ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2023 թվականի N 1991-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի և 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 131+500կմ 139+000, կմ 142+000-կմ 150+700, կմ 150+700-կմ 167+600, կմ 182+532-կմ 190+000, կմ 196+000-կմ 202+200 հատվածների և Մ-3, Թուրքիայի սահման-ՄարգարաՎանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 97+020կմ 104+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում ապամոնտաժված ճանապարհային տարրերը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1991-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Քանակը (մետր, հատ) |
Հաշվեկշռային արժեքը |
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի կմ 131+500-կմ 139+000 հատված | |||
1. |
Մետաղական արգելափակոց |
970 մետր |
0 |
2. |
Երկաթբետոնյա կանգնակ |
230 հատ |
0 |
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի կմ 142+000-կմ 150+700 հատված | |||
3. |
Մետաղական արգելափակոց |
210 մետր |
0 |
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի կմ 150+700-կմ 167+600 հատված | |||
4. |
Մետաղական արգելափակոց |
4.700 մետր |
0 |
5. |
Երկաթբետոնյա կանգնակ |
570 հատ |
0 |
6. |
Երկաթբետոնյա կանգնակ մետաղական |
130 հատ |
0 |
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի կմ 182+532-կմ 190+000 հատված | |||
7. |
Մետաղական արգելափակոց |
1640 մետր |
0 |
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման ավտոճանապարհի կմ 196+000-կմ 202+200 հատված | |||
8. |
Մետաղական արգելափակոց |
280 մետր |
0 |
Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 97+020-կմ 104+700 | |||
9. |
Մետաղական արգելափակոց |
1600 մետր |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |