ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2009 թվականի N 558-Ա
Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԿՈՆՍՏԱՆՑԻՆ-ՋԵԶԻՈՐՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին 2009 թվականի հուլիսի 6-9-ը գործուղել Կոնստանցին-Ջեզիորնա (Լեհաստանի Հանրապետություն)` Երիտասարդական քաղաքականության զարգացումն Արևելյան Եվրոպայում և Կովկասում թեմայով համաշխարհային երկրորդ սեմինարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Քարամյանի` Կոնստանցին-Ջեզիորնա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Քարամյանի` Կոնստանցին-Ջեզիորնա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կոնստանցին-Ջեզիորնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 6 Երևան |