ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի ապրիլի 19-ին
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը:
Հոդված 2. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
1. Սահմանել օդային ավազան վնասակար նյութերի արտանետման բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`
փոշի | 1 800 | դրամ |
ածխածնի մոնօքսիդ | 240 | դրամ |
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) | 14 800 | դրամ |
ծծմբային անհիդրիդ | 1 800 | դրամ |
քլոր | 12 000 | դրամ |
քլորոպրեն | 90 000 | դրամ |
քրոմ և քրոմի միացություններ | 18 957 000 | դրամ |
ֆորմալդեհիդ | 46 800 | դրամ |
տոլուոլ | 1 500 | դրամ |
քսիլոլ | 4 500 | դրամ |
բ) ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ շարժիչի հզորության`
մինչև 50Ձ |
10xՁ դրամ |
50-80Ձ |
20xՁ դրամ |
81-100Ձ |
30xՁ դրամ |
101-150Ձ |
40xՁ դրամ |
151-200Ձ |
50xՁ դրամ |
201-250Ձ |
60xՁ դրամ |
251-300Ձ |
70xՁ դրամ |
300Ձ-ից ավելի |
100xՁ դրամ |
որտեղ Ձ-ն հզորությունն է` արտահայտված ձիաուժով.
գ) այլ պետություններում գրանցված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության`
մարդատար |
|
- թեթև մարդատար ավտոմեքենաներ |
2,500 դրամ |
- մինչև 12-տեղանոց ավտոբուսներ |
5,000 դրամ |
- 12 և ավելի տեղանոց ավտոբուսներ |
10,000 դրամ |
բեռնատար |
|
- մինչև 8 տ բեռնատարողությամբ |
5,000 դրամ |
- 8-20 տ բեռնատարողությամբ |
10,000 դրամ |
- 20 և ավելի տ բեռնատարողությամբ |
15,000 դրամ |
2. Սահմանել ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման հետևյալ դրույքաչափերը.
կախված նյութեր |
5,300 դրամ |
ազոտ ամոնիակային |
5,100 դրամ |
ացետոն |
301,000 դրամ |
թթվածնի կենսաբանական պահանջը |
18,400 դրամ |
նավթամթերք |
204,600 դրամ |
պղինձ |
1,023,900 դրամ |
սուլֆատներ |
100 դրամ |
ցինկ |
1,023,000 դրամ |
քլորիդներ |
30 դրամ |
եռավալենտ քրոմ |
153,400 դրամ |
ընդհանուր ֆոսֆոր |
40,000 դրամ |
ֆտոր |
511,500 դրամ |
թունաքիմիկատներ |
18,200 դրամ |
քացախաթթու |
16,900 դրամ |
ծծմբաթթու |
16,900 դրամ |
դետերգենտ (լվացող քիմիական նյութեր) |
102,300 դրամ |
մետաղական աղեր |
511,500 դրամ |
ցիան և ցիանի միացություններ |
511,500 դրամ |
ֆենոլներ |
1,023,900 դրամ |
(2-րդ հոդվածը խմբ. 11.04.05 ՀՕ-83-Ն)
Հոդված 3. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
Սահմանել շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
առաջին դասի վտանգավորության |
36,000 դրամ |
երկրորդ դասի վտանգավորության |
18,000 դրամ |
երրորդ դասի վտանգավորության |
3,600 դրամ |
չորրորդ դասի վտանգավորության |
1,200 դրամ |
ոչ թունավոր և ոչ վտանգավոր թափոններ |
600 դրամ |
Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման դիմաց չեն վճարում:
Հոդված 4. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ |
Սահմանել շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների բնապահպանական վճարների հետևյալ դրույքաչափերը.
ասբոշիֆեր, ջերմամեկուսիչ ասբեստային սարքեր | |
(էկրաններ), ավտոմեքենայի արգելակներ |
3 տոկոս |
կապար պարունակող արտադրանքներ, ներկեր |
3 տոկոս |
լյումինեսցենտային լամպեր, ամալգամներ |
|
(սնդիկային) |
3 տոկոս |
տպագրական նյութեր, ցինկի շապր (բելիլա) |
3 տոկոս |
նավթ, նավթամթերքներ (բացառությամբ բենզինի) |
2 տոկոս |
մայթաձյութ |
2 տոկոս |
վառելիքաքսուքային նյութեր |
2 տոկոս |
հանքային յուղեր |
2 տոկոս |
անտիֆրիզ |
2 տոկոս |
արգելակող հեղուկ |
2 տոկոս |
հիդրավլիկ հեղուկ |
2 տոկոս |
էլեկտրոդներ (եռակցման) |
1,5 տոկոս |
նավթալին (կարծր) |
1,5 տոկոս |
ավտոմեքենաների մարտկոցներ |
|
(կապարային, լիթիումային) |
1,5 տոկոս |
տրանսֆորմատորային յուղ, էլեկտրոլիտիկ |
|
կոնդենսատորներ |
1,5 տոկոս |
ավտոդողեր |
0,8 տոկոս |
կինո-ֆոտո ժապավեններ |
0,8 տոկոս |
ապակյա մանրաթելեր |
0,8 տոկոս |
չմաքրված դատարկ տարողություններ |
|
(կոնտեյներներ, |
0,8 տոկոս |
ավտոցիստեռններ, կանիստրներ) |
|
դետերգենտներ (լվացող նյութեր) |
0,5 տոկոս |
ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ |
|
(սառնարաններ, դեզոդորանտներ) |
0,5 տոկոս |
պլաստիկ, պոլիէթիլային տարաներ և փաթեթներ |
0,5 տոկոս: |
Գ Լ ՈՒ Խ 2
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 5. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱՆԵՏԵԼՈՒ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
1. Ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
2. Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված դրույքաչափին համապատասխան և վճարվում է տարեկան մեկ անգամ` մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:
3. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է սույն օրենքի 2 հոդվածի առաջին կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
4. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 2 հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Հոդված 6. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ և ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 3 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Հոդված 7. | ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ |
Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն օրենքի 4 հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 1-ից, բացառությամբ 2 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ օգտագործած վառելիքի և մակնիշի, վճարները հաշվարկվում են 2000 թվականի ապրիլի 30-ի դրությամբ գործող կարգով և դրույքաչափերով:
|
Ռ. Քոչարյան |
|