ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 նոյեմբերի 2023 թ. |
թիվ 36-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 10-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 36-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 10-Ն որոշման |
Բաժին 1. Առևտրի հիմնական ցուցանիշները
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Առևտրի շրջանառությունը |
Ապրան-քային մնա-ցորդը |
Աշխատող-ների միջին տարեկան թվաքանակը (մարդ), (տասնոր- դական ճշտությամբ) | |
Հաշ-վետու ամիս |
որից՝ | ||||
համա-ցանցի (ինտեր-նետի) միջոցով | |||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ընդամենը (115, 120, 125 տողերի գումարը), այդ թվում` |
110 |
||||
Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների մոտոցիկլների առևտրից, ընդամենը, որից` |
115 |
||||
շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր, այդ թվում` |
115.1 |
||||
բենզինի մանրածախ առևտուր |
115.1.1 |
||||
դիզելային վառելիքի մանրածախ առևտուր |
115.1.2 |
||||
հեղուկ գազի մանրածախ առևտուր |
115.1.3 |
||||
քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուր |
115.1.4 |
||||
Մեծածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից, ընդամենը, որից` |
120 |
||||
համակարգիչների, ծայրամասային սարքվածքների |
120.1 |
||||
ծրագրային ապահովման մեծածախ առևտուր |
120.2 |
||||
էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորանքի և դրանց մասերի մեծածախ առևտուր |
120.3 |
||||
բջջային հեռախոսների մեծածախ առևտուր |
120.4 |
||||
էլեկտրոնային չգրառված կրիչների մեծածախ առևտուր |
120.5 |
||||
շարժիչային վառելիքի մեծածախ առևտուր, դրանից` |
120.6 |
||||
բենզինի մեծածախ առևտուր |
120.6.1 |
||||
դիզելային վառելիքի մեծածախ առևտուր |
120.6.2 |
||||
Ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուր և նորոգում, ընդամենը (125.1, 125.2, 125.3, 125.4 տողերի գումարը), այդ թվում` |
125 |
||||
ավտոմեքենաների առևտուր, որից` |
125.1 |
||||
ավտոմեքենաների մանրածախ առևտուր |
125.1.1 |
||||
ավտոմեքենաների մասերի և պարագաների առևտուր, որից` |
125.2 |
||||
ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուր |
125.2.1 |
||||
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
125.3 |
||||
մոտոցիկլների, դրանց մասերի ու պարագաների առևտուր, տեխնիկական սպասարկում և նորոգում, որից` |
125.4 |
||||
մոտոցիկլների, դրանց մասերի ու պարագաների մանրածախ առևտուր |
125.4.1 |
Բաժին 2. Առևտրի շրջանառությունն` ըստ ՀՀ մարզերի և քաղաք Երևանի
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծած-կա-գի- րը |
Հաշ-վե-տու ամիս |
այդ թվում՝ | |||||||||||||||
ք.Երե-վան |
Արա-գա-ծոտն |
Արա-րատ |
Արմա-վիր |
Գե-ղար-քունիք |
Լո-ռի |
Կո-տայք |
Շի-րակ |
Սյու-նիք |
Վա-յոց ձոր |
Տա-վուշ | ||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | |||||
Ընդամենը, (215, 220, 225 տողերի գումարը), այդ թվում՝ |
210 |
|||||||||||||||||
115 տող |
215 |
|||||||||||||||||
120 տող |
220 |
|||||||||||||||||
125 տող |
225 |
Ղեկավար /Անհատ ձեռնարկատեր՝ |
____________________ |
|
____________________ | |||||||||||||
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||||||||||||||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
____________________ | ____________________ | ||||||||||||||
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||||||||||||||
« _ _ »_____ ____20___թ. »: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 36-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 10-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
5. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար (բացառությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակի վերաբերյալ ցուցանիշի, որը լրացվում է տարին մեկ անգամ դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում):
6. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
7. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը, այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:
8. Մանրածախ առևտուրը նոր և գործածված ապրանքների վերավաճառքն է (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) հիմնականում հանրությանը՝ անձնական կամ տնային տնտեսությունների սպառման կամ օգտագործման համար:
9. Մանրածախ առևտուրը ներառում է նաև միջնորդ գործակալների կողմից իրականացվող առևտուրը, ինչպես նաև առևտուրը աճուրդի միջոցով:
10. Մեծածախ առևտուրը նոր և գործածված ապրանքների վերավաճառքն է (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից:
11. Մեծածախ կամ մանրածախ առևտուր չի համարվում տնտեսական գործունեության այն տեսակը, որը վերաբերում է սննդամթերքի (հացաբուլկեղեն, հրուշակեղեն կամ պատրաստի մսամթերք) արտադրական գործունեության իրականացմանը կից գտնվող խանութում (սրահում) դրանց մեծածախ կամ մանրածախ վաճառքին:
12. Առևտրի շրջանառության մեջ ներառվում են բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկի և այլ անուղղակի հարկերի:
13. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չեն ներառվում՝
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը:
14. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
15. «Բաժին 1. «Առևտրի հիմնական ցուցանիշները»» բաժնում՝
1) «110» ծածկագրով տողում լրացվում է «115», «120», «125» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը, այդ թվում՝ «115» ծածկագրով տողում՝ մանրածախ առևտրի ցուցանիշը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրի ցուցանիշից (ըստ՝ ՏԳՏԴ «47» ծածկագրի), «120» ծածկագրով տողում՝ մեծածախ առևտրի ցուցանիշը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ըստ՝ ՏԳՏԴ «46» ծածկագրի), «125» ծածկագրով տողում՝ ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտրի և նորոգման ցուցանիշները (ըստ՝ ՏԳՏԴ «45» ծածկագրի),
2) «115» ծածկագրով տողում լրացվում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքի (վաճառք առանց ձևափոխման) ցուցանիշը խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով (Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը: Ցուցանիշում չի ներառվում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը), որից՝ «115.1» ծածկագրով տողում` ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրի ցուցանիշը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտրի ցուցանիշը գազալցման կայաններում, ինչպես նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտրի ցուցանիշը, այդ թվում՝ «115.1.1» ծածկագրով տողում` բենզալցման կայաններում ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտրի ցուցանիշը, «115.1.2» ծածկագրով տողում` բենզալցման կայաններում ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտրի ցուցանիշը, «115.1.3» ծածկագրով տողում` գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի մանրածախ առևտրի ցուցանիշը, «115.1.4» ծածկագրով տողում` մասնագիտացված խանութներում քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտրի ցուցանիշը,
3) «120» ծածկագրով տողում լրացվում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից (Ցուցանիշը ներառում է նաև ապրանքների վերավաճառքը արտերկրում, որը ՀՀ ռեզիդենտի կողմից գնված (ձեռքբերված) ու հետագայում արտերկրում ապրանքի վերավաճառքն է` չներմուծելով ապրանքը վերավաճառող միավորի երկիր: Այս ցուցանիշներում չեն ներառվում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մեծածախ առևտրի ցուցանիշը և ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտրի ցուցանիշը), որից՝ «120.1» ծածկագրով տողում` համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ, «120.2» ծածկագրով տողում` ծրագրային ապահովման մեծածախ, «120.3» ծածկագրով տողում` էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ, «120.4» ծածկագրով տողում` բջջային հեռախոսների մեծածախ, «120.5» ծածկագրով տողում` էլեկտրոնային չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԻ ԴԻ-ների (CD), ԴԻ ՎԻ ԴԻ-ների (DVD) մեծածախ, «120.6» ծածկագրով տողում լրացվում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազոլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ, դրանից` «120.6.1» ծածկագրով տողում` բենզինի մեծածախ և «120.6.2» ծածկագրով տողում` դիզելային վառելիքի մեծածախ առևտրի ցուցանիշները,
4) «125» ծածկագրով տողում լրացվում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարների, ավտոքարշակների և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակների (բացառությամբ դրանց արտադրության և վարձակալության հանձնման), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի, նորոգման և տեխնիկական սպասարկման, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների, մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդներ կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուր իրականացնող հանձնակատար գործակալների գործունեության, ավտոմեքենաների լվացման, փայլեցման, ներկման և այլն ցուցանիշները, այդ թվում` «125.1» ծածկագրով տողում՝ նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տոննա քաշը չգերազանցող) մեծածախ և մանրածախ, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսներ և այլ 3,5 տոննա քաշը չգերազանցող ավտոմեքենաներ) մեծածախ և մանրածախ, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տոննա քաշը գերազանցող) մեծածախ և մանրածախ առևտրի և այլն, որից` «125.1.1» ծածկագրով տողում՝ նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների և մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների մանրածախ առևտրի ցուցանիշը, «125.2» ծածկագրով տողում՝ ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերի և օդախցիկների, մարտկոցների, էլեկտրական մասերի և սարքավորանքի, մեծածախ և մանրածախ առևտրի, որից` «125.2.1» ծածկագրով տողում՝ ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտրի, «125.3» ծածկագրով տողում՝ ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկման, ավտոմեքենաների լվացման, փայլեցման, ներկման կամ ներկերի փոշեցրման, լուսամուտների և հողմապակիների, նստոցների, դողերի և օդախցիկների նորոգման, տեղադրման, փոխարինման, հակաքայքայիչ մշակման, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրման, ինչպես նաև սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոմեքենաների վերասարքավորման, «125.4» ծածկագրով տողում՝ մոտոցիկլների՝ ներառյալ մոպեդների, մեծածախ և մանրածախ առևտրի, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտրի, ինչպես նաև մոտոցիկլների տեխնիկական սպասարկման և նորոգման, որից` «125.4.1» ծածկագրով տողում՝ մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտրի ցուցանիշները,
5) սյունակ 1-ում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու ամսում,
6) սյունակ 2-ում լրացվում է համացանցի (ինտերնետի) կամ այլ համակարգչային ցանցերը օգտագործելու միջոցով պատվիրված ապրանքների շրջանառությունը (Առևտուրն էլեկտրոնային համարելու համար բավարար է, որ պատվերը տրվի առցանց: Այստեղ չեն ներառվում հեռախոսի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի (e-mail) միջոցով արված պատվերները: Համացանցի միջոցով պատվիրված ապրանքների համար վճարումը կարող է իրականացվել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով),
7) սյունակ 3-ում լրացվում է հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը)՝ հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով,
8) սյունակ 4-ում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ հաշվետու տարվա համար (աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները):
16. Աշխատողների՝
1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին (տասնորդական ճշտությամբ) բաժանելով (Աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված, այնպես էլ վարչական աշխատողներին: Աշխատողների միջին տարեկան թվաքանակի ցուցանիշը լրացվում է տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա հաշվետվությունում:),
2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,
3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար, (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),
4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
17. Հաշվետվության Բաժին 2-ը ամսական պարբերականությամբ լրացնում են այն ռեսպոնդենտները, որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում:
1) «210», «215», «220» և «225» ծածկագրերով տողերի սյունակ 1-ի ցուցանիշները լրացվում են Բաժին 1-ի՝ համապատասխանաբար «110», «115», «120» և «125» ծածկագրերով տողերի սյունակ 1-ի ցուցանիշներից,
2) «210», «215», «220» և «225» ծածկագրերով տողերի սյունակ 1-ի ցուցանիշները պետք է հավասար լինեն համապատասխանաբար այդ տողերի` սյունակ 2-12-ի համապատասխան ցուցանիշների հանրագումարին:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: