ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի փետրվարի 9-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը «դիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասից հանել երկրորդ պարբերությունը:
Հոդված 3. Օրենքի 19.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. |
Եզրափակիչ և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Մինչև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-9-Ն օրենքով նախատեսված՝ Կառավարության կողմից Էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու կարգը սահմանելը կատարողական թերթը տրվում և հարկադիր կատարման է ներկայացվում մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. փետրվարի 27 Երևան ՀՕ-118-Ն
նախագահՍ. Սարգսյան