ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
15 մարտի 2011 թ. |
N 194-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու գործընթացը կազմակերպելու համար ստեղծել համապատասխան հանձնաժողով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Կ. Կարապետյան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մարտի 15-ի N 194-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում են Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն (N 1, N 2 և N 2.1 Աղյուսակ) ու շնորհման կարգը։
(1-ին կետը փոփ. 24.12.24 N 269-Ն)
2. Սույն կարգի դրույթները տարածվում են՝
1) առևտրի կազմակերպությունների՝ փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների, ոչ պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների և առևտրի կենտրոնների վրա.
2) հանրային սննդի կազմակերպությունների՝ փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող օբյեկտների (ռեստորան, բար, սրճարան) վրա.
3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների վրա:
(2-րդ կետը փոփ., լրաց. 24.12.24 N 269-Ն)
2.1. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետի իմաստով կազմակերպություն են համարվում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կատարելու իրավունք ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք:
(2.1-ին կետը լրաց. 24.12.24 N 269-Ն)
3. Չափորոշիչներով որակի աստիճան շնորհելու նպատակն է Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտների, հանրային սննդի պատրաստման և իրացման օբյեկտների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների որակական տարբերակումն ու հավաստագրումը, հնարավորության ընձեռումը սպառողներին կատարելու չափելի ընտրություն և համեմատում, ինչպես նաև նպաստելու փոքր ու միջին բիզնեսի ասպարեզում ծառայությունների մատուցման շահագրգիռ կատարելագործմանը և բիզնեսի զարգացմանը, մրցակցային դաշտի կայացմանը և զբոսաշրջիկության զարգացմանը։
(3-րդ կետը խմբ. 24.12.24 N 269-Ն)
II. Որակի աստիճան ստանալու համար դիմելու կարգը և ընդհանուր պահանջները
4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը ուղղվում է Երևանի քաղաքապետին, որին կից ներկայացվում են՝
1) պետական ռեգիստրի վկայականի պատճենը.
2) շինության կամ տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որով հավաստվում է գործառնական նշանակության համապատասխանությունը.
3) գործունեության իրականացման ընթացքում անհրաժեշտ թույլտվությունների պատճենները.
4) գործունեության համապատասխանության սերտիֆիկատի պատճենը (հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում)։
(4-րդ կետը փոփ. 24.12.24 N 269-Ն)
4.1. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը ուղղվում է Երևանի քաղաքապետին, որին կից ներկայացվում են՝
1) կազմակերպության դեպքում՝ պետական ռեգիստրի վկայականի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) սույն կարգի N 3 աղյուսակում նշված չափորոշիչներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր (մեկից ավելի ավտոմոբիլների դեպքում՝ բոլոր ավտոմոբիլների և դրանց վարորդների համար):
(4.1-ին կետը լրաց. 24.12.24 N 269-Ն)
5. Կազմակերպությանը որակի աստիճան շնորհելիս դիտարկվում են՝
1) առևտրի ոլորտի կազմակերպությունների դեպքում՝
ա. շենքերը, շինությունները, տարածքները.
բ. ապրանքների տեսականին.
գ. սպասարկումը.
դ. սպասարկող անձնակազմը.
ե. առևտրի սրահը և օժանդակ սենքերը.
զ. կահավորումը և ձևավորումը.
է. տեխնիկական հագեցվածությունը.
ը. լրացուցիչ ծառայությունները։
2) Հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում՝
ա. շենքերը, շինությունները, տարածքները.
բ. ծառայությունները.
գ. սպասարկող անձնակազմը.
դ. սրահը և առանձնասենյակները.
ե. կահավորումը և ձևավորումը.
զ. տեխնիկական հագեցվածությունը.
է. սպասքը.
ը. ուտեստների տեսականին։
3) Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների դեպքում՝
ա. ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը.
բ. վարորդի (վարորդների) առողջական վիճակը.
գ. ավտոմոբիլի տեսակը, թողարկման տարեթիվը, տարիքը:
(5-րդ կետը լրաց. 24.12.24 N 269-Ն)
III. Որակավորման ընթացակարգը
6. Որակի աստիճանները երկուսն են՝ «Որակի բարձրագույն աստիճան» և «Որակի առաջին աստիճան»։
7. Որակի աստիճանը շնորհվում է 2 տարի ժամկետով։ Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին որակի աստիճան շնորհելու դեպքում՝ որակավորման համար՝ որակի աստիճանի շնորհման ժամկետում` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները Երևան համայնքի բյուջե են վճարում տեղական վճար՝ Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված չափով և կարգով:
(7-րդ կետը խմբ. 24.12.24 N 269-Ն)
7.1 Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կողմից տեղական վճարը Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված չափով և կարգով Երևան համայնքի բյուջե չվճարելու դեպքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությանը շնորհված որակի աստիճանը Երևանի քաղաքապետի որոշմամբ դադարեցվում է:
(7.1-ին կետը լրաց. 24.12.24 N 269-Ն)
8. Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտներին, առևտրի կենտրոններին, հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպություններին (ռեստորան, բար, սրճարան), մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին որակի աստիճանի շնորհումը կատարվում է դրանց վերաբերող չափորոշիչներին տրված բալային արժեքների հանրագումարով (N 3 Աղյուսակ):
(8-րդ կետը խմբ. 24.12.24 N 269-Ն)
9. Որակի աստիճան ստանալու համար ներկայացված դիմումի քննարկման ժամկետն է 30 օր։
Չափորոշիչներ
առևտրի ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների
Աղյուսակ N 1
N |
Չափորոշիչ |
Առևտրի կենտրոն |
Պարենային ապրանքների առևտրի օբյեկտ |
Ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտ |
1. |
ՀՀ կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակ՝ լուսային ձևավորման տարրերով. |
0-3 |
0-3 |
0-3 |
2. |
Կազմակերպության կողմից տնօրինվող և (կամ) հարակից տարածքի լուսավորություն, բարեկարգ, կանաչապատ վիճակ. |
0-3 |
0-3 |
0-3 |
3. |
Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի արտաքին ձևավորում, նրբաճաշակ գեղազարդային տարրերի օգտագործում. |
0-3 |
0-3 |
0-3 |
4. |
Սրահ(ներ)ի ներքին ձևավորում, ինքնատիպ գեղազարդային տարրերի օգտագործում (ջահեր, վարագույրներ և այլն). |
0-3 |
0-3 |
0-3 |
5. |
Օժանդակ շինությունների և սենքերի՝ այդ թվում սանհանգույցի, առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
6. |
Երեկոյան ժամերին հարակից տարածքի լուսավորում. |
0-3 |
0-3 |
0-3 |
7. |
Հաշմանդամներին սպասարկելու համար մատչելիության ապահովում՝ թեքամուտքեր, սրահում սայլակների շրջադարձ կատարելու հնարավորություն և այլն. |
0-3 |
0-3 |
0-3 |
8. |
Հանրային սննդի, զվարճանքի, հանգստի, կենցաղային և առաջին բուժօգնության վճարովի կամ անվճար ծառայությունների ու դրանց համար առանձնացված մասերի առկայություն. |
0-3 |
x |
x |
9. |
Օդափոխության, օդալավորակման համակարգի առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և պահպանման հնարավորություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
10. |
Ապրանքացուցակի և (կամ) ուղեցույցի առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
11. |
Կազմակերպության կնիքով կնքված կամ պաշտոնատար անձի կողմից ստորագրված, օրենսդրության պահանջները բավարարող գնապիտակի առկայություն՝ կազմակերպության խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային նշանով), հայերեն և որևէ օտար լեզվով. |
0-3 |
0-3 |
0-3 |
12. |
Տպագիր գովազդի՝ բուկլետների և այլն, առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
13. |
Կիսապատրաստվածքների ու պատրաստի ուտեստների վաճառք (մսեղենից, ձկնեղենից, թռչնի մսից, բանջարեղենից, ալրային, քաղցր և այլն). |
0-3 |
0-3 |
x |
14. |
Դիետիկ սննդամթերքի առկայություն. |
0-3 |
0-3 |
x |
15. |
Սպասարկող անձնակազմի թվաքանակի համապատասխանությունը սպասարկման հնարավորությունների առավելագույն ծավալին. |
0-3 |
0-3 |
0-3 |
16. |
Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը, որակը, համանմանությունը կամ նպատակային տարբերակվածությունը, արտահագուստի վրա կազմակերպության խորհրդանիշի առկայությունը. |
0-3 |
0-3 |
0-3 |
17. |
Սպասարկող անձնակազմի՝ հայերեն լեզվի պատշաճ տիրապետումը և օտար լեզվի իմացությունը. |
0-3 |
0-3 |
0-3 |
18. |
Բարձրակարգ սպասարկում՝ վաճառվող ապրանքների տեսականու և գների, պատվերների ընդունման և ապրանքների հանձման ժամկետի վերաբերյալ մատչելի և ստույգ տեղեկատվության տրամադրում. |
0-3 |
0-3 |
0-3 |
19. |
Բարձրախոսով վաճառասրահում ապրանքների տեսականու վերաբերյալ տեղեկատվության հաղորդում. |
0-3 |
x |
x |
20. |
Անկանխիկ վճարման հնարավորություն և զեղչերի ու կուտակային քարտերի կիրառում. |
0-3 |
0-3 |
0-3 |
21. |
Հսկիչ կշեռքի առկայություն. |
0-3 |
0-3 |
x |
22. |
Չափափորձարկում պահանջող ապրանքների համար չափափորձարկման հնարավորություն՝ խցիկներ, սարքեր. |
0-3 |
x |
0-3 |
23. |
Պատվերների ընդունման և ապրանքների առաքման իրականացում. |
0-3 |
0-3 |
0-3 |
24. |
Սպառողների անձնական իրերի՝ պայուսակների և այլն, երաշխավորված պահպանում. |
0-3 |
0-3 |
0-3 |
25. |
Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի կանչի ապահովում. |
0-3 |
0-3 |
0-3 |
26. |
Ելումուտի հոսքը ապահովող լրացուցիչ մուտքի առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
27. |
Ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված վճարովի կամ անվճար ավտոկայանատեղերի առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
28. |
Սանիտարական (այդ թվում՝ սարքերից և սարքավորումներից առաջացող աղմուկի թույլատրելի չափի), տեխնոլոգիական, հակահրդեհային, շինարարական և էլեկտրաանվտանգության նորմերի ու կանոնների պահպանման աստիճանը. |
0-3 |
0-3 |
0-3 |
29. |
Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը ապահովող, այդ թվում՝ տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման, ռադիոհեռախոսային միջոցների առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
30. |
Լրացուցիչ տեխնիկական միջոցների՝ ինքնաշխատ դռներ, վերելակ, շարժասանդուղք, տեսա և ձայնավերարտադրող և այլ սարքեր, առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
Առավելագույն բալերի հանրագումարը |
90 |
81 |
75 |
Չափորոշիչներ
հանրային սննդի ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների
Աղյուսակ N 2
Չափորոշիչ |
Ռեստորան |
Բար |
Սրճարան | |
1. |
ՀՀ կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակ՝ սովորական կամ լուսային ձևավորման տարրերով. |
0-3 |
0-3 |
0-3 |
2. |
Կազմակերպության կողմից տնօրինվող և (կամ) հարակից տարածքի լուսավորություն, բարեկարգ, կանաչապատ վիճակ. |
0-3 |
0-3 |
0-3 |
3. |
Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի արտաքին ձևավորում, նրբաճաշակ գեղազարդային տարրերի օգտագործում. |
0-3 |
0-3 |
0-3 |
4. |
Մեկից ավելի սրահների և առանձնասենյակների առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
5. |
Օժանդակ շինությունների և սենքերի, այդ թվում՝ սանհանգույցի առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
6. |
Սրահ(ներ)ի և (կամ) առանձնասենյակների ներքին ձևավորում, ինքնատիպ գեղազարդային տարրերի օգտագործում (ջահեր, վարագույրներ և այլն). |
0-3 |
0-3 |
0-3 |
7. |
Սրահում և (կամ) նախասրահում կանգնակ(ներ)ի առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
8. |
Պարահրապարակի և (կամ) բեմահարթակի առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
9. |
Հանգստի և նյութատեխնիկական հագեցվածությամբ ուրախ ժամանցի կազմակերպման ծառայությունների մատուցում. |
0-3 |
x |
0-3 |
10. |
Օդափոխության, օդալավորակման համակարգի առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և պահպանման հնարավորություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
11. |
Կահույքի որակը, միատեսակությունը կամ բազմազանությունը, փափուկ կամ հիգիենիկ ծածկով աթոռների, բազկաթոռների, բազմոցների և այլ՝ ինտերիերին համապատասխան առավելագույն հարմարավետությունը ապահովող կահույքի առկայությունը. |
0-3 |
0-3 |
0-3 |
12. |
Սպասքի քանակը և տեսակները, գեղարվեստական ձևավորումը (մետաղե, մելքիորե, նորարծաթի, չժանգոտող պողպատից, ապակյա, փայտյա, խեցե, ճենապակյա կամ հախճապակյա, մեկանգամյա օգտագործման և այլն) ու դրանց համապատասխանությունը թեմատիկ և ազգային խոհանոցներին, մատուցվող ուտեստներին . |
0-3 |
0-3 |
0-3 |
13. |
Սփռոց սպիտակ և (կամ) գունավոր, և (կամ) սփռոց ֆիրմային և (կամ) կտորե անհատական անձեռոցիկներ. |
0-3 |
0-3 |
0-3 |
14. |
Գնացուցակի և (կամ) ճաշացուցակի առկայությունը, կազմակերպության խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային նշանով), հայերեն և որևէ օտար լեզվով, շապիկը կաշվից, կավճապատ թղթից, ստվարաթղթից և այլն. |
0-3 |
0-3 |
0-3 |
15. |
Տպագիր գովազդի՝ հրավիրատոմսերի, բուկլետների և այլն, առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
16. |
Ինքնատիպ, նրբաճաշակ, պատվիրված և ֆիրմային կերակրատեսակների ու խմիչքների, այդ թվում՝ ազգային ճաշատեսակների ու խոհարարական արտադրանքի բոլոր հիմնական արտադրատեսակների բազմազան տեսականին. |
0-3 |
0-3 |
0-3 |
17. |
Արդյունաբերական արտադրության խոհարարական արտադրանքի, համեմունքների, սոուսների, մարինադների, մրգերի, անուշեղենի, աղանդերների, ոգելից և ոչ ոգելից խմիչքների, կոկտեյլների, գրոգի, պունշի, ծխախոտի արտադրանքի, մրգային և հանքային ջրերի լայն տեսականին. |
0-3 |
0-3 |
0-3 |
18. |
Կիսապատրաստվածքների վաճառք (մսեղենից, ձկնեղենից, թռչնի մսից, բանջարեղենից, ալրային, քաղցր և այլն). |
0-3 |
x |
x |
19. |
Սպառողների հատուկ ցանկությունների կատարում՝ սպառողին ի տես կերակրատեսակների և ըմպելիքների (կոկտեյլներ, գրոգ, պունշ և այլ) պատրաստման առումով. |
0-3 |
0-3 |
0-3 |
20. |
Լրակազմված սննդի՝ նախաճաշեր, ճաշեր, ընթրիքներ, տոնական և (կամ) աղանդերային սեղանների և այլն, պատվիրելու հնարավորություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
21. |
Դիետիկ ճաշատեսակների առկայություն. |
0-3 |
x |
x |
22. |
Սպասարկում (ինքնասպասարկում) մատուցողներով, խոհարարներով, բարմեններով, սրահի վարիչներով, որոնք ունեն համապատասխան կրթություն և անցել են մասնագիտական պատրաստվածություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
23. |
Սպասարկող անձնակազմի թվաքանակի համապատասխանությունը սպասարկման հնարավորությունների առավելագույն ծավալին. |
0-3 |
0-3 |
0-3 |
24. |
Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը, որակը, համանմանությունը կամ նպատակային տարբերակվածությունը, արտահագուստի վրա կազմակերպության խորհրդանիշի առկայությունը, |
0-3 |
0-3 |
0-3 |
25. |
Սպասարկող անձնակազմի՝ հայերեն լեզվին պատշաճ տիրապետումը, օտար լեզվի իմացությունը. |
0-3 |
0-3 |
0-3 |
26. |
Անկանխիկ վճարման հնարավորություն (կրեդիտ քարտերով, ճամփորդական չեկերով և այլն). |
0-3 |
0-3 |
0-3 |
27. |
Երաժշտության առկայությունը և տեսակները, հնչեցման ձևերը՝ նվագարկիչներ, վոկալ-գործիքային համույթներ, մեներգիչների ելույթներ և այլն, ձայնամեկուսացման առկայությունը. |
0-3 |
0-3 |
0-3 |
28. |
Խոհարարական և հրուշակեղենի արտադրանքի առաքման և օբյեկտից դուրս սպասարկման իրականացում. |
0-3 |
x |
x |
29. |
Տեղերի ամրագրման պատվերների ընդունում |
0-3 |
0-3 |
0-3 |
30. |
Թերթերի, ամսագրերի, սեղանի խաղերի, ավտոմատ խաղերի և բիլիարդի տրամադրում. |
0-3 |
0-3 |
0-3 |
31. |
Ֆիրմային նշանների, ծաղիկների և հուշանվերների վաճառք. |
0-3 |
0-3 |
0-3 |
32. |
Օծանելիքի և այլ հիգիենիկ պարագաների տրամադրում, կոշիկներ մաքրելու պարագաների և նման ծառայությունների մատուցում. |
0-3 |
0-3 |
0-3 |
33. |
Սանհանգույցում թղթե անձեռոցիկների և չորացման սարքերի առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
34. |
Սպառողի պատվերով՝ սպասարկումից հետո, ավելացած ճաշատեսակների և արտադրատեսակների մնացորդի փաթեթավորված տրամադրում. |
0-3 |
0-3 |
0-3 |
35. |
Սպառողների անձնական իրերի՝ վերնազգեստների, պայուսակների և այլն, երաշխավորված պահպանում. |
0-3 |
0-3 |
0-3 |
36. |
Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի կանչի ապահովում. |
0-3 |
0-3 |
0-3 |
37. |
Սպառողների միաժամանակյա ելումուտի հոսքը ապահովող լրացուցիչ մուտքի և աստիճանների, հարմարավետ մատուցային և հետիոտնային ճանապարհների, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակի առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
38. |
Հաշմանդամներին սպասարկելու համար մատչելիության ապահովում՝ թեքամուտքեր, սրահում սայլակների շրջադարձ կատարելու հնարավորություն և այլն. |
0-3 |
0-3 |
0-3 |
39. |
Ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված վճարովի և անվճար ավտոկայանատեղերի առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
40. |
Սանիտարական, տեխնոլոգիական, հակահրդեհային, շինարարական և էլեկտրաանվտանգության նորմերի ու կանոնների պահպանման աստիճանը. |
0-3 |
0-3 |
0-3 |
41. |
Կազմակերպություններում վթարային ելքերի, աստիճանների, վթարային իրավիճակի ժամանակ գործողությունների մասին հրահանգի, հրդեհի ազդարարման համակարգի և հրդեհից պաշտպանվելու միջոցների առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
42. |
Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը ապահովող տաք և սառը ջրամատակարարման, ջեռուցման, ռադիոհեռախոսային միջոցների, վերելակի, շարժասանդուղքի ինքնաշխատ դռների առկայություն. |
0-3 |
0-3 |
0-3 |
43. |
Ծխելու և (կամ) չծխելու համար առանձնացված տարածքի առկայություն |
0-3 |
0-3 |
0-3 |
Առավելագույն բալերի հանրագումարը |
129 |
117 |
120 |
Աղյուսակ N 2.1
Չափորոշիչներ
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների որակավորման աստիճանների
Չափորոշիչ |
||||
1. |
Դիմումի ներկայացման պահին նախորդող տարվա ընթացքում տվյալ ավտոմոբիլի հաշվառման համարանիշով (մեկից ավելի ավտոմոբիլների դեպքում՝ բոլոր ավտոմոբիլների հաշվառման համարանիշներով) ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար ընդունված վարչական ակտեր (բացառությամբ, եթե դատական կարգով վիճարկվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար ընդունված վարչական ակտը) |
0-5 |
||
2. |
հիբրիդային կամ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող մարդատար-տաքսի ավտոմոբիլի (ավտոմոբիլների) առկայություն |
0-5 |
||
3. |
Ուղևորափոխադրումներ իրականացնող մարդատար-տաքսի ավտոմոբիլների առկայություն, որոնք տարիքը չի գերազանցում 10 տարին |
0-5 |
||
4. |
Վարորդի (վարորդների) նախնական և պարբերական բժշկական զննության առկայություն |
0-5 |
||
Առավելագույն բալերի հանրագումարը |
20 |
(աղյուսակը լրաց. 24.12.24 N 269-Ն)
Աղյուսակ N 3
Բալային միջակայք
Որակավորման դասը |
Առևտրի ոլորտի կազմակերպություններ |
Հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպություններ |
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններ | ||||
Առևտրի կենտրոն |
Պարենային ապրանքների առևտրի օբյեկտ |
Ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտ |
Ռեստորան |
Բար |
Սրճարան |
Կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ | |
Որակի բարձրագույն աստիճան |
86-90 բալ ներառյալ |
77-81 բալ ներառյալ |
71-75 բալ ներառյալ |
125-129 բալ ներառյալ |
113-117 բալ ներառյալ |
116-120 բալ ներառյալ |
16-20 բալ ներառյալ |
Որակի առաջին աստիճան |
81-85 բալ ներառյալ |
72-76 բալ ներառյալ |
66-70 բալ ներառյալ |
120-124 բալ ներառյալ |
108-112 բալ ներառյալ |
111-115 բալ ներառյալ |
10-15 բալ ներառյալ |
(աղյուսակը խմբ. 13.09.11 N 302-Ն, 24.12.24 N 269-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 13.09.11 N 302-Ն, 24.12.24 N 269-Ն)