ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 263-Ա |
«29» հունվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.55/8 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԼԻԴԵՐՖՈՐՈՒՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԱԼ.ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.65/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 14.01.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունները, «ՀՈՎԱՐՍ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 15.05.2024թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից 27.11.2024թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով «ԼԻԴԵՐՖՈՐՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (06.08.2024թ. հ.Դ-99797-24, 28.11.2024թ. հ.Դ-151618-24, 12.12.2024թ. հ.Դ-157953-24, 30.12.2024թ. հ.Դ-165510-24).
1. Երևան, Ավան, Մյասնիկյան պողոտա հ.55/8 հասցեում սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.09042024-01-0211 վկայական) «ԼԻԴԵՐՖՈՐՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը 282.110.05128 տրված 04.01.2005թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 1470,5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություն) ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 18060681(տասնութ միլիոն վաթսուն հազար վեց հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 2-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Ավան, Ալ.Մյասնիկյան պողոտա հ.65/3 հասցեում գտնվող 221,5քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
4. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 3-րդ կետում նշված 221,5քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատման։
5. Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած իրավաբանական անձ՝ «ԼԻԴԵՐՖՈՐՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը 282.110.05128 տրված 04.01.2005թ.), այսուհետ՝ Գնորդ։
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած իրավաբանական անձի կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում ։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
|
Տ. Ավինյան |