ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
15 դեկտեմբերի 2014 թ. |
N 1124-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՐԵԲՈՒՆՈՒ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի ԹԻՎ 680-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N OO 0043 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ԷՐԵԲՈՒՆՈՒ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 14 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի թիվ 680-Ա հրամանով «ԷՐԵԲՈՒՆՈՒ ՇՈՒԿԱ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N OO 0043 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Էրեբունու փողոց թիվ 17:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան