ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 234-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 N 1 (Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), Վարդաշեն 6-րդ փող. 66/1 (նախկին Վարդաշեն 66ա) և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 234-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Մոլդովական 70 N 1 (Նոր նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենք), Վարդաշեն 6-րդ փող. 66/1 (նախկին Վարդաշեն 66ա) ԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանների նվիրատվության ենթակա բնակելի տարածքների
NN |
Նվիրատվության ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը |
Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Հատ-կաց-ման տարե-թիվը |
Զբաղեցրած բնակելի տարածքի մակերեսը |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1. |
Քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., 66/1 հասցեի հանրակացարանի N 409 սենյակ |
Կարապետյան Ժենյա Հենրիկի |
AF0606009, տրված՝ 12.10.2002 թ., 063-ի կողմից |
2007 թ. |
27.4 |
162180.6 |
սեփականության իրավունքով |
2. |
Քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., 66/1 հասցեի հանրակացարանի |
Գասպարյան Սիրան Սեյրանի Զաքեյան Ռաֆիկ Արամի Գասպարյան Արամ Ռաֆիկի Գասպարյան Անի Ռաֆիկի |
AN0670364, տրված՝ 07.10.2013 թ., 009-ի կողմից AM0682061, տրված՝ 04.04.2012 թ., 016-ի կողմից ծնվ.՝ 2000 թ.
|
2001 թ. |
13.8 |
81682.2 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
3. |
Քաղ. Երևան, Մոլդովական 70 N 1 հասցեի հանրակացարանի N 521 սենյակ |
Բաբայան Էմմա Վահանի Սաֆարով Ռոբերտ Ալբերտի Սաֆարյան Արտակ Ալբերտի |
AF0587830, տրված՝ 13.03.2003 թ., 005-ի կողմից AF0663977, տրված՝ 12.02.2003 թ., 005-ի կողմից AN0286152, տրված՝ 05.12.2012 թ., 005-ի կողմից |
2003 թ. |
17 |
101507 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
4. |
Քաղ. Աբովյան, |
Հովհաննիսյան Մարուսյա Անուշավանի |
AE0276637, տրված՝ 28.02.1999 թ., 007-ի կողմից |
2003 թ. |
22.2 |
172938 |
սեփականության իրավունքով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |