ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1576-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 653-Ն ԵՎ N 654-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը նոր լիազորություններ վերապահելու մասին» N 653-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 1-ին կետի 2-րդ ենթակետը «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերից հետո լրացնել «և այլ օրենքներով» բառերով.
2) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Երկրաբանամարկշեյդերական վերահսկողության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Ընդերքի վերահսկողության պետական տեսչություն» բառերով.
3) 10-րդ կետում «Կոլչեդան» բառը փոխարինել «Էկոսերվիս» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 4-րդ կետում «մինչև» բառը փոխարինել «առնվազն» բառով.
2) N 1 հավելվածում`
ա. 5-րդ կետում «նախարարության» բառից հետո հանել «հայերեն» բառը,
բ. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ ենթակետերով.
«27) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության քաղաքականության ներքո ապահովում է քիմիական արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակումը և իրականացումը.
28) աջակցում է քիմիական արդյունաբերության նոր հզորությունների ստեղծմանը, որոնք առավելագույնս կօգտագործեն տեղական հումքային պաշարները.
29) միջազգային չափանիշներին համապատասխան քիմիական արդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրների լուծումը.
30) ներդրումների ներգրավում` քիմիական արդյունաբերության ոլորտ»,
գ. 8-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ապահովում է ընդերքի պաշարների օգտագործմանն ու վերարտադրությանը, քիմիական արդյունաբերության զարգացմանն ուղղված տնտեսական մեխանիզմների մշակումն ու ներդրումը»,
դ. 8-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննությունը` կոնդիցիաների պարամետրերի և (կամ) պաշարների հաստատմամբ (վերահաստատմամբ), ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման հիմնավորվածության վերաբերյալ եզրակացության տրամադրմամբ»,
ե. 15-րդ ենթակետից հանել «տեղեկանքների» բառը,
զ. 25-րդ ենթակետը «բնագավառին» բառից հետո լրացնել «քիմիական արդյունաբերությանը» բառերով,
է. 32-րդ ենթակետը «էներգախնայողության» բառից հետո լրացնել «քիմիական արդյունաբերության» բառերով,
ը. 34-րդ, 37-րդ, 39-րդ, 43-րդ ենթակետերը «բնագավառ» բառի հոլովաձևերից հետո լրացնել «քիմիական արդյունաբերության» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
3) N 2 հավելվածի «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնում «2. Երկրաբանամարկշեյդերական վերահսկողության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Ընդերքի վերահսկողության պետական տեսչություն» բառերով.
4) N 3 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 304-րդ կետը,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
« |
|
»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 29 Երևան |