ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2009 թվականի N 696-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 126-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 126-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
«ժ) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը».
2) 4-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Լիցենզիայի հայտը մերժվում է նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառողի գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքի հիման վրա».
3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայություն».
4) լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.
«ժգ) գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 2 Երևան |
|