Գլխավոր տեղեկություն
Համար
N 49-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 16.01.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2025 թվականի N 49-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները՝

1) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով ՝

«6) Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը:».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ կետերով՝

«21. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հարկային մարմնին է տրամադրում քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում գրանցված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց՝

1) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

2) զբաղեցրած պաշտոնի անվանումը ու նույնականացման ծածկագիրը։

22. Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից ստացված տվյալներն ինքնաշխատ եղանակով փոխանցվում են տեղեկատվական բազա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2025 թվական: