ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2010 թվականի N 139-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի գյուղական համայնքի ղեկավար Ֆելիքս Մինասյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2010 թվականի առաջին եռամսյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 505620 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 82120 դրամ։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության Երևան
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. փետրվարի 22
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
____________________________________________________________________________________ | ||
NN |
Ծախսերը |
Գումարը (դրամ) |
__________________________________________________________________________________ | ||
1. |
Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ |
120000 |
այդ թվում` |
||
1) հանձնաժողովի նախագահի |
60000 | |
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի |
30000 | |
3) հանձնաժողովի քարտուղարի |
30000 | |
2. |
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ |
30000 |
__________________________________________________________________________________ | ||
Ընդամենը |
150000.00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
__________________________________________________________________________________ | ||
NN ը/կ |
Ծախսերը |
Գումարը (դրամ) |
__________________________________________________________________________________ | ||
1. |
Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ |
270000 |
այդ թվում` |
||
1) հանձնաժողովի նախագահի |
60000 | |
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի |
30000 | |
3) հանձնաժողովի քարտուղարի |
30000 | |
4) հանձնաժողովի անդամների |
150000 | |
2. |
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ |
72500 |
3. |
Տրանսպորտային նյութեր |
5000 |
4. |
Կապի ծառայություններ |
1000 |
5. |
Գրասենյակային նյութեր և հագուստ |
3000 |
__________________________________________________________________________________ | ||
ընդամենը |
351500.00 | |
Այլ ծախսեր (քվեաթերթիկների տպագրություն (800 ընտրող + 800 x 0.03) x 5 դրամ) |
4120.00 | |
__________________________________________________________________________________ | ||
Ընդամենը |
355620.00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 139-Ն որոշման |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
__________________________________________________________________________________ | ||
NN |
Ծախսերը |
Գումարը (դրամ) |
__________________________________________________________________________________ | ||
1. |
Գրասենյակային նյութեր և հագուստ |
|
(ընտրողների ցուցակներ, 800 ընտրող x 3.9 դրամ) |
3120.00 | |
2. |
Կապի ծառայություններ |
|
(ընտրողների ծանուցագրեր, 800 ընտրող x 98.75 դրամ) |
79000 | |
__________________________________________________________________________________ | ||
Ընդամենը |
82120.00 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |