ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 7-րդ մասից հանել 2-րդ, 3-րդ և 4-րդ նախադասությունները։
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «պահպանվում են» բառերը փոխարինել «պահպանվում է» բառերով, իսկ «ամսական դրամական բավարարումը և այլ լրացուցիչ վճարներ» բառերը` «պաշտոնային դրույքաչափը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».
2) 3-րդ մասի «դրամական բավարարումն» բառերը փոխարինել «վարձատրությունն» բառով, իսկ նույն մասը «համար» բառից հետո լրացնել «` զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 6-րդ կետից հանել «դրամական բավարարումը» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.»:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. |
Ազգային անվտանգության մարմիններում ծառայողի վարձատրությունը |
1. Ազգային անվտանգության մարմինների յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:
Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «երկարամյա ծառայության համար հավելավճար տալու,» բառերը:
Հոդված 10. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային անվտանգության մարմիններից արձակվող ծառայողն արձակվելու օրը ստանում է վերջնահաշվարկ:»:
Հոդված 11. Օրենքի 48-րդ հոդվածը «օրենքներով» բառից հետո լրացնել «, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս» բառերը.
2) 2-րդ մասի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կոչումը կամ պաշտոնն անհիմն կամ անօրինական իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված աշխատավարձի չափով:»:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-163-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|