Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-282-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.21/69(872) Հոդ.1663
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 28-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը «19.2» թվից հետո լրացնել «, 19.4» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.4-րդ հոդվածով.

 

«Հոդված 19.4.  Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը

1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

 

10000-ապատիկի չափով

2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

50-ապատիկի չափով

3) շինանյութերի արտադրության հումքի,
այդ թվում` երեսպատման, շինարարական
քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

500-ապատիկի չափով

4) գունագեղ քարերի յուրաքանչյուր
հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման
համար` տարեկան

բազային տուրքի

10000-ապատիկի չափով

5) մետաղագործական, քիմիական, թեթև
և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

10000-ապատիկի չափով

6) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի`

 

 

- արդյունաբերական (շշալցման) նպատակով
օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

 

5000-ապատիկի չափով

- արդյունաբերական (ածխաթթու գազ
ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

 

500-ապատիկի չափով

- բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան

բազային տուրքի

 

500-ապատիկի չափով

7) ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար`

 

ֆիզիկական անձանցից

բազային տուրքի չափով

 

 

իրավաբանական անձանցից

բազային տուրքի

 

10-ապատիկի չափով

8) ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար`

 

 

ֆիզիկական անձանցից

բազային տուրքի չափով

 

 

իրավաբանական անձանցից

բազային տուրքի

 

10-ապատիկի չափով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 17
Երևան
ՀՕ-282-Ն