ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2023 թվականի N 1975-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1337-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1337-Ա որոշման N 1 հավելվածի՝
1) 4-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 4.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.2-րդ կետ՝
«4.2. Խաչատուր Արմենի Դալլաքյան (ծնվ.՝ 01.09.2002 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Բագրատունյաց 13 շ., բն. 92, Հոնկոնգի Չինական համալսարան). տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2024 թվականի հուլիսի 30-ը: Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |