Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.20-2025.02.02 Պաշտոնական հրապարակման օրը 31.01.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունվարի 2025 թվականի N 104-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 42-րդ հոդվածի 3․1-ին մասը, «Էներգետիկայի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց, ինչպես նաև ջրային ոլորտում գործունեություն իրականացնող այլ հարկ վճարողների կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2․ Սահմանել հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակում օգտագործելու նպատակով էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում լիցենզիա ստացած անձանց, ինչպես նաև ջրային ոլորտում գործունեություն իրականացնող այլ հարկ վճարողների կողմից տրամադրվող տեղեկատվության ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հարկային մարմնի` էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման համակարգում սույն որոշմամբ նշված տեղեկությունների ներկայացման հնարավորության գործարկման օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 30-ի N 104-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էներգետիկայի բնագավառում և ջրային ոլորտում (այսուհետ՝ հանրային ծառայությունների մատուցման) լիցենզիա ստացած, ինչպես նաև ջրային ոլորտում գործունեություն իրականացնող այլ հարկ վճարողների (այսուհետ՝ հարկ վճարողներ) կողմից բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատուցվող ծառայությունների շրջանակում մատակարարվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություններ) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները տարածվում են սույն որոշմամբ սահմանված N 2 հավելվածի ցանկում (այսուհետ` ցանկ) նշված ապրանքատեսակներ մատակարարող հարկ վճարողների վրա։

3. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրված սահմանումների իմաստն ու նշանակությունը:

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված հարկ վճարողները, բացառությամբ՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքի, յուրաքանչյուր ամսվա համար տեղեկություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` համաձայն N 1 ձևի:

5. Ջրօգտագործող ընկերությունների համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը։ Նշված հարկ վճարողների կողմից սույն կարգի N 1 ձևով նախատեսված տեղեկություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

6. Հարկ վճարողները տեղեկությունները ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել ճշտված տեղեկություններ։

7. Սույն կարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ցանկում ներառված յուրաքանչյուր ապրանքատեսակի համար նշված ժամանակահատվածը (ամիսը կամ եռամսյակը):

8․ Հարկ վճարողների կողմից տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հանրային ծառայությունների մատուցման շրջանակներում բաժանորդներին կամ սպառողներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) մատակարարված ապրանքների վերաբերյալ։

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ,ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԿԱՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Փաստաթղթի հերթական համարը

N__________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Տեղեկություն (20 թվական ամիսը կամ եռամսյակը [1]

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

[2]

               

Կազմակերպության անվանումը

[3]

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

[4]

 

Գտնվելու (բնակության) վայրը

[5]

 

Հեռախոսահամարը, էլ․փոստի հասցեն

[6]

 

1) տողում նշվում է ամիսը կամ եռամսյակը, որի համար ներկայացվում է տեղեկությունը: Ճշտված տեղեկությունը ներկայացնելու դեպքում աջ սյունակում կատարվում է նաև «X» նշագրումը.

2) տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն).

3) տողում նշվում է կազմակերպության անվանումը.

4) տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը.

5) և 6) տողերում նշվում են կազմակերպության գտնվելու վայրը և աշխատանքային հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և աշխատանքային (տան) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։

 

Ապրան- քատեսակի անվանումը

Չափի միավորը

Անվա-

նում (ֆիզիկա-

կան անձի դեպքում՝ անուն, ազգա-

նուն)

Բաժանոր- դային համար

ՀՎՀՀ

(ֆիզիկա-

կան անձի դեպքում՝ առկայության պարագա-

յում` ՀԾՀ)

Ծախսը՝ ըստ չափի միավորի

Ծախսը՝ գումարով (դրամ)՝ ներառյալ ԱԱՀ-ն

Սակա- գինը՝ ներառյալ ԱԱՀ-ն

Սպառման հասցե

Նշումներ

[7]

[8]

[9]

[10]

[11]

[12]

[13]

[14]

[15]

[16]

               

Մարզ, հա-մայնք

Բնակա- վայր

Փողոց

Շենք, բնա- կարան

 

                         
                         
                         

 

7) սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի անվանումը․

8) սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի չափման միավորը․

9) սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի հասցեատիրոջ անվանումը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը․

10) սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի հասցեատիրոջ բաժանորդային համարը․

11) սյունակում լրացվում է մատակարարված ապրանքատեսակի հասցեատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը, դրա բացակայության պարագայում` անձը հաստատող փաստաթղթի տվյալները․

12) սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի ծախսը՝ ըստ չափման միավորի.

13) սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի ծախսը՝ ըստ գումարի (դրամ)՝ ներառյալ ԱԱՀ-ն․

14) սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի սակագինը՝ ներառյալ ԱԱՀ-ն.

15) սյունակում լրացվում է հասցեատիրոջը մատակարարված ապրանքատեսակի սպառման հասցեն՝ նշելով մարզ, համայնք, բնակավայր, փողոց, շենք, բնակարան, իսկ ոռոգման ջրի մատակարարման դեպքում՝ մարզ, համայնք, բնակավայր, փողոց (առկայության դեպքում).

16) սյունակը նախատեսված է լրացուցիչ նշումների համար։

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

 

_________________________

(ստորագրությունը)

 

_________________________

(անունը, ազգանունը)

 

 

Գլխավոր հաշվապահ

_________________________

(ստորագրությունը)

_________________________

(անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունվարի 30-ի N 104-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

 

Ապրանքատեսակի

անվանումը

Չափի միավորը

Ներկայացվող հաշվետվության

պարբերականությունը

1

2

3

ԳԱԶ (բնական)

Խորանարդ մետր

ամսական

ՋՈՒՐ (խմելու, ոռոգման,

տեխնիկական

արդյունաբերական)

Խորանարդ մետր

Ամսական (ջրօգտագործող

ընկերությունների համար՝ եռամսյակային)

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

Կիլովատ

ամսական

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

(տաք ջրամատակարարում, ջեռուցում)

Կիլովատ, խորանարդ մետր,

մետր քառակուսի

ամսական

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

31.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2025 թվական: