլացվող» բառից հետո լրացնել «օտարերկրյա» բառը,
3) Հրամանի 2-րդ կետում «ռեդոմիցիլացվող» բառը փոխարինել «ռեդոմիցիլացված» բառով,
4) Հրամանի 3-րդ կետում «ռեդոմիցիլացվող իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ» բառերը փոխարինել «ռեդոմիցիլացման վերաբերյալ» բառերով,
5) Հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1 Սահմանել, որ սույն հրամանով հաստատվող փաստաթղթերը (վկայական, տեղեկանք) տրամադրվում են երկլեզու՝ հայերեն, անգլերեն լեզուներով: Գրանցամատյանում իրավաբանական անձի վերաբերյալ անգլերեն տվյալների բացակայության դեպքում դիմողն իր հաշվին ապահովում է գրանցամատյանից տրամադրված հայերեն տվյալներ պարունակող փաստաթղթերի՝ նոտարական կարգով թարգմանության իսկության վավերացումը:»,
6) Հրամանի NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն հրամանի NN 1, 2 և 3 հավելվածների:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Ա. Զեյնալյան
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի մարտի 5-ի N 66-Ն հրամանի |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N 661-Ն հրամանի |
»
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի մարտի 5-ի N 66-Ն հրամանի |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N 661-Ն հրամանի |
»
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի մարտի 5-ի N 66-Ն հրամանի |
«Հավելված 3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N 661-Ն հրամանի |
»
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|