ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2009 թվականի N 599-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Հայասատանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրի նախագծին հավանության տալու մասին» N 214-Ա որոշումը՝ համաձայնագրի կնքումը նախապատրաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանին ամրացված՝ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում գտնվող՝ 156 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը և դրա վրա գտնվող շինությունը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ դրանում սահմանված ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը Ռուսաստանի Դաշնությանը սեփականության իրավունքով անհատույց օտարելու գործընթացը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 3 Երևան |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻՆ ԿԻՑ` 156.0 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |