ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1533-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի 1-ին և 3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների» բառերը փոխարինել «խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:
(1-ին կետը լրաց. 12.02.09 N 122-Ն)
2. Սույն որոշմամբ փոփոխված դրույթների գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած և դրանից հետո ծագող հարաբերությունների վրա:
(2-րդ կետը լրաց. 12.02.09 N 122-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ս. Սարգսյան |
2007 թ. դեկտեմբերի 29 Երևան |