«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 10217464
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
1 դեկտեմբերի 2017 թ. |
N 602-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի ԹԻՎ 251-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2015 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի հատկացման ճաշացուցակի, սննդի պահեստից դուրս գրման ենթակա սննդամթերքի ցանկի և սննդի քանակի ու որակի հսկողության կարգը և ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՔՀ-60-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 251-Ն հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Նախքան դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկ կազմելը քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման համապատասխան աշխատակիցը կամ հիմնարկի պետի կողմից այդ աշխատանքների կատարման համար հանձնարարություն ստացած աշխատակիցը գրավոր ձևով պարզում է կալանավորված անձանց և դատապարտյալների այն թվաքանակը, ովքեր չեն օգտվելու քրեակատարողական հիմնարկի տվյալ օրվա ճաշացանկից՝ կազմելով համապատասխան ցուցակ (ձև 3): Դատապարտյալը կամ կալանավորված անձը օրվա ճաշացանկից հրաժարվելու դեպքում իր ցանկությամբ ստանում է իրեն հասանելիք հացի օրական չափաբաժինը: Եթե օրվա ճաշացանկից հրաժարված դատապարտյալը կամ կալանավորված անձը չի ցանկանում ճաշացանկից հրաժարվելու փաստը հավաստել ստորագրությամբ, ապա այն հաստատվում է ցուցակը կազմող ծառայողի և հերթապահ խմբում ընդգրկված մեկ այլ ծառայողի կողմից` ձև 3-ի համապատասխան սյունակում ստորագրելու միջոցով: Ցուցակը ներկայացվում է տնտեսական ապահովման բաժնի պետին:»:
2. Հավելվածի Ձև 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև 3
ՑՈՒՑԱԿ
Կալանավորված անձանց և (կամ) դատապարտյալների, ովքեր չեն օգտվելու քրեակատարողական հիմնարկի հաջորդ օրվա ճաշացանկից
հ/հ |
Անուն, ազգանուն |
Ամսաթիվ |
Նշումներ |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի ստորագրություն |
Կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ստորագրել չցանկանալու վերաբերյալ ՔԿ ծառայողների ստորագրություն |
Կազմեց` |
_________________ ստորագրություն |
_______________________________________________ անուն, ազգանուն, պաշտոն |
« » ________________ 20 թ.»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան