ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը «19.2» թվից հետո լրացնել «, 19.4» թվով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.4-րդ հոդվածով.
«Հոդված 19.4. | Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը |
1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան |
բազային տուրքի |
|
10000-ապատիկի չափով |
2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան |
բազային տուրքի |
50-ապատիկի չափով | |
3) շինանյութերի արտադրության հումքի, |
բազային տուրքի |
500-ապատիկի չափով | |
4) գունագեղ քարերի յուրաքանչյուր |
բազային տուրքի |
10000-ապատիկի չափով | |
5) մետաղագործական, քիմիական, թեթև |
բազային տուրքի |
10000-ապատիկի չափով | |
6) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի` |
|
| |
- արդյունաբերական (շշալցման) նպատակով |
բազային տուրքի |
5000-ապատիկի չափով | |
- արդյունաբերական (ածխաթթու գազ |
բազային տուրքի |
500-ապատիկի չափով | |
- բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան |
բազային տուրքի |
500-ապատիկի չափով | |
7) ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար` |
|
ֆիզիկական անձանցից |
բազային տուրքի չափով |
| |
իրավաբանական անձանցից |
բազային տուրքի |
10-ապատիկի չափով | |
8) ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար` |
|
ֆիզիկական անձանցից |
բազային տուրքի չափով |
|
|
իրավաբանական անձանցից |
բազային տուրքի |
|
10-ապատիկի չափով»: |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 17 |