«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011564
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 նոյեմբերի 2011 թ. ք. Երևան |
N 22-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՍԿ N 3.1.1-023-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածները և` ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) ներդրման միջոցառումների ծրագրի «Ռազմավարական ուղղություն» 3-րդ բաժնի ռազմավարություն 1-ի 5-րդ կետի պահանջները`
Հրամայում եմ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում բնական ծաղիկ հիվանդության համաճարակաբանական հսկողություն» ՍԿ N 3.1.1-023-11 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը համաձայն հավելվածի:
|
Հ. Քուշկյան |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2011 թ. նոյեմբերի 22-ի N 22-Ն հրամանի |
ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԿ N 3.1.1-023-11 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ
Բ Ա Ժ Ի Ն I
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Բնական ծաղիկ հիվանդության համաճարակաբանական հսկողության կազմակերպման սույն սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը (այսուհետ՝ Կանոններ) նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից) բուժաշխատողների համար, ովքեր իրականացնում են բնական ծաղկի դեպքերի հայտնաբերումը, բուժօգնությունը և սպասարկումը, այդ թվում` ՀՀ պետական սահմանի անցման կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները:
2. Սույն Կանոնները ներառում են բնական ծաղիկ հիվանդության (այսուհետ՝ բնական ծաղկի) դեպքերի հայտնաբերման, ախտորոշման, վարման, կոնտակտավորների հսկողության, կանխարգելման և այլ հարցեր, որոնք ուղղված են բնական ծաղկի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:
3. Բնական ծաղկի համաճարակաբանական հսկողության կազմակերպման ընդհանուր մոտեցումները հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 4-ի ««Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմներով հարուցված հիվանդությունների համաճարակաբանական հսկողության կազմակերպում» ՍԿ N 3.13.1,7.006.05 սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները» հաստատելու մասին» թիվ 1396-Ն հրամանով և բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի «Մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների, հելմինթների և կենսաբանական ծագում ունեցող թույների ցանկը հաստատելու մասին» թիվ 2121-Ն որոշման պահանջներից:
4. Բնական ծաղկի ախտածնության և համաճարակաբանության վերաբերյալ ընդհանուր դրույթները ներկայացված են սույն կանոնների հավելված 1-ում:
Բ Ա Ժ Ի Ն II
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Գ Լ ՈՒ Խ 1
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
5. Սույն կանոնների հավելված 2-ով ներկայացված բնական ծաղկի կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող` բնական ծաղիկ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերումն իրականացվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բուժաշխատողների, ընտանեկան բժիշկների կողմից` ամբուլատոր և ստացիոնար ընդունելությունների, տնային կանչերի, բժշկական զննությունների ժամանակ, բնական ծաղկով հիվանդի և վարակի այլ աղբյուրների հետ շփված անձանց նկատմամբ բժշկական հսկողություն իրականացնելիս, ինչպես նաև` ՀՀ պետական սահմանի անցման կետերում Սանիտարական կարանտինային կետերի բուժաշխատողների կողմից` սանիտարակարանտինային հսկողության իրականացման ժամանակ:
6. Բնական ծաղկով հիվանդների հայտնաբերման, այդ թվում` կասկածի դեպքում արտահերթ հաղորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի ««Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 35-Ն հրամանի:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
7. Բնական ծաղկի դեպքերն ախտորոշվում են համաճարակաբանական, կլինիկական տվյալների հիման վրա, և վերջնականապես հաստատվում լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
8. Բնական ծաղիկն ախտորոշվում է համաձայն դեպքի ստանդարտ բնորոշման` ըստ սույն կանոնների հավելված 2-ի:
Գ Լ ՈՒ Խ 3
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
9. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հաշվառման (գրանցման) ենթակա են բնական ծաղկով հիվանդության և՛ կասկածելի, և՛ հավանական, և՛ հաստատված դեպքերը:
10. Բնական ծաղկի դեպքերի հաշվառումը և հաշվետվությունը իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի «Վարակիչ հիվանդությունների «իրական ժամանակում» էլեկտրոնային համաճարակաբանական հսկողություն»` ՍԿ 3.1.1-018-10 սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 35-Ն հրամանի:
11. Բնական ծաղկի դեպքը դիտվում է հանրային առողջապահության ոլորտում անսովոր կամ անսպասելի դեպք և ենթակա է անմիջապես հաղորդման Միջազգային առողջապահական կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» թիվ 1138-Ն որոշման և ծանուցվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Միջազգային առողջապահական կանոնների հարցերով հաղորդակցման կետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» թիվ 913-Ն որոշման:
Գ Լ ՈՒ Խ 4
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Բնական ծաղկի յուրաքանչյուր դեպք, այդ թվում` կասկածելի, ենթակա է անմիջապես մեկուսացման և հոսպիտալացման ինֆեկցիոն հիվանդանոցի հատուկ բաժանմունքում (ապահովված Մելցերյան մեկուսարաններով):
13. Բնական ծաղկի դեպքերի ախտորոշման և բուժման հարցերը կանոնակարգվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿԻ ԿԱՍԿԱԾՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
14. Բնական ծաղկի կասկածով հիվանդի տեղափոխումն իրականացվում է տարհանման ջոկատի կողմից` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախների տարածքում ծավալվող հոսպիտալների, մեկուսարանների և օբսերվատորների աշխատանքին ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.13.1.7.006.06 սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 1403-Ն հրամանի:
Գ Լ ՈՒ Խ 6
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԿԱՄ ՎԱՐԱԿԻ ՈՐԵՎԷ ԳՈՐԾՈՆԻ ՀԵՏ ՇՓՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
15. Հիվանդին հայտնաբերող բժշկի կողմից կազմվում է սույն կանոնների հավելված 2-ով սահմանված բնական ծաղկի դեպքի համաճարակաբանական ցուցանիշին համապատասխանող` բնական ծաղկով կասկածելի, հավանական կամ հաստատված հիվանդի (դիակի), բնական ծաղկի վիրուսի լաբորատոր շտամի հետ շփված կամ հնարավոր կենսաահաբեկչական գործողության վայրում գտնված անձանց, (այսուհետ` բնական ծաղկով հիվանդի կամ վարակի որևէ գործոնի հետ շփված անձինք) ցուցակ` համաձայն սույն կանոնների հավելված 3-ի: Կազմված ցուցակը փոխանցվում է սույն կետում նշված անձանց բժշկական հսկողություն իրականացնող ինֆեկցիոն հիվանդանոցին:
16. Բնական ծաղկով հիվանդի կամ վարակի որևէ գործոնի հետ շփված անձինք մեկուսացվում են ինֆեկցիոն հիվանդանոցի հատուկ բաժանմունքում (ապահովված Մելցերյան մեկուսարաններով) 14 օրվա ընթացքում` բժշկական հսկողության իրականացմամբ, վարակի հսկողության համապատասխան պայմանների ապահովմամբ: Նրանց նկատմամբ իրականացվում է ամենօրյա զննում, ջերմաչափում, արդյունքները գրանցվում են համապատասխան առաջնային բժշկական փաստաթղթերում կամ ամբուլատոր քարտերում, ինչպես նաև` Բնական ծաղկով հիվանդի կամ վարակի որևէ գործոնի հետ շփված անձանց առողջության մոնիթորինգի թերթիկում` համաձայն սույն կանոնների հավելված 3-ի:
17. Անկախ տարիքից և հակացուցումներից, ինչպես նաև` պատվաստումային կարգավիճակից` բնական ծաղկով հիվանդի կամ վարակի որևէ գործոնի հետ շփված անձանց 48 ժամվա ընթացքում պատվաստում են բնական ծաղկի դեմ` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող և ՀՀ առողջապահության նախարարի կողմից նշանակված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում, ինպես նաև իրականացնում են արտակարգ կանխարգելում` 4-6 օրվա ընթացքում դոնորական հակածաղկային գամմա-գլոբուլինի միջմկանային ներարկում և հակավիրուսային մետիսազոն պատրաստուկի ընդունում խմելու ձևով:
18. Բնական ծաղկի խմբակային դեպքերի և բռնկումների ժամանակ ներքոհիշյալ խմբերը առաջին հերթին ենթակա են պատվաստման.
1) հիվանդից 2 մետրից պակաս հեռավորության վրա գտնված անձինք,
2) տնային օջախներում հիվանդի հետ շփված անձինք,
3) հիվանդին առաջնային բժշկական օգնություն և խնամք ցուցաբերած անձինք,
4) բնական ծաղկով հիվանդ (կասկածելի) անձից վերցված կլինիկական նմուշների հետ աշխատող լաբորատոր մասնագետները,
5) վարակված նյութերի հետ հավանական շփում ունեցած անձինք (օրինակ` լվացքատան, թափոնների և ախտահանման պատասխանատու աշխատողներ),
6) բնական ծաղկի դեպքի համաճարակաբանական հետազոտություն, կոնտակտավորների հայտնաբերում, պատվաստում, կարանտինային և մեկուսացման միջոցառումներ իրականացնող անձնակազմը,
7) հիվանդների վարման, բուժման կամ մեկուսացման սենքեր մուտքի թույլտվություն ունեցող անձինք,
8) բնական ծաղկի դեպքի հետ միևնույն սենյակում գտնված անձինք, եթե հավանական է եղել վարակի օդակաթիլային (աերոզոլային) տարածումը ամբողջ սենյակում (ծաղկի հեմոռագիկ ձևով և/կամ ակտիվ հազացող հիվանդի ներկայությամբ):
19. Եթե բնական ծաղկով հիվանդի կամ վարակի որևէ գործոնի հետ շփված անձանց որևէ պատճառով պատվաստում չի իրականացվում, նրանց մեկուսացումը և բժշկական հսկողությունը շարունակվում է 21 օրվա ընթացքում:
20. Բնական ծաղկի խմբակային դեպքերի և բռնկումների ժամանակ օջախի համաճարակաբանական հետազոտության աշխատանքներում կարող են ընդգրկվել նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բժիշկներ (վարակաբան, մանկաբույժ և այլն):
Բ Ա Ժ Ի Ն III
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿԻ ԴԵՊՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼԻՍ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 7
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿԻ ԿԱՍԿԱԾՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
21. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` ստացիոնարում, պոլիկլինիկայում, բուժակմանկաբարձական կետում, ինչպես նաև` տանը (կամ այլ կազմակերպությունում), և հյուրանոցում բնական ծաղկով կասկածելի հիվանդ հայտնաբերելու դեպքում առաջնային հակահամաճարակային միջոցառումները իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարի 2011 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ատիպիկ թոքաբորբի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-0-22-11 սանիտարահամաճարակաբանական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 08-Ն հրամանի Հավելված 1-ի 2-րդ բաժնում նկարագրված միջոցառումներին համանման և համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախների տարածքում ծավալվող հոսպիտալների, մեկուսարանների և օբսերվատորների աշխատանքին ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.13.1,7.006.06 սանիտարահամաճարակային նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 1403-Ն հրամանի:
22. Հիվանդի (դիակի) մաշկի ցանից` վեզիկուլայից, պուստուլայից, կեղևից և թեփուկից, ինչպես նաև` լորձաթաղանթներից քսուքի, արյան նմուշների տեղափոխումը իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հաշվառման, պահպանման, հանձնման և տեղափոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1409-Ն հրամանի:
23. Բնական ծաղկով հիվանդներ ընդունած հիվանդանոցներում ախտահանման աշխատանքների, բժշկական նշանակության սարքերի և սարքավորումների ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման աշխատանքները կազմակերպվում են ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախների տարածքում ծավալվող հոսպիտալների, մեկուսարանների և օբսերվատորների աշխատանքին ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.13.1,7.006.06 սանիտարահամաճարակային նորմեր և կանոններ հաստատելու մասին» թիվ 1403-Ն հրամանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի նոյեմբերի 20-ի «ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողություն» ՍԿ 3.1.1-010-08 սանիտարահամաճարակաբանական կանոններ և նորմեր հաստատելու մասին» թիվ 21-Ն հրամանի և ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի ««Ախտահանման, կրծողասպան և միջատասպան աշխատանքների կազմակերպման, իրականացման և աշխատողների առողջության պահպանման» ՍՆ 2.2.5-003-05 սանիտարական կանոններ և նորմեր հաստատելու մասին» թիվ 13-Ն հրամանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում թույլատրված բոլոր ախտահանիչ միջոցներով` համաձայն դրանց կից հրահանգներում ներկայացված օգտագործման կանոնների:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
24. Դիակի հերձման ժամանակ բնական ծաղկի կասկածի դեպքում հերձումը իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի օգոստոսի 25-ի ««Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախներում իրականացվող ախտաբանաանատոմիական աշխատանքին ներկայացվող պահանջներ»» սանիտարահամաճարակային նորմեր և կանոններ հաստատելու մասին» թիվ 15-Ն հրամանի:
Բ Ա Ժ Ի Ն IV
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿԻ ԴԵՊՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼԻՍ ԵՎ ԲՈՒԺԵԼԻՍ ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
25. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնական ծաղկի վարակի հսկողությունը իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների միջոցով հարուցված հիվանդությունների օջախների տարածքում ծավալվող հոսպիտալների, մեկուսարանների և օբսերվատորների աշխատանքին ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.13.1,7.006.06 սանիտարահամաճարակային նորմեր և կանոններ հաստատելու մասին» թիվ 1403-Ն հրամանի և ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատանքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 1408-Ն հրամանի:
26. Բնական ծաղկով կամ այդ հիվանդության կասկածով անձանց հետ շփված բուժաշխատողների նկատմամբ իրականացվում են սույն Կանոնների Գլուխ 4-ում նկարագրված միջոցառումները:
Բ Ա Ժ Ի Ն V
ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
27. Բժշկական թափոնների վարումն իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի ««Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոններ և նորմեր հաստատելու մասին» թիվ 03-Ն հրամանի և ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի «Մարդու համար ախտածնության 1-2-րդ խմբերի միկրոօրգանիզմների հետ աշխատանքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 1408-Ն հրամանի:
Հավելված 1 |
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿԻ ԱԽՏԱԾՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բնական ծաղիկը պատկանում է հատուկ վտանգավոր վիրուսային հիվանդությունների խմբին:
2. Բնական ծաղիկը անթրոպոնոզ, բարձր վարակելիություն ունեցող հատուկ վտանգավոր վարակ է: Բնական ծաղկի նկատմամբ ընկալ են չպատվաստված բոլոր անձինք: Բնական անընկալություն բնական ծաղկի դեմ չի լինում: Հիվանդանում են ցանկացած տարիքում, հատկապես խոցելի են մինչև 4 տարեկան երեխաները: Հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 7-19 օր է, հաճախ` 10-14 օր:
3. Բնական ծաղկին բնորոշ է արտահայտված ինտոքսիկացիան, տենդը, յուրօրինակ պապուլոզ-պուստուլոզ ցանը մաշկի և լորձաթաղանթների վրա` խիստ բնորոշ զարգացման շրջափուլով (մակուլա, պապուլա, վեզիկուլա, պուստուլա, կեղև և սպի):
4. Հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է, որը վարակիչ է գաղտնի շրջանի վերջում և հիվանդության առաջին օրերին, երբ վարակի փոխանցումը հիմնականում կատարվում է օդակաթիլային ճանապարհով:
5. Հնարավոր է նաև վարակի փոխանցումը հիվանդի ախտահարված մաշկի հետ անմիջական շփման միջոցով կամ ծաղկի պուստուլների պարունակությամբ, մաշկից ու լորձաթաղանթներից պոկվող կեղևներով վարակված խնամքի պարագաների, խաղալիքների և այլ իրերի միջոցով: Բնական ծաղկից մահացածի դիակը նույնպես երկար ժամանակ պահպանում է բարձր վարակելիություն:
6. Բնական ծաղկով հիվանդացած անձինք ձեռք են բերում կայուն իմունիտետ և հիվանդության կրկնակի դեպքեր արձանագրվում են շատ հազվադեպ:
7. Բնական ծաղիկն առաջացրել է ամայացնող պանդեմիաներ` պատճառ դառնալով հազարավոր մարդկային զոհերի: 1796 թվականից ի վեր աշխարհում իրականացվում են բնական ծաղկի պատվաստումներ:
8. 1967թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծրագիր ընդունեց ամբողջ աշխարհում բնական ծաղկի վերացման վերաբերյալ: Զանգվածային պատվաստումների և կարանտինային միջոցառումների իրականացման շնորհիվ հիվանդացությունը աստիճանաբար նվազեց: Բնական ծաղկով բնական ճանապարհով վարակման վերջին դեպքը արձանագրվել է 1977 թվականին Սոմալիում:
9. 1980թ. մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց բնական ծաղկի լրիվ վերացման մասին: Այդ ժամանակվանից արձանագրվել են բնական ծաղկից մարդկանց մահվան միայն մի քանի դեպքեր, որոնք լաբորատոր վարակման կամ պատվաստման բարդության արդյունք են հանդիսացել: 1980թ. հետո ծաղկի դեմ պատվաստումները դարձել են ոչ պարտադիր: Հայաստանի Հանրապետության բնակիչների շրջանում (նախկին Խորհրդային Միությունում) բնական ծաղկի դեմ պատվաստումները դադարեցվել են 1983 թվականից:
10. Բնական ծաղկի վիրուսի շրջանառության ընդհատումից հետո Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի արևադարձային անտառային տարածաշրջաններում հայտնաբերվել է կապիկների ծաղկի վիրուսը, որն իր կենսաբանական և հակածնային հատկություններով, ինչպես նաև` մարդկանց մոտ կլինիկական արտահայտությամբ նման է բնական ծաղկի վիրուսին, հետևաբար` հնարավոր է վարակի փոխանցումը կապկից մարդուն:
11. Վերջին տարիներին աշխարհում ակտիվացել է կենսաահաբեկչության վտանգը և չի բացառվում, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկու տարածաշրջանային կենտրոններում պաշտոնապես պահպանվող բնական ծաղկի վիրուսի թանգարանային շտամները կարող են օգտագործվել այլ նպատակներով: Այս առումով` բնական ծաղկի համաճարակաբանական հսկողության վերագործադրումն անհրաժեշտություն է դառնում:
Հավելված 2 |
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿԻ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ
1. Դեպքի դասակարգում
1) Կասկածելի 2) Հավանական
Կլինիկական նկարագրին համապատասխանող դեպք
Կասկածելի դեպք, գումարած`
ա. բռնկման առկայություն և համաճարակաբանական կապ`
բ. հաստատված դեպքի, կապկի, լաբորատորիայից վիրուսի արտահոսքի կամ կենսաահաբեկչական գործողության հետ:
2. Հաստատված
3. Համաճարակաբանական ցուցանիշ - համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայություն` շփում բնական ծաղկով կասկածելի, հավանական կամ հաստատված հիվանդի (դիակի), բնական ծաղկի վիրուսի լաբորատոր շտամի, կապկի հետ կամ հնարավոր կենսաահաբեկչական գործողության վայրում գտնվելը:
Կասկածելի կամ հավանական դեպք` լաբորատոր հաստատված:
4. Կլինիկական նկարագիր - Ջերմության հանկարծակի բարձրացում 380 և ավելի, որին հետևում է առանց այլ ակնհայտ պատճառի առաջացած մաշկի հյուսվածքում խորը տեղակայումով վեզիկուլների և պուստուլների առաջացում, որոնք գտնվում են զարգացման միևնույն փուլում:
5. Լաբորատոր ցուցանիշներ - պոլիմերազային շղթայական ռեակցիայով վիրուսի ԴՆԹ-ի նույնականացում, կամ մարդու մաշկի ցանից` վեզիկուլայի, պուստուլայի, կեղևի և թեփուկի մեջ, ինչպես նաև` լորձաթաղանթներից վերցված քսուքներում և արյան մեջ վիրուսի հայտնաբերում էլեկտրոնային մանրադիտակման մեթոդով, ինչպես նաև շճաբանական մեթոդով` անուղղակի հեմագլյուտինացիայի իմունոֆլյուորեսցենտային մեթոդով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով: Նախնական արդյունքը ստացվում է 24 ժամից, հետագա հետազոտության ընթացքում վիրուսը անջատվում և նույնականացվում է:
Հավելված 3 |
ԲՆԱԿԱՆ ԾԱՂԿՈՎ ՀԻՎԱՆԴԻ ԿԱՄ ՎԱՐԱԿԻ ՈՐԵՎԷ ԳՈՐԾՈՆԻ ՀԵՏ ՇՓՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ) ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԹԵՐԹԻԿ
(Դիտարկումը իրականացվում է բնական ծաղկով հիվանդի կամ վարակի որևէ գործոնի հետ շփումից 14 օրվա ընթացքում)
Լրացնող ______________________ ԲԿԿ ______________________________ Մարզ/Տարածաշրջան___________________
Ազգանուն, անուն, |
Տարիք |
Բնակա-վայր, հասցե |
Աշխա-տանքի վայր, մասնա-գիտություն |
Հիվանդի կամ վարակի այլ աղբյուրի հետ շփման ամսաթիվ, վայր, շփման տևողություն, տեսակ |
Կատարված պատվաս-տումը (եթե կատարվել է), երբ է կատարվել |
Դիտարկման ժամկետ |
Ջերմության շարժընթացը 14 օրվա ընթացքում |
Մաշկային ծածկույթ-ներին ցանի առկա-յություն |
Լաբորա-տոր հետա-զոտության ամսաթիվ և արդյունք |
Դիտարկման արդյունք |
Միջոցառումների անվանում (առողջացում, պատվաստում և այլն) | ||||||||||||||
առողջ |
հիվանդ/ | ||||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Սկիզբը _______/________/________Մինչև _______/________/____ |
Ցուցակը կազմողի ստորագրությունը |
(ազգանուն, անուն, հայրանուն, զբաղեցրած պաշտոն) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|