ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածում`
1) 6-րդ կետից հանել «դրամական բավարարումը» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. | Ոստիկանության ծառայողի վարձատրությունը |
1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) վերնագրի և տեքստի «Նպաստները» և «նպաստի» բառերը փոխարինել համապատասխանաբար «Դրամական օգնությունը» և «դրամական օգնության» բառերով.
2) «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երրորդ նախադասությունը:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասից հանել առաջին նախադասությունը:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:
Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասը «կանոնագրքով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:
Հոդված 9. Օրենքի 48-րդ հոդվածը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:
Հոդված 10. Օրենքի 49-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասում նշված վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան: Վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Գործուղման վայրում վարձատրությունը ավելի ցածր լինելու դեպքում ծառայողին վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».
3) 4-րդ մասի «դրամական բավարարումն» բառերը փոխարինել «վարձատրությունն» բառով:
Հոդված 11. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս» բառերը:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-164-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|