Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.06/13(953) Հոդ.46
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.12.2012
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 փետրվարի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013045

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 դեկտեմբերի 2012 թ. 

ք. Երևան

N 24-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1327-Ն որոշմամբ հաստատված «Վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգ»-ի 5-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշելու նպատակով պոլիկլինիկական բժշկական հաստատությունում մշտապես գործող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

 

Նախարար՝

Դ. Դումանյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2012 թվականի դեկտեմբերի 28-ի

N 24-Ն հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼՈՒ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշելու նպատակով պոլիկլինիկական բժշկական հաստատությունում (այսուհետ` հաստատություն) մշտապես գործող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1327-Ն որոշմամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովը իրականացնում է վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրավոր պահանջագրերի հիման վրա, տրանսպորտային միջոց վարելու պիտանիությունը որոշելու նպատակով` կախված նրանց առողջական վիճակից և ֆիզիկական զարգացածությունից:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովը ստեղծվում է հաստատության տնօրենի հրամանով և կազմված է առնվազն երեք անդամից:

5. Հանձնաժողովը բաղկացած է նախագահից, անդամներից և քարտուղարից:

6. Հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի անդամների կողմից:

7. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության` վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող յուրաքանչյուր անձի բժշկական հավատարմագրման դեպքում:

8. Հանձնաժողովի գործունեության ընթացքում հայտնի դարձած առողջության վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը պահպանվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են թերապևտ կամ ընտանեկան բժիշկ, ակնաբույժ, վիրաբույժ:

12. Հաստատության տնօրենի հրամանով հանձնաժողովի անդամներից մեկը նշանակվում է որպես հանձնաժողովի քարտուղար:

13. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

14. Առանձին դեպքերում, ելնելով կոնկրետ հիվանդությունից կամ վիճակից, հաստատության տնօրենի հրամանով հանձնաժողովի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև տվյալ հաստատության այլ բժիշկ-մասնագետներ:

15. Հանձնաժողովի անդամների կողմից վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց ամբուլատոր բժշկական քարտերում կատարվում են գրառումներ բժշկական հավատարմագրման իրականացման և դրա արդյունքների վերաբերյալ:

16. Հավատարմագրման վերաբերյալ հանձնաժողովի կողմից կայացված որոշումները վավերացվում են հանձնաժողովի անդամների ստորագրություններով:

17. Հանձնաժողովի որոշման հիման վրա հանձնաժողովի քարտուղարի կողմից լրացվում է բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք և ներկայացվում հաստատության տնօրենին:

18. Յուրաքանչյուր բժշկական հավատարմագրման մասին տեղեկանք վավերացվում է հաստատության տնօրենի, հանձնաժողովի անդամ հանդիսացող բժիշկ-թերապևտի կամ ընտանեկան բժշկի ստորագրություններով:

19. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է նիստը,

2) մասնակցում է որոշումների ընդունման գործընթացին,

3) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

20. Հանձնաժողովի անդամը՝

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին,

2) իրականացնում է վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրում,

3) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,

2) արձանագրում է հանձնաժողովի նիստերը,

3) նախապատրաստում է բժշկական հավատարմագրման մասին տեղեկանքը և ներկայացնում հաստատության տնօրենին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան