ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2007 թվականի N 861-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 591-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ ուղղված աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Խորհրդի նախագահին`
1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի աշխատակարգը.
2) 20-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 591-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
2007 թ. դեկտեմբերի 6 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
| Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահ) |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար |
| Գ. Դանիելյան | - ՀՀ արդարադատության նախարար |
| Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
| Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
| Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Մ. Մնացականյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
| Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար |
| Է. Նալբանդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
| Մ. Սարգսյան | - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
| Հ. Հարությունյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ |
| Ա. Օսիկյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
| Ա. Ապիտոնյան | - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Գ. Եգանյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը խմբ. 23.06.08 N 382-Ա, փոփ. 02.09.09 N 723-Ա, 22.12.09 N 1069-Ա, 21.01.10 N 31-Ա)
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 861-Ա որոշման |
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԹՐԱՖԻՔԻՆԳԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
| ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ |
| ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
|
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ |
| ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
| ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
| ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
| ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ |
| ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
| ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
| ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ |
| ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ |
| ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ |
| ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ |
| ՀՀ ազգային վիճակագրության ծառայության ներկայացուցիչ |
| ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության ներկայացուցիչ |
| ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ (աշխատանքային խմբի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 22.12.09 N 1069-Ա)