040.0759.12.12.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1999 թվականի N 759
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկել` ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ զինվորական ծառայության մեջ գտնված` համապատասխան պաշտոններ զբաղեցրած զինծառայողների դրամական բավարարման չափերից:
2. Զինծառայողների ամսական դրամական բավարարման մեջ մտնում են պաշտոնային դրույքը, զինվորական կոչման դրույքը և երկարամյա ծառայության համար նշված դրույքաչափերից հաշվարկվող տոկոսային հավելավճարները:
3. Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների երկարամյա ծառայության համար պաշտոնային և զինվորական կոչման դրույքաչափերից հաշվարկվող հավելավճարները սահմանել հետևյալ տոկոսաչափերով`
2-5 տարվա` |
5 տոկոսի |
5-10 տարվա` |
10 տոկոսի |
10-15 տարվա` |
15 տոկոսի |
15-20 տարվա` |
20 տոկոսի |
20-25 տարվա` |
25 տոկոսի |
25 տարվանից ավելի` |
30 տոկոսի չափով: |
4. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում սննդի փոխհատուցման գումարները:
5. Զինծառայողների կենսաթոշակների վերահաշվարկը կատարում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի` կենսաթոշակներ նշանակող ստորաբաժանումները:
6. Մինչև 1995 թվականի հունվարի 1-ը զորացրված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող Հայրենական պատերազմի հաշմանդամ ճանաչված սպայական անձնակազմի զինծառայողներին, հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին` վերահաշվարկված կենսաթոշակները վճարել 1999 թվականի հոկտեմբերի 1-ից, իսկ Հայրենական պատերազմի մասնակից երկարամյա ծառայության կենսաթոշակ ստացող սպայական անձնակազմի զինծառայողներին` 2000 թվականի հունվարի 1-ից:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ 2000 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն մինչև 1999 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած և սույն որոշման 6-րդ կետում չընդգրկված զինծառայողների վերահաշվարկված կենսաթոշակների վճարման կոնկրետ ժամկետների վերաբերյալ:
(7-րդ կետը խմբ. 21.01.00 N 20)
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին» N 237 որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |