Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.11.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«23» նոյեմբեր 2023 թ.

թիվ 38-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Ծառայությունների ծավալի մասին» Ձև 1-ծառայություններ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի թիվ 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 38-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 13-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23094

 

Բաժին 1. Ծառայությունների հիմնական ցուցանիշները

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), 
առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ծառայությունների ծավալը

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը (մարդ) (տասնորդական ճշտությամբ)

Հաշվե-տու ամիս

որից՝

hամացանցի (ինտերնետի) միջոցով

Ա

Բ

1

2

3

ԸՆԴԱՄԵՆԸ (115-250 տողերի գումարը), այդ թվում`

110

     

Կացության կազմակերպման, ընդամենը (115.1-115.2, 115.3-115.4 տողերի գումարը), այդ թվում`

115

     

հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման

115.1

     

այլ բնակատեղերի տրամադրման, որից`

115.2

     

հանգստյան տների

115.2.1

     

քեմպինգների և ավտոհանգրվաններով բնակատեղերի

115.3

     

այլ հանգրվանների կազմակերպման

115.4

     

Հանրային սննդի կազմակերպման, ընդամենը տող (120.1+120.2+120.3), այդ թվում`

120

     

ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի, որից`

120.1

     

ռեստորանների

120.1.1

     

«արագ սննդի» կետերի

120.1.2

     

այլ հանրային սննդի

120.2

     

բարերի և խմիչքների մատուցման

120.3

     

Ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների

125

     

Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեության

130

     

Շահումով խաղերի կազմակերպման, ընդամենը (135.1-135.7 տողերի գումարը), այդ թվում`

135

     

խաղատների գործունեության

135.1

     

դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման

135.2

     

վիճակախաղերի կազմակերպման

135.3

     

տեսախաղային տերմինալների շահագործման

135.4

     

վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեության

135.5

     

բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման

135.6

     

այլ

135.7

     

Սպորտի, զվարճությունների և հանգստի ընդամենը (140.1-140.2 տողերի գումարը), այդ թվում`

140

     

սպորտի

140.1

     

այլ զվարճությունների և հանգստի

140.2

     

Կրթության, ընդամենը (145.1-145.7 տողերի գումարը), այդ թվում`

145

     

նախադպրոցական

145.1

     

տարրական

145.2

     

հիմնական և միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական

145.3

     

բարձրագույն և հետբուհական մասնագիտական

145.4

     

այլ կրթության

145.5

     

օժանդակ գործունեություն

145.6

     

հետմիջնակարգ, բայց ոչ բարձրագույն

145.7

     

Առողջապահության, ընդամենը (150.1, 150.2, 150.3 տողերի գումարը), այդ թվում`

150

     

հիվանդանոցների գործունեության

150.1

     

բժշկական և ստոմատոլոգիական պրակտիկա

150.2

     

այլ

150.3

     

Բնակչության սոցիալական սպասարկման` կացության ապահովմամբ ընդամենը (155.1-155.4 տողերի գումարը),
այդ թվում՝

155

     

առողջության վերականգնման

155.1

     

մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների, թմրամոլների և այլնի

155.2

     

անգործունակների և տարեցների սպասարկման

155.3

     

այլ

155.4

     

Սոցիալական սպասարկման` առանց կացության ապահովման, ընդամենը (160.1-160.2 տողերի գումարը), այդ թվում`

160

     

անգործունակների և տարեցների սպասարկման

160.1

     

այլ

160.2

     

Անշարժ գույքի, ընդամենը (165.1-165.3 տողերի գումարը), այդ թվում`

165

     

սեփական անշարժ գույքի առուվաճառքի

165.1

     

սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության և այլ գործառնություններ

165.2

     

անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, որից`

165.3

     

անշարժ գույքի գործակալությունների

165.3.1

     

Հրատարակչության

170

     

Կինոֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրության, երաժշտական և այլ ձայնագրությունների հրատարակության, ընդամենը (175.1, 175.2 տողերի գումարը), այդ թվում`

175

     

կինոֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրության, որից`

175.1

     

կինոֆիլմերի ցուցադրման

175.1.1

     

ձայնագրությունների

175.2

     

Վարձույթի և լիզինգի, ընդամենը (180.1-180.3, 180.4 տողերի գումարը), այդ թվում`

180

     

ավտոմեքենաների

180.1

     

կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների

180.2

     

այլ մեքենաների, սարքավորանքի և այլ առարկաների, որից`

180.3

     

գրասենյակային մեքենաների, ներառյալ համակարգիչները

180.3.1

     

մտավոր սեփականության լիզինգի, որից`

180.4

     

 ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարները` վերարտադրության և տարածման նպատակով

180.4.1

     
Զբաղվածության հարցերին առնչվող գործունեության, ընդամենը (185.1-185.3 տողերի գումարը), այդ թվում`

185

     

աշխատանքի տեղավորման գործակալությունների

185.1

     

ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն

185.2

     

այլ

185.3

     

Զբոսաշրջային, ընդամենը (190.1-190.3 տողերի գումարը),
այդ թվում`

190

     

զբոսաշրջային օպերատորների և գործակալությունների

190.1

     

տեղերի ամրագրման

190.2

     

տոմսերի (տրանսպորտային միջոցների) վաճառքի

190.3

     
Անվտանգության ապահովման և հետաքննությունների, ընդամենը (195.1-195.3) տողերի գումարը), այդ թվում`

195

     

անվտանգության ապահովման մասնավոր գործունեության

195.1

     

անվտանգության համակարգերի գործառման ապահովման

195.2

     

հետաքննությունների կատարման

195.3

     
Շենքերի սպասարկման և բնատեսարանի բարեկարգման, ընդամենը (200.1-200.3 տողերի գումարը), այդ թվում`

200

     

սպասարկող օժանդակ ծառայությունների

200.1

     

մաքրման աշխատանքների

200.2

     

բնատեսարանի բարեկարգման

200.3

     

Ձեռնարկատիրական գործունեության, ընդամենը (205.1-205.3, 205.4 տողերի գումարը), այդ թվում`

205

     

վարչարարական, լուսապատճենահանման, փաստաթղթերի պատրաստման

205.1

     

հեռախոսային տեղեկատու կենտրոնների

205.2

     

վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպման, այդ թվում`

205.3

     

առևտրի իրականացման վայրի կազմակերպման

205.3.1

     

վեհաժողովների և առևտրային ցուցահանդեսների կազմակերպման

205.3.2

     

հարսանիքների և հանդիսավոր միջոցառումների սրահների տրամադրման

205.3.3

     

այլ օժանդակ

205.4

     

Իրավաբանական և հաշվապահական, ընդամենը (210.1-210.2 տողերի գումարը), այդ թվում`

210

     

իրավաբանական

210.1

     

հաշվապահական

210.2

     

Գլխամասային գրասենյակների և կառավարման հարցերով խորհրդատվական գործունեության, ընդամենը (215.1 - 215.2 տողերի գումարը), այդ թվում`

215

     

գլխամասային գրասենյակների

215.1

     

կառավարման հարցերով խորհրդատվության

215.2

     

Ճարտարապետական և ճարտարագիտական, տեխնիկական փորձարկումների, ընդամենը (220.1,220.2 տողերի գումարը),
այդ թվում`

220

     

ճարտարապետական և ճարտարագիտական, որից`

220.1

     

բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծման

220.1.1

     

ինտեգրալային սխեմաների նախագծման և թեստավորման

220.1.2

     

տեխնիկական փորձարկումների, որից`

220.2

     

ավտոտրանսպորտային միջոցների տեխզննման

220.2.1

     

արտադրատեսակների հավաստագրման

220.2.2

     

Գիտական հետազոտությունների և մշակումների, ընդամենը (225.1-225.2 տողերի գումարը), այդ թվում՝

225

     

բնական և տեխնիկական գիտությունների բնագավառի

225.1

     

հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառի

225.2

     

Գովազդային գործունեության և շուկայի իրավիճակի հետազոտության, ընդամենը (230.1, 230.2 տողերի գումարը),
այդ թվում`

230

     

գովազդային գործունեության

230.1

     

շուկայի իրավիճակի հետազոտության

230.2

     

Անասնաբուժական գործունեության

235

     

Այլ մասնագիտական, գիտական և տեխնիկական, ընդամենը (240.1-240.4 տողերի գումարը), այդ թվում`

240

     

դիզայներական

240.1

     

լուսանկարչության

240.2

     

թարգմանչության

240.3

     

այլ

240.4

     

Համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգման, ընդամենը տող (245.1+245.2+245.3), այդ թվում`

245

     

համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգման

245.1

     

կապի սարքավորանքի նորոգման

245.2

     

անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակերի նորոգման ընդամենը (245.3.1-245.3.8 տողերի գումարը), այդ թվում`

245.3

     

կենցաղային էլեկտրոնային սարքվածքների

245.3.1

     

կենցաղային սարքերի

245.3.2

     

կոշիկի

245.3.3

     

կաշվե արտադրատեսակների

245.3.4

     

կահույքի և տան կահավորանքի

245.3.5

     

ժամացույցների

245.3.6

     

ոսկերչական արտադրատեսակների

245.3.7

     

այլ

245.3.8

     

Անհատական, ընդամենը (250.1-250.6 տողերի գումարը),
այդ թվում`

250

     

մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացման և մաքրման

250.1

     

վարսավիրանոցների և գեղեցկության սրահների

250.2

     

թաղումների կազմակերպման

250.3

     

բաղնիքների

250.4

     

ֆիզիկական առողջության պահպանման

250.5

     

այլ

250.6

     

 

Բաժին 2. Ծառայությունների ծավալն` ըստ ՀՀ մարզերի և քաղաք Երևանի

 

Ցուցանիշի անվանումը

Հաշվե-տու ամիս

այդ թվում՝

ք.Երևան

Արագա-ծոտն

Արա-րատ

Ար-մավիր

Գեղար-քունիք

Լոռի

Կո-տայք

Շիրակ

Սյունիք

Վայոց ձոր

Տավուշ

Ա

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Ընդամենը, տող 110

                       

որից՝ նշել տողի համարը

                       
                         

 

                       

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

_________________________________  

______________________

 

(Ազգանուն, անուն)

  

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝

_________________________________   ______________________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

« _ _ »_______20___թ.»:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 38-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 13-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն հրահանգը կարգավորում է «Ծառայությունների ծավալի մասին» Ձև 1-ծառայություններ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

 2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

 3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

 4. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

 5. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար (բացառությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակի վերաբերյալ ցուցանիշի, որը լրացվում է տարին մեկ անգամ դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում):

 6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

7. Ծառայությունը հանդիսանում է սպառողների պատվերով արտադրողների կողմից իրականացվող տարաբնույթ գործունեություն, որի արդյունքում սովորաբար փոխվում է ծառայությունները սպառող միավորների վիճակը:

8. Ծառայությունների արտադրությունը և դրանք սպառողներին մատուցումը սովորաբար իրականացվում են զուգընթաց, և այս գործընթացները միմյանցից անբաժանելի են:

9. Բոլոր տեսակի ծառայությունների հաշվառումն իրականացվում է այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում մատուցվել են ծառայությունները, անկախ վճարումից` հաշվեգրման սկզբունքով:

10. Ծառայությունների ընդհանուր ծավալում, իսկ շահումով խաղերի կազմակերպման և այլ գործունեության դեպքում ծառայությունների իրացումից հասույթում ներառվում են բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկի և այլ անուղղակի հարկերի:

11. Շահումով խաղերի կազմակերպման գործունեությունից (խաղատների, դրամական շահումով խաղային ավտոմատների, վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման և այլ) հասույթում ներառվում են մատուցած ծառայությունների և շահումով խաղերի մասնակիցների կողմից կատարված խաղադրույքները կամ վիճակախաղերի տոմսերի վաճառքից ստացված գումարները` առանց մասնակիցների շահած գումարների (շահումների գծով հատուցումների):

 12. Ծառայությունների ծավալի մեջ ներառվում է արտահանման ծավալը և չի ներառվում դրանց ներմուծումը:

 13. Ծառայությունների ընդհանուր ծավալը չի ներառում պետպատվերով իրականացված ծառայությունները:

 14. Ծառայությունների ծավալի մեջ չեն ներառվում այն տոկոսադրույքները, տույժերն ու տուգանքները, որոնք առաջացել են ծառայությունների դիմաց չվճարման կամ վճարումները ժամանակին չկատարելու հետևանքով:

 15. Ծառայությունները, որպես կանոն, չեն կարող ընդունել նյութական օբյեկտների ձև, որոնց վրա տարածվում է սեփականության իրավունքը: Ծառայությունները ենթակա չեն փոխադրման և շատ դեպքերում դրանց մատուցման համար անհրաժեշտ է ծառայություն մատուցողի և դրա սպառողի անմիջական համագործակցությունը (օրինակ, կացության ծառայությունները, վարսավիրանոցների ծառայությունները և այլն): Նմանատիպ ծառայությունների առք ու վաճառքի գնորդական պահանջարկը բավարարվում է անմիջականորեն ծառայությունների մատուցման պահին:

 16. Որոշ գործունեության տեսակներ սովորաբար դիտվում են որպես ծառայություններ, սակայն գործնականում ունեն ապրանքի հատկանիշներ, դրանց վրա տարածվում է սեփականության իրավունքը, օրինակ` տեղեկատվական և մշակութային արտադրանքի արտադրության և տարածման հետ կապված գործունեությունը (տարբեր թեմաներով տեղեկատվական ծրագրերի ստեղծում, նորությունների թողարկումների պատրաստում, խորհրդատվական բնույթի նյութերի, ծրագրային ապահովման մշակում, կինոնկարների, երաժշտական ծրագրերի ստեղծում և այլն), բացառությամբ, պոլիգրաֆիական և գրառված կրիչների բազմացման հետ կապված գործունեության: Դրանք հիմնականում պահվում են նյութական կրիչների վրա` թղթի, մագնիսական ժապավենների, սկավառակների և այլն, դրանց նկատմամբ կարող է սահմանվել սեփականության իրավունք: Նմանատիպ ծառայությունների ծավալն արժեքային արտահայտությամբ, ընթացիկ գներով, դիտվում է որպես նույն ժամանակահատվածում մատուցված և սպառված ծառայություն և ներկայացվում մեկ կամ մի քանի եղանակներով՝

 1) իրացում,

 2) սեփական կարիքների համար օգտագործում,

 3) բնամթերային եղանակով փոխանակում կամ աշխատանքի դիմաց վճարում,

 4) պատրաստի արտադրանքի և անավարտ պաշարների փոփոխություն, ընդ որում` անավարտ արտադրության ծավալները որոշվում են հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն՝ անավարտության աստիճանի գնահատման հիման վրա,

 5) անհատույց փոխանցում և այլն:

 17. Հաշվետվության ձևի դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակը» տողը լրացնելիս հիմնական է համարվում այն տնտեսական գործունեությունը, որը ծառայությունների ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 18. Հաշվետվության Բաժին 1-ի՝

 1) սյունակ 1-ի՝ ծառայությունների ծավալի հաշվառումն իրականացվում է հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա,

 2) սյունակ 2-ում լրացվում է ինտերնետի կամ այլ համակարգչային ցանցերը օգտագործելու միջոցով պատվիրված ծառայությունների (Ծառայությունները էլեկտրոնային համարելու համար բավարար է, որ պատվերը տրվի առցանց: Այստեղ չեն ներառվում հեռախոսի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի (e-mail) միջոցով արված պատվերները: Համացանցի միջոցով պատվիրված ծառայությունների համար վճարումը կարող է իրականացվել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով) ծավալը,

 3) սյունակ 3-ում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը (աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները)՝ հաշվետու տարվա համար:

  19. Աշխատողների՝

 1) միջին տարեկան (աշխատողների միջին տարեկան թվաքանակի մեջ ներառվում են միայն ծառայությունների ոլորտում զբաղված աշխատողները և վարչական աշխատողները) թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին (տասնորդական ճշտությամբ) բաժանելով,

 2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,

 3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար, (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),

 4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

 20. «110» ծածկագրով տողում լրացվում է «115»-«250» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը:

 21. «115» ծածկագրով տողում լրացվում է կարճ ժամկետով զբոսաշրջիկների և այլ հաճախորդների կացությունը ապահովելու համար բնակատեղերի տրամադրման (ընդգրկվում է նաև ավելի երկար ժամկետով ուսանողների, աշխատավորների և համանման այլ անձանց բնակության համար բնակատեղերի տրամադրման ծառայության ցուցանիշը) ծառայության ցուցանիշը, այդ թվում`

 1) «115.1» ծածկագրով տողում՝ հյուրանոցների և համանման բնակատեղերի (հանգստավայրերի հյուրանոցներ, մոթելներ, հոսթելներ, բազմասենյակ հյուրանոցային համարներ), տրամադրման ծառայությունների,

 2) «115.2» ծածկագրով տողում՝ հանգստյան և տոնական օրերին հանգստի կազմակերպման համար երիտասարդական ճամբարների և լեռնային բազաների, մանկական ճամբարների, հանգստյան տների գործունեության, ինչպես նաև գյուղական տնակներում և խրճիթներում (առանց լրացուցիչ հարմարությունների) բնակատեղերի և այլ բնակատեղերի տրամադրման ծառայությունների, որից՝ «115.2.1» ծածկագրով տողում՝ հանգստյան տների ծառայությունների,

 3) «115.3» ծածկագրով տողում՝ քեմպինգներում կամ դրանց տարածքում կարճ ժամկետով բնակատեղերի, ավտոհանգրվաններով բնակատեղերի, բնակության համար ավտոկցանքների կայանատեղերի տրամադրման ծառայությունների,

4) «115.4» ծածկագրով տողում՝ այլ հանգրվանների (ուսանողական և բանվորական հանրակացարաններում, գիշերօթիկ դպրոցներում, երկաթուղային ննջավագոններում, վարձակալված բնակարաններում կամ պանսիոններում) տրամադրման ծառայությունների ցուցանիշները:

 22. «120» ծածկագրով տողում լրացվում է հանրային սննդի կազմակերպման` անմիջական տեղում սպառման համար պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև կերակրատեսակների հետ մատուցվող խմիչքների վաճառքը և սպասարկումը ռեստորաններում, սրճարաններում, այդ թվում` ինքնասպասարկման կամ պատրաստված սննդի դուրս տանելու հնարավորությամբ, վաճառասեղանի կանգնակի մոտ, նստելատեղերով կամ առանց նստելատեղերի սննդի կազմակերպման ծառայությունների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «120.1» ծածկագրով տողում՝ ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի, «Արագ սննդի» կետերի, սայլակներից պաղպաղակի վաճառքի ծառայությունների, որից՝ «120.1.1» ծածկագրով տողում՝ ռեստորաններում պատրաստի սննդի և խմիչքների, սրճարաններում, ինքնասպասարկման ճաշարաններում պատրաստի սննդի և խմիչքների մատուցման ծառայությունների և «120.1.2» ծածկագրով տողում՝ «արագ սննդի» կետերում, այդ թվում` բացօթյա պաղպաղակ-սրճարաններում, շարժական կամ անշարժ տրանսպորտային միջոցներից, սննդի պատրաստման համար սարքավորված կրպակներից պատրաստի սննդի մատուցման ծառայությունների ցուցանիշները,

 2) «120.2» ծածկագրով տողում՝ ծառայությունների ցուցանիշը պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպություններում, կազմակերպություններին կից ճաշարաններում, խորտկարաններում և այլն,

 3) «120.3» ծածկագրով տողում՝ տեղում օգտագործելու համար խմիչքների պատրաստման, վաճառքի և սպասարկման (բարերում, պանդոկներում, կոկտեյլ-սրահներում, գարեջրատներում, գիշերային ակումբներում, պարահրապարակներում և այլն) ծառայությունների ցուցանիշը:

 23. «125» ծածկագրով տողում լրացվում է կատարողական արվեստի բնագավառի (թատերական, համերգային, օպերային, բալետային, պարային և այլ) բեմական ելույթների բեմադրման և ներկայացման, նվագախմբերի, երգչախմբերի, պարախմբերի, էստրադային, ջազային, կրկեսային և այլ համերգային կազմակերպությունների գործունեության ցուցանիշը: Սույն ցուցանիշում ներառվում են նաև ստեղծագործական (անհատ քանդակագործների, նկարիչների, մուլտիպլիկատորների, ծաղրանկարիչների, փորագրողների, օֆորտիստների և այլն) ոլորտի, մշակութային օբյեկտների (համերգային, թատերական դահլիճների և սպասարկման այլ սրահների) շահագործման, արվեստի բնագավառում գործունեության սպասարկման այլ սրահների ծառայության ցուցանիշները:

24. «130» ծածկագրով տողում լրացվում է գրադարանների, ֆիլմադարանների և ձայնադարանների, արխիվների, թանգարանների, բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնական արգելոցների գործունեության, պատմական վայրերի ու կառույցների շահագործման և պահպանման ծառայությունների ցուցանիշները:

 25. «135» ծածկագրով տողում լրացվում է շահումով խաղերի կազմակերպման, վիրտուալ մոլեխաղերի վեբ-կայքերի կառավարման հետ կապված ծառայությունների, բուքմեյքերական և խաղագումարով գրազի, խաղատների գործունեության, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման, տեսախաղային տերմինալների սրահների գործունեության, վիճակախաղերի և այլնի կազմակերպման ծառայությունների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «135.1» ծածկագրով տողում՝ կենդանի խաղեր կազմակերպող կամ քսանից ավելի մեքենայացված խաղեր շահագործող խաղատների, ինչպես նաև զբոսաշրջային նավերի վրա խաղատների ծառայությունների,

 2) «135.2» ծածկագրով տողում՝ լոտոտրոնների, բինգոների և մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված սարքերի շահագործման ծառայությունների,

 3) «135.3» ծածկագրով տողում՝ վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեության, վաճակախաղերի տոմսերի իրացման ծառայությունների,

 4) «135.4» ծածկագրով տողում՝ տեսախաղային տերմինալների սրահների ծառայությունների,

 5) «135.5» ծածկագրով տողում՝ վիրտուալ մոլեխաղերի վեբ-կայքերի կառավարման հետ կապված ծառայությունների,

 6) «135.6» ծածկագրով տողում՝ բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպման ծառայությունների,

 7) «135.7» ծածկագրով տողում՝ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված այլ գործունեության ցուցանիշները:

 26. «140» ծածկագրով տողում լրացվում է սպորտային բնագավառի, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ ծառայությունների ցուցանիշը, այդ թվում`

 1) «140.1» ծածկագրով տողում՝ սպորտային օբյեկտների (ֆուտբոլ, հոկկեյ, կրիկետի, ռեգբի, թեթև ատլետիկա, գոլֆի մարզադաշտեր, ավտոմեքենաներ, շների, ձիերի մրցավազքի մրցուղիների, լողավազաններ և լողավազաններով մարզադաշտերի, տափօղակով հոկկեյ, չմշկավազք և ձմեռային այլ սպորտաձևերի սահադաշտեր և մարզադաշտեր, բռնցքամարտի դահլիճներ, մարզահրապարակներ և այլն), սպորտային ակումբների (ֆուտբոլ, լող, բռնցքամարտ, ըմբշամարտ, կուլտուրիստական, մարմնամարզական, հրաձգային, ձմեռային սպորտաձևերի, գոլֆ-ակումբներ, շախմատի, շաշկիի և համանման ակումբներ) գործունեության, ինչպես նաև մարմնամարզության, կազդուրիչ ակումբների և սրահների ծառայությունների` ներառյալ սպորտային միությունների և կարգավորող մարմինների գործունեության, մրցաձիերի ախոռների, վազքարշավի շների շնանոցների, մրցարշավի մեքենաների ավտոտնակների և այլնի գործունեության,

2) «140.2» ծածկագրով տողում՝ հրաձգարանների, բիլիարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի, համակարգչային խաղերի կազմակերպման հետ կապված և ինտերնետ ակումբների գործունեության, մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատների, դահուկային ուղեգծերի սպասարկման, հանգստի և զվարճությունների կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորանքի վարձույթի, հանգստի համար լողափերի ծառայությունների՝ ներառյալ լողափնյա հարմարանքների (ցնցուղների, հանդերձարանների, կողպվող պահարանիկների, աթոռների և այլն) վարձույթի ցուցանիշները:

 27. «145» ծածկագրով տողում լրացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, հետմիջնակարգ, բայց ոչ բարձրագույն կրթության, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, կրթության բնագավառում օժանդակ և այլ ծառայությունների ցուցանիշը, այդ թվում`

 1) «145.1» ծածկագրով տողում՝ նախադպրոցական կրթական հաստատությունների ցանցի կանոնավոր գործունեության (որի ընթացքում նախադպրոցահասակ երեխաներին նախապատրաստում են դպրոցին, ապահովում են կապը ընտանիքի և ուսումնական հաստատության միջև),

 2) «145.2» ծածկագրով տողում՝ տարրական կրթության տարրական հանրակրթական ծրագրի (հանրակրթության առաջին աստիճան, որն իրականացվում է եռաuտիճան միջնակարգ հանրակրթական դպրոցի 1-4-րդ դաuարաններում կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներառական կրթության կազմակերպմամբ) իրականացման,

 3) «145.3» ծածկագրով տողում՝ հիմնական կրթության հիմնական հանրակրթական (հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը) ծրագրի (այդ թվում՝ ներառական կրթության), միջնակարգ լրիվ (միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացման երրորդ աստիճանը` ավագ, այդ թվում՝ ներառական կրթության), նախնական մասնագիտական ((արհեստագործական) (արհեստագործական կրթական ծրագրերի իրականացում և ուսուցում արհեuտագործական ուuումնարաններում, քոլեջներում, այլ մաuնագիտական ուuումնական հաuտատություններում, կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում), միջին մասնագիտական (քոլեջների, միջին մաuնագիտական ուuումնական հաuտատությունների գործունեության), նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական այլ կրթության (ղեկավար-զբոսավարների, գլխավոր խոհարարների (շեֆ-խոհարարների), հյուրանոցների և ռեստորանների կառավարիչների, դիմահարդարների, վարսահարդարների, համակարգիչներ նորոգող մասնագետների պատրաստում, վարորդական դպրոցների գործունեության) կազմակերպման,

 4) «145.4» ծածկագրով տողում ՝ առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի բարձրագույն կրթության, համալuարանների, ինuտիտուտների, ակադեմիաների, կոնuերվատորիաների և այլ հաստատությունների, բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթության և այլնի գործունեության,

 5) «145.5» ծածկագրով տողում՝ սպորտի, ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցման, մշակույթի (երաժշտության, արվեստի, ստեղծագործական արվեստի, պարարվեստի) բնագավառներում, վարորդական դպրոցների (ավտոսիրողների և այլ վարորդական դպրոցների), այլ կրթության (հաշվապահական, օտար լեզուների, համակարգչային դասընթացների) կրթական գործունեության,

 6) «145.6» ծածկագրով տողում՝ կրթության բնագավառում խորհրդատվական, թեստավորուման և գնահատման կենտրոնների, ուսանողների փոխանակման ծրագրերի գործունեության և այլ ծառայությունների,

 7) «145.7» ծածկագրով տողում՝ միջնակարգ կրթությունից հետո տրվող կրթության (որը չի համարվում բարձրագույն) ցուցանիշները:

 28. «150» ծածկագրով տողում լրացվում է հիվանդանոցների, բժշկական և ստոմատոլոգիական պրակտիկայի, առողջապահության բնագավառում այլ գործունեության ցուցանիշը, այդ թվում՝

 1) «150.1» ծածկագրով տողում՝ լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ուռուցքաբանական, հոգեբուժական, թունաբանական, տարափոխիկ և մակաբուծական մասնագիտացված հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների գործունեության,

 2) «150.2» ծածկագրով տողում՝ առաջնային բժշկական օգնության (թերապևտների, մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից կանխարգելիչ, խորհրդատվական և բուժական ծառայությունների մատուցում), մասնագիտացված բժշկական օգնության (ընտանիքի պլանավորման կենտրոնների` ստերջացման, հղիության ընդհատման և այլ գործունեություն), ստոմատոլոգիական պրակտիկայի (ընդհանուր և մասնագիտացված բնույթի ստոմատոլոգիական գործունեության` ատամների բուժման, էնդոդոնտիկ և մանկական ատամնաբուժական, բերանի խոռոչի ախտաբանական, օրթոդոնտիկ ծառայությունների և այլ) և այլ ծառայությունների,

 3) «150.3» ծածկագրով տողում՝ մանկաբարձների, սանիտարների, ֆիզիոթերապևտ-տեխնիկների, օպտոչափության, հիդրոթերապիայի, բուժական մերսման, աշխատաբուժության, լեզվական արատների, ոտքերի հիվանդությունների բուժման, հոմեոպաթիայի, ասեղնաբուժության, ռենտգենյան և լուսադիտման ախտորոշական կենտրոնների, շտապ բուժօգնության և նման այլ ծառայությունների ցուցանիշները:

 29. «155» ծածկագրով տողում լրացվում է առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց, մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների, անգործունակների և տարեցների և այլոց կացության ապահովմամբ սոցիալական սպասարկման ցուցանիշը, այդ թվում՝

 1) «155.1» ծածկագրով տողում՝ առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկմամբ կացության ապահովման (ապաքինվող հիվանդների և առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց համար առողջարանների, առողջության վերականգնման համար մասնավոր բուժարանների և այլն) գործունեության,

 2) «155.2» ծածկագրով տողում՝ թմրամոլների և գինեմոլների վերականգնողական կենտրոնների, հոգեկան առողջության պահպանման առողջարանների գործունեության, հոգեկան խանգարումներով կամ հուզահակ անհավասարակշիռ վիճակում գտնվող անձանց կացության կազմակերպման, մտավոր թերզարգացած անձանց սպասարկման և այլ ծառայությունների,

 3) «155.3» ծածկագրով տողում՝ տարեցների և անգործունակների սպասարկման, տարեցների համար ինտերնատների գործունեության (առանց խնամքի) և այլ ծառայությունների մատուցման,

 4) «155.4» ծածկագրով տողում՝ մանկական գիշերօթիկ խնամատարական կազմակերպությունների և հանրակացարանների, անօթևանների համար ժամանակավոր կացարանների, միայնակ մայրերի և նրանց երեխաների խնամքն ապահովող հաստատությունների ծառայությունների ցուցանիշները:

 30. «160» ծածկագրով տողում լրացվում է անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկման և առանց կացության ապահովման այլ սոցիալական սպասարկման ծառայությունների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «160.1» ծածկագրով տողում՝ տանը կամ այլ վայրերում պետական ծառայությունների, մասնավոր կազմակերպությունների, առանձին մասնագետների կողմից տարեցների, հիվանդների, անգործունակների (առանձին անձանց կամ ընտանիքներին) սոցիալական սպասարկման, խորհրդատվական, հոգեբարձական և օգնության համանման այլ ծառայությունների մատուցման,

 2) «160.2» ծածկագրով տողում՝ ցերեկային ժամերին մանկահասակ, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական թերություններով երեխաների խնամքի, անօթևաններին և սոցիալապես խոցելի անձանց ապաստարանների տրամադրման, գործազուրկների աշխատանքային հմտությունների վերականգնման և վերապատրաստման և նման այլն գործունեության ցուցանիշները:

 31. «165» ծածկագրով տողում լրացվում է սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հետ կապված գործառնությունների (առուվաճառք, անշարժ գույքի վարձակալության հանձնում, գնահատում, վարկատուի կողմից մինչև վարկառուի պարտքի մարումը անշարժ գույքի տիրապետում, անշարժ գույքի կառավարում և անշարժ գույքի վերաբերյալ սեփականության իրավունքի սահմանում և այլն) ցուցանիշը, այդ թվում՝

 1) «165.1» ծածկագրով տողում՝ սեփական կամ այլ անշարժ գույքի (բազմաբնակարան շենքեր, առանձնատներ, բնակարաններ, հող, ոչ բնակելի շենքեր և շինություններ` ներառյալ ցուցասրահներ, պահեստային և առևտրային սրահները) առուվաճառքի գործառնության,

 2) «165.2» ծածկագրով տողում՝ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի (բազմաբնակարան շենքեր, առանձնատներ, բնակարաններ, հող, ոչ բնակելի շենքեր և շինություններ՝ ներառյալ ցուցասրահներ, պահեստային և առևտրային սրահներ) վարձակալության հանձնման, հանրակացարանների գործունեության և այլ գործառնությունների,

 3) «165.3» ծածկագրով տողում՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով անշարժ գույքի հետ գործառնությունների, որից՝ «165.3.1» ծածկագրով տողում լրացվում է անշարժ գույքի առուվաճառքի, վարձակալության հանձնման միջնորդական ծառայությունների ցուցանիշները:

 32. «170» ծածկագրով տողում լրացվում է գրքերի, բրոշյուրների, գովազդային թերթիկների, բառարանների, հանրագիտարանների, ատլասների, քարտեզների և գծագրերի, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների, տեղեկագրքերի, հասցեացուցակների և համանման հրատարակությունների հրատարակման ցուցանիշը: Հրատարակչական գործունեությունը ներառում է տեղեկատվական արտադրանքի բովանդակության վերաբերյալ հեղինակային իրավունքի ձեռք բերումը և դրա ներկայացումը լայն հասարակությանը՝ ապահովելով տեղեկատվական արտադրանքի բովանդակության վերարտադրումը և տարածումը տարբեր ձևերով՝ ներառյալ հրատարակության բոլոր ձևերը (տպագիր, ձայնագրած կամ էլեկտրոնային տեսքով, ինտերնետում տեղադրված), ինչպես նաև տեղեկատվական արտադրանքի ներկայացումը այլ ձևերով, օրինակ` տեղեկագրքերը խտասկավառակների վրա և այլն, բացառությամբ կինոնկարների արտադրության:

 33. «175» ծածկագրով տողում լրացվում է կինոֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրության, հետարտադրական գործունեությյան, կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի տարածման, ձայնագրությունների հրատարակության և այլնի ցուցանիշը, այդ թվում՝

 1) «175.1» ծածկագրով տողում՝ կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ ցուցադրելու համար ժապավենների, ԴԻ ՎԻ ԴԻ (DVD) կամ այլ կրիչների վրա՝ ներառյալ թվային բաշխմամբ, գեղարվեստական կամ ոչ գեղարվեստական կինոնկարների, տեսաֆիլմերի արտադրության և օժանդակ ծառայությունների (ֆիլմերի մոնտաժում, խմբագրում, կրկնօրինակում և այլ) սեփական և այլ արտադրության ֆիլմերի տարածման (տեսաժապավենների, ԴԻՎԻԴԻ-ների (DVD) և այլ կրիչների վրա), ինչպես նաև սեփական և այլ արտադրության ֆիլմերի ցուցադրման ցուցանիշը: Այստեղ ներառվում է նաև այլ արտադրության ֆիլմերի գնման, դրանց տարածման իրավունքի ձեռքբերման և վաճառքի ծառայությունների, որից՝ «175.1.1» ծածկագրով տողում լրացվում է կինոթատրոններում, բացօթյա կամ այլ կառույցներում կինոֆիլմերի և տեսաֆիլմերի ցուցադրման, կինոակումբների գործունեության,

 2) «175.2» ծածկագրով տողում՝ մեծածախ ու մանրածախ առևտրով զբաղվող առևտրականների կամ անմիջական սպառողների միջև ձայներիզների, խտասկավառակների և համանման կրիչների վրա երաժշտության, ձայնային տեղեկատվության բնօրինակի գրառման ծառայությունների, ձայնագրությունների հրատարակության, տարածման և բաշխման ցուցանիշը, որը ներառում է նաև ձայնագրման ստուդիաների, տաղավարների գործունեության, երաժշտական հրատարակչական գործունեության (երաժշտական խմբերի համար հեղինակային իրավունքի ձեռքբերում և գրանցում, այդ խմբերի հեռուստա-, ռադիոձայնագրությունների, կինոնկարահանումների, կենդանի կատարումների կազմակերպում, ձայնագրում և տարածում) ցուցանիշները:

 34. «180» ծածկագրով տողում լրացվում է գույքային, ոչ ֆինանսական և ոչ նյութական արժեքների, այդ թվում` ավտոմեքենաների, համակարգիչների, լայն սպառման ապրանքների, արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի վարձույթի և լիզինգի ծառայությունների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «180.1» ծածկագրով տողում՝ առանց վարորդի մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների (3,5 տ չգերազանցող քաշով), բեռնատար մեքենաների, քարշակների, կցանքների, ծանրաքաշ փոխադրամիջոցների (3,5 տ գերազանցող քաշով) վարձույթի և լիզինգի ծառայությունների,

 2) «180.2» ծածկագրով տողում՝ զվարճանքի և սպորտի պարագաների` զբոսանավակների, հեծանիվների, ննջաթոռների ու հովանոցների (այդ թվում` լողափի), այլ սպորտային սարքավորանքի, դահուկների, տեսաերիզների, սկավառակների և համանման արտադրատեսակների, մանածագործական, հագուստի, կոշիկի, կահույքի, խեցուց և ապակուց, խոհանոցային և ապակե սպասքի, էլեկտրասարքերի և տան կահ-կարասիի, ոսկերչական արտադրատեսակների, երաժշտական գործիքների, թատերական բեմանկարների և զգեստների, գրքերի, թերթերի, կենցաղային նշանակության էլեկտրոնային սարքավորանքի վարձույթի ծառայությունների,

 3) «180.3» ծածկագրով տողում՝ գյուղատնտեսական, շինարարական, գրասենյակային մեքենաների, ջրային տրանսպորտային միջոցների, օդային տրանսպորտային միջոցների, այլ մեքենաների և դրանց սարքավորանքի, կապի և մասնագիտական ռադիոհեռուստատեսության, կինոֆիլմերի արտադրության սարքավորանքի, ստուգիչ-չափիչ սարքավորանքի, գիտական, առևտրային և արդյունաբերական նշանակության այլ մեքենաների վարձույթի և լիզինգի և այլ ծառայությունների, որից՝ «180.3.1» ծածկագրով տողում՝ գրասենյակային մեքենաների և սարքավորանքի` համակարգիչների և համակարգչային ծայրամասային սարքավորանքի, պատճենահան-բազմացնող մեքենաների, գրամեքենաների, տեքստերի մշակման մեքենաների, հաշվապահական մեքենաների և սարքավորանքի (դրամարկղային ապարատների, էլեկտրոնային հաշվեսարքերի և այլն), գրասենյակային կահույքի վարձույթի և լիզինգի,

 4) «180.4» ծածկագրով տողում՝ մտավոր սեփականության (բացի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների` գրքերի, ֆիլմերի, ծրագրային ապահովման), փոխհատուցումների կամ լիցենզիոն վճարումների ստացում արտոնագրված մշակումների, նոր տեխնոլոգիաների և այլ մտավոր սեփականության, ապրանքանիշերի, ֆիրմային նշանների (բրենդերի), օգտակար հանածոների հետազոտությունների արդյունքների և գնահատականների, ֆրանչայզինգի պայմանագրերով նախատեսված և համանման արտադրանքի օգտագործման իրավունքի համար լիզինգի, որից՝ «180.4.1» ծածկագրով տողում՝ վերարտադրության և տարածման նպատակով ծրագրային ապահովման մշակման լիցենզիոն վճարների ստացման ցուցանիշները:

 35. «185» ծածկագրով տողում լրացվում է անձնակազմի ընտրության, թափուր պաշտոնների ցուցակների կազմման, թեկնածուների ընտրման և ըստ աշխատատեղերի բաշխման, աշխատանքի տեղավորման նպատակով հավակնորդների ընտրման և թեստավորման, հիմնականում ժամանակավոր աշխատանքի կատարման համար կապալային հիմունքով կազմակերպություններին վարձու աշխատուժով ապահովման և համանման ծառայությունների մատուցման հետ կապված գործունեության ցուցանիշը, այդ թվում՝

 1) «185.1» ծածկագրով տողում՝ աշխատանքի տեղավորման նպատակով հավակնորդների ընտրման ու թեստավորման, դերասանների ստուգման և ընտրությամբ զբաղվող գործակալությունների և այլնի գործունեության,

 2) «185.2» ծածկագրով տողում՝ ժամանակավոր աշխատանքի կատարման համար կապալային հիմունքներով կազմակերպություններին վարձու աշխատուժով ապահովող գործակալությունների և այլնի գործունեության,

 3) «185.3» ծածկագրով տողում՝ բարձր որակավորման կադրերի փնտրման և աշխատանքի տեղավորման ծառայությունների և այլն ցուցանիշները:

 36. «190» ծածկագրով տողում լրացվում է խորհրդատվությունների, զբոսաշրջային երթուղիների և ուղևորությունների պլանավորման կամ նախօրոք մշակված երթուղիներով ուղեգրերի վաճառքի, ինչպես նաև ուղևորությունների կազմակերպիչների և զբոսավարների գործունեության ցուցանիշը: Այստեղ ներառվում է նաև հյուրանոցներում, տրանսպորտում տեղերի, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների համար տոմսերի ամրագրման ծառայությունների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «190.1» ծածկագրով տողում՝ զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների կողմից ճամփորդությունների, էքսկուրսիաների, կազմակերպված շրջապտույտների (տուրեր՝ անհատական կամ խմբային) մանրածախ և մեծածախ վաճառքի (ներառյալ` տրանսպորտով և կացարաններով ապահովումը, այդ թվում` մասնավոր հատվածում),

 2) «190.2» ծածկագրով տողում՝ հյուրանոցներում, ռեստորաններում, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների համար տոմսերի ամրագրման ծառայությունների, սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տոմսերի ապահովման, թայմ-շեր (time-share) ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում անշարժ գույքից օգտվելու իրավունքի ձեռք բերում) փոխանակության, էքսկուրսիաների, ճամփորդությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, խորհրդատվությունների, գովազդման գործունեության և այլնի ցուցանիշները,

 3) «190.3» ծածկագրով տողում՝ տրանսպորտային միջոցների (ցամաքային, ջրային, օդային) ուղևորափոխադրման տոմսերի վաճառքից ստացված միջնորդավճարների գումարը:

 37. «195» ծածկագրով տողում լրացվում է անվտանգության ապահովման մասնավոր գործունեության, անվտանգության համակարգերի գործառման ապահովման և հետաքննությունների կատարման ցուցանիշը, այդ թվում՝

 1) «195.1» ծածկագրով տողում՝ փոխադրման ընթացքում անվտանգությունն ապահովելու համար զրահապատ մեքենաներով, հատուկ ուսուցում անցած անձնակազմի միջոցով և սարքավորանքի կիրառմամբ դրամի, թանկարժեք իրերի հավաքման և տեղափոխման, թիկնապահների, պահակախմբերի, պարեկների, պահակների և նման այլ ծառայությունների,

 2) «195.2» ծածկագրով տողում՝ անվտանգության էլեկտրոնային համակարգերի միջոցով հեռակառավարման և վերահսկման, մեխանիկական կամ էլեկտրոնային բլոկավորող սարքերի, անկիզելի պահարանների և հուսալի պահեստարանների տեղադրման, նորոգման, սպասարկման և այլնի,

 3) «195.3» ծածկագրով տողում՝ հետաքննությունների կատարման, մասնավոր խուզարկուների գործունեության և այլնի ցուցանիշները:

 38. «200» ծածկագրով տողում լրացվում է սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեության, մաքրման աշխատանքների և բնատեսարանի բարեկարգման գործունեության ցուցանիշը, այդ թվում՝

 1) «200.1» ծածկագրով տողում՝ բոլոր տեսակի շենքերի ներքին տարածքների պատշաճ վիճակում պահպանման համալիր սպասարկման (ներքին տարածքների մաքրում և հավաքում, աղբի հեռացում, բույսերի խնամք, ջեռուցման և օդափոխման համակարգերի հսկում, շենքի ներսում հասարակական կարգի պահպանում, փոստի բաշխում, այցելուների և հաճախորդների ընդունման, հանդիպման կազմակերպում, ուղեկցում, ներքին կահավորության պարագաների մաքրում, լվացք, հանդերձարանների ծառայություններ և սպասարկման համանման գործունեություն),

 2) «200.2» ծածկագրով տողում՝ բոլոր տեսակի շենքերի այդ թվում` հիմնարկների, գրասենյակների, գործարանների, խանութների, ինստիտուտների, այլ առևտրային և մասնագիտական կազմակերպությունների ներքին տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ընդհանուր (ոչ մասնագիտացված) մաքրման, մաքրման մասնագիտացված ծառայությունների (լուսամուտների, ծխնելույզների, բուխարիների, վառարանների, օդափոխման հորանների, աղբայրոցների, ջրաջեռուցիչների (բոյլերների), արտանետիչ խողովակների մաքրման ծառայություններ, լողավազանների մաքրում և սպասարկում, գնացքների, ավտոբուսների, ինքնաթիռների և այլնի մաքրում, շենքերի, նավերի, գնացքների և այլ տարածքների ախտահանում, միջատազերծում, կրծողների ոչնցացում և այլ մաքրման աշխատանքներ) մատուցման,

 3) «200.3» ծածկագրով տողում՝ քամուց, աղմուկից, աղտոտումից պաշտպանելու նպատակով ծառերի, թփերի տնկման, բնատեսարանի բարեկարգման, շենքերի փոքրիկ ներքին բակերի, սպորտային հրապարակների, հանգստի գոտիների ու խաղահրապարակների, ավտոմոբիլային ճանապարհների, մայրուղիների, երկաթուղային կայարանների և օդանավակայանների տարածքների, զբոսայգիների, պուրակների, պարտեզների, պետական և մասնավոր բնակելի շենքերի, հասարակական կառույցների (դպրոցների, հիվանդանոցների, հիմնարկների և այլն), արդյունաբերական և առևտրային կազմակերպությունների տարածքների, համայնքային սեփականություն հանդիսացող այգիների, կանաչ տարածքների, գերեզմանատների և այլ տարածքների կանաչապատման, բարեկարգման, պահպանման ցուցանիշները:

39. «205» ծածկագրով տողում լրացվում է ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական, հեռախոսային տեղեկատու կենտրոնների գործունեության, վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպման, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող լրացուցիչ այլ ծառայությունների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «205.1» ծածկագրով տողում՝ առևտրային միավորին վարչարարական ծառայությունների (վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով այցելուների և հաճախորդների ընդունում, հանդիպման կազմակերպում, ուղեկցում, ֆինանսական պլանավորում, հաշվապահական մատյանների վարում, կադրերի բաժնի գործունեություն, թղթակցության մշակում և այլ) մատուցման ցուցանիշը: Այս ցուցանիշում ներառվում է նաև փաստաթղթերի պատրաստման, նամակների, գրությունների սրբագրման և խմբագրման, տեքստերի մշակման, տպելու, բազմացման, փաստաթղթերի լուսապատճենման և այլ տեսակի պատճենահանման, թղթակցության (գովազդային նյութերի, առաքման ծառայությունների` նամակների դասավորում ծրարներում, ծրարների վրա հասցեների նշում, հասցեատերերի ցուցակի կազմում, վերահասցեավորում և այլ գործավարական ծառայությունների մատուցում),

 2) «205.2» ծածկագրով տողում՝ հեռախոսային տեղեկատու կենտրոնների ծառայություններից (ինքնապատասխանիչով (համակարգչի և հեռախոսի զուգակցում) պատասխանները` գործարկուների (օպերատորների) միջոցով օգտվողների հետ հաղորդակցում, հարցումների սպասարկում, պատվերների ավտոմատ տեղաբաշխում, տեղեկատու տեղեկատվության տրամադրում, բողոքների մշակում, հասցեների ճշգրտում և այլ ծառայություններ) օգտվողների սպասարկման,

 3) «205.3» ծածկագրով տողում՝ վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպման ծառայությունների, որից՝

 ա. «205.3.1» ծածկագրով տողում՝ առևտրի իրականացման վայրի` առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների շուկաների, գյուղատնտեսական մթերքի և կենդանի կենդանիների շուկաների, տոնավաճառների (վերնիսաժների), ցուցահանդես-վաճառքի և այլ առևտրի կետերի կազմակերպչի գործունեության,

 բ. «205.3.2» ծածկագրով տողում՝ վեհաժողովների, համագումարների, մասնագիտացված ցուցադրական սրահների (ավտոմեքենաների, ինքնաթիռների և այլ), տնտեսական ցուցահանդեսների (բացի ցուցահանդես-վաճառքի) կազմակերպման ցուցանիշը՝ անձնակազմի տրամադրմամբ (կամ առանց անձնակազմի տրամադրման)՝ նշված միջոցառումների համար հատկացված շենքերի և տարածքների կառավարման նպատակով,

 գ. «205.3.3» ծածկագրով տողում՝ հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների համար սրահների տրամադրման, հարսանիքների, հանդիսավոր միջոցառումների կազմակերպման գործունեության,

4) «205.4» ծածկագրով տողում՝ վճարների գանձման և վարկային գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմման ծառայությունների, տարբեր ապրանքների փաթեթավորման (փայլաթիթեղով, սրվակներում, անոթներում), հեղուկների (ներառյալ խմիչքները և սննդամթերքը) շշալցման կամ տարալցման, մսի, մսամթերքների, կարագի կշռածրարման, դեղագործական ապրանքների կշռաբաշխման, պիտակների ամրակցման, դրոշմակման և դրոշմատպման, նվերների, փաթեթների փաթեթավորման ցուցանիշը (Այս ցուցանիշում ներառվում է նաև ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումների ընթացքում «իրական ժամանակ» ռեժիմում ենթագրերի տեղադրման, փողոցներում, հրապարակներում ավտոմեքենաների կայանման համար վճարի գանձման և այլ ծառայությունների ցուցանիշները)։

 40. «210» ծածկագրով տողում լրացվում է իրավաբանական գործունեության, հաշիվների կազմման, հաշվապահական հաշվառման, վերստուգիչ (աուդիտ) և հարկադրման հարցերով խորհրդատվական ծառայությունների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «210.1» ծածկագրով տողում՝ քրեական գործերի քննության ընթացքում փաստաբանական գործունեության (հետաքննության, նախաքննության և դատական քննության մարմիններում այլ անձանց շահերի պաշտպանություն, քրեական, քաղաքացիական, աշխատանքային, վարչական, վարչարարական վեճերի քննության ընթացքում խորհրդատվությունների տրամադրում, իրավաբանական խորհրդատվական ծառայությունների մատուցում), իրավաբանական անձանց պետական գրանցման, արտոնագրային և հեղինակային իրավունքի գրանցման հետ կապված փաստաթղթերի, պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավաբանական բնույթի փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև նոտարների, արբիտրաժային տրիբունալի, դատական փորձագետների, սնանկության գործերով կառավարիչների ծառայությունների,

 2) «210.2» ծածկագրով տողում՝ առևտրային և այլ կազմակերպությունների համար առևտրային գործառնությունների գրանցման, ֆինանսական հաշիվների պատրաստման և վերստուգիչ (աուդիտ), ֆինանսական հաշիվների վերլուծության և դրանց ճշգրտության վերաբերյալ եզրակացությունների կազմման, մասնավոր անձանց կամ կազմակերպությունների համար հարկային հայտարարագրերի պատրաստման և խորհրդատվական ծառայությունների:

 41. «215» ծածկագրով տողում լրացվում է գլխամասային գրասենյակների գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «215.1» ծածկագրով տողում՝ գլխամասային, կենտրոնական վարչական գրասենյակների, կորպորատիվ գրասենյակների, շրջանային և տարածքային, կառավարման օժանդակ գրասենյակների ծառայությունների,

 2) «215.2» ծածկագրով տողում՝ հասարակայնության հետ կապերի հարցերով զբաղվող առևտրային և այլ կազմակերպություններին առաջարկների, խորհրդատվության և գործնական օգնության տրամադրման, մեթոդակարգերի և հաշվարկման ընթացակարգերի, ծախսումների հաշվառման ծրագրերի, նախահաշիվների կատարման հսկման ընթացակարգերի մշակման վերաբերյալ առաջարկների, ինչպես նաև պլանավորման, կազմակերպչական միջոցների, արդյունավետության ապահովման և հսկման, կառավարման մասին տեղեկատվության ապահովման և համանման բնագավառներում խորհրդատվական և գործնական օգնության տրամադրման ցուցանիշները:

 42. «220» ծածկագրով տողում լրացվում է ճարտարապետական և ճարտարագիտական գործունեության, այդ բնագավառներում տեխնիկական խորհրդատվությունների, տեխնիկական փորձարկումների և վերլուծությունների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «220.1» ծածկագրով տողում՝ ճարտարապետական և ճարտարագիտական գործունեության և այդ բնագավառներում տեխնիկական խորհրդատվությունների՝ բնապատկերային հատակագծման, ճարտարապետության բնագավառում խորհրդատվական գործունեության, ավտոճանապարհների, մայրուղիների, թունելների, երկաթուղիների, ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), ճոպանուղիների, կամուրջների, էստակադների և տրանսպորտային այլ կառույցների, ջրամատակարարման, ոռոգման, կոյուղու մայրուղային խողովակաշարերի, բաշխման համակարգերի, կապի, հեռահաղորդակցական և անվտանգության համակարգերի նախագծման, նախագծերի փորձաքննության, ինտեգրալային սխեմաների նախագծման և թեստավորման, նավթի և բնական գազի պաշարների, նոր հանքավայրերի հայտնաբերման երկրաբանական, երկրաֆիզիկական, սեյսմիկ հետախուզական և հետազոտական գործունեության, երկրաբաշխական (գեոդեզիական) հետախուզական աշխատանքների (հողի չափման և տարածությունների սահմանագծման, ջրաբանական որոնողական աշխատանքները և այլ) ծառայությունների, որից՝

 ա. «220.1.1» ծածկագրով տողում՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծման, գծագրերի պատրաստման, փոքր և մեծ քաղաքների հատակագծման, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի նախագծերի փորձաքննության,

 բ. «220.1.2» ծածկագրով տողում՝ ինտեգրալային սխեմաների նախագծման և թեստավորման,

 2) «220.2» ծածկագրով տողում՝ տեխնիկական փորձարկումների և վերլուծությունների (ստուգիչ-չափիչ սարքերի ստուգաչափում, ստուգաճշտում, շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում, անասնաբուժական, բուսասանիտարական հսկողություն և սննդամթերքի արտադրության վերահսկում, արտադրատեսակների (սպառողական ապրանքներ, ավտոմեքենաներ, ինքնաթիռներ, բարձր ճնշման կաթսաներ և այլն) հավաստագրում, ավտոմեքենաների գազավառելիքային սնման համակարգի փորձարկում, ինչպես նաև տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ այլ բնագավառներում) ցուցանիշները որից՝

ա. «220.2.1» ծածկագրով տողում՝ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի պարբերական զննման ծառայությունների,

 բ. «220.2.2» ծածկագրով տողում՝ արտադրատեսակների՝ ներառյալ սպառողական ապրանքների, ավտոմեքենաների, ինքնաթիռների, բարձր ճնշման կաթսաների, միջուկային կայանքների և այլնի, հավաստագրման ցուցանիշները:

 43. «225» ծածկագրով տողում լրացվում է բնական և տեխնիկական գիտությունների ու հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառներում գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ցուցանիշը, այդ թվում՝

 1) «225.1» ծածկագրով տողում՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) ուսումնասիրությունների (գենոմիկայի (մոլեկուլային գենետիկայի), դեղաբանագենոմիկայի, գենի հետազոտման, գենային ինժեներիայի ուղղություններով ԴՆԹ, ՌՆԹ-ի կառուցվածքի ուսումնասիրում, սինթեզում, տարածում, գենի ինքնավերարտադրում, հակասենսորական և այլ տեխնոլոգիաներում կիրառում, նանոկենսատեխնոլոգիաների` նանոմիկրոտեխնոլոգիաների միջոցների և գործընթացների կիրառում կենսահամակարգերի ուսումնասիրման, բուժամիջոցների մշակման, ախտորոշման և այլ նպատակներով, գիտական հետազոտություններ ճարտարագիտության և տեխնոլոգիաների բնագավառում և այլ) ծառայությունների,

 2) «225.2» ծածկագրով տողում՝ հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում գիտական հետազոտությունների ցուցանիշները:

44. «230» ծածկագրով տողում լրացվում է գովազդային միջոցառումների (պատվիրատուի համար գովազդի ստեղծում, պարբերական հրատարակություններում, թերթերում, ռադիոյում, հեռուստատեսությունում, այլ զանգվածային լրատվական միջոցներում, օրինակ` արտապատկերող էկրաններին կամ էլեկտրոնային կայքերում, գովազդի տեղադրում) կազմակերպման ցուցանիշը, այդ թվում՝

 1) «230.1» ծածկագրով տողում՝ գովազդային գործակալությունների գործունեության (լրիվ ծավալով (օգտագործելով սեփական հնարավորությունները կամ ենթակապալի միջոցով) գովազդային ծառայությունների մատուցում` ընդգրկելով խորհրդատվությունները, ստեղծագործական աջակցությունը, գովազդային նյութերի պատրաստումը, գնումները, ինչպես նաև գովազդի տարածման հետ կապված ծառայություններ),

2) «230.2» ծածկագրով տողում՝ շուկայի իրավիճակի (շուկայի հնարավորությունների, այս կամ այն ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների հետաքրքրությունների, նախասիրությունների ուսումնասիրում, սպառման ավելացում, նոր ապրանքների և ծառայությունների զարգացմանն ուղղված առաջարություններ, արդյունքների վիճակագրական հետազոտություններ առևտրային նպատակներով) հետազոտության ցուցանիշները:

45. «235» ծածկագրով տողում լրացվում է գյուղատնտեսական և տնային կենդանիների (շների, կատուների և այլ) բուժման և առողջական վիճակի հսկման հետ կապված գործունեության (իրականացվում է որակյալ անասնաբույժների կողմից` անասնաբուժարաններում, մասնավոր կոնսուլտացիաներում, վիրահատարաններում, ինչպես նաև այցելելով գյուղատնտեսական ֆերմաներ, շնանոցներ, կենդանիների համար ապաստաններ և այլն) ցուցանիշը:

 46. «240» ծածկագրով տողում լրացվում է մասնագիտացված գիտական և տեխնիկական ծառայությունների (բացի իրավաբանական և հաշվապահական, ճարտարապետության և ճարտարագիտության բնագավառում, տեխնիկական փորձարկումների և հսկման, կառավարման և այդ բնագավառում խորհրդատվական, գիտահետազոտական և փորձարարական, գովազդային ծառայություններից) մատուցման ցուցանիշը, այդ թվում՝

1) «240.1» ծածկագրով տողում՝ դիզայներական մասնագիտացված գործունեության (նորաձևության հետ կապված նախագծում` մանածագործվածքի, հագուստի, կոշիկի, թանկարժեք իրերի, կահույքի, ինտերիերի ձևավորման, այլ անձնական և կենցաղային արտադրատեսակների, ինչպես նաև արդյունաբերական նախագծում` նոր արտադրատեսակների ստեղծման կամ ստեղծված արտադրատեսակների օգտագործման օպտիմալացմանն ուղղված նախագծերի մշակում),

2) «240.2» ծածկագրով տողում՝ անհատ սպառողների և առևտրային նպատակներով լուսանկարչական գործունեության (անձնագրերի և այլ փաստաթղթերի համար, հարսանեկան, դպրոցական և համանման այլ լուսանկարների պատրաստում, հրատարակչական, նորաձևության, անշարժ գույքի, զբոսաշրջության և այլ նպատակների համար լուսանկարների պատրաստում, լուսաժապավենների (այդ թվում` պատվիրատուի լուսանկարած ժխտանկարները (նեգատիվները) կամ կինոժապավենները) մշակում` երևակումը, լուսանկարների տպումը, մեծացումը, սլայդների շրջանակադրումը, վերալուսանկարահանումը, լուսանկարների վերականգնումը, ռետուշումը, ինչպես նաև կինոժապավենների մոնտաժման և լուսանկարների տպման լաբորատորիաների գործունեությունը),

3) «240.3» ծածկագրով տողում՝ գրավոր և բանավոր թարգմանչության ցուցանիշները,

4) «240.4» ծածկագրով տողում՝ արտոնագրերի առուվաճառքի միջնորդական գործունեության, գնահատման հետ կապված գործունեության ((օրինակ` հնարժեք կամ թանկարժեք իրերի գնահատում), բացառությամբ անշարժ գույքի կամ ապահովագրության բնագավառում գնահատման ծառայությունների), անվտանգության ապահովման հարցերով, գյուղատնտեսագիտության բնագավառում խորհրդատվությունների և նման այլ ծառայությունների ցուցանիշը:

47. «245» ծածկագրով տողում լրացվում է համակարգիչների և ծայրամասային սարքվածքների՝ անհատական համակարգիչների, նոութբուքերի, համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք), հիշող և տպիչ սարքերի նորոգման և սպասարկման (հաղորդակցական սարքավորանքի, ֆաքսիմիլային ապարատների, ընդունահաղորդիչների, կենցաղային էլեկտրոնային սարքերի («ռադիո-», «հեռուստա-», և այլ «ձայնա-» և տեսասարքվածքների), տնային այգեգործական գույքի (սիզամարգահնձիչների, ձյունը և թափված տերևները ցրող օդափուքերի և այլ), կոշիկի և կաշվե արտադրատեսակների, հագուստի և հագուստի պարագաների, կահույքի և տան կահավորանքի, սպորտային պարագաների, երաժշտական գործիքների, այլ անձնական և կենցաղային առարկաների նորոգում) ցուցանիշը, այդ թվում՝

1) «245.1» ծածկագրով տողում՝ համակարգիչների, ծայրամասային սարքվածքների` անհատական համակարգիչների, նոութբուքերի, մագնիսական սկավառակատարերի, ֆլեշերի և հիշողության այլ սարքվածքների, տպիչների, մոնիտորների, համակարգչային ներքին և արտաքին մոդեմների, համակարգչային սերվերների, սկաներների, ներառյալ գծիկային ծածկագրի սկաներների, բանկային ավտոմատներին համանման համակարգչային տերմինալների (տեղեկատվության ներանցման և արտածման սարք) նորոգման, սպասարկման և այլնի,

2) «245.2» ծածկագրով տողում՝ հաղորդակցական սարքավորանքի (շարժական հեռախոսներ, բջջային հեռախոսներ, ֆաքսիմիլային ապարատներ, ընդունահաղորդիչներ, մալուխային հեռուստատեսության սարքավորանք, տեսախցիկներ և այլն) նորոգման և սպասարկման,

3) «245.3» ծածկագրով տողում՝ անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգման, որից՝

ա. «245.3.1» ծածկագրով տողում՝ կենցաղային էլեկտրոնային սարքվածքների («ռադիո-», «հեռուստա-», «ձայնա-» և տեսասարքվածքներ, անձնական օգտագործման տեսախցիկներ, ձայնասկավառակներ, նվագարկիչներ և այլն) նորոգման,

բ. «245.3.2» ծածկագրով տողում՝ կենցաղային էլեկտրական սարքերի (սառնարաններ, սառնախցիկներ, խոհանոցային սալեր, լվացքի և ամանալվաց մեքենաներ, փոշեկուլներ, հատակափայլիչներ, օդորակիչներ և այլն) նորոգման և սպասարկման, ինչպես նաև տնային այգեգործական գույքի (սիզամարգահնձիչներ, ձյունը և թափված տերևները ցրող օդափուքեր, բեռնադարսիչներ և այլն) նորոգման,

գ. «245.3.3» ծածկագրով տողում՝ կոշիկի կրունկների նորոգման, կրունկատակերի խփելու, կոշիկի ներկման և այլնի,

դ. «245.3.4» ծածկագրով տողում՝ ճամպրուկների, պայուսակների և կաշվե այլ արտադրատեսակների նորոգման և դրանց ներկման,

ե. «245.3.5» ծածկագրով տողում՝ կենցաղային կահույքի և կահավորանքի, այդ թվում` գրասենյակային կահույքի վերականգման, նորոգման, երեսքաշման, ողորկման և փայլեցման,

զ. «245.3.6» ծածկագրով տողում՝ տարբեր նյութերից բոլոր տեսակի ժամացույցների, ժամանակաչափերի (քրոնոմետրեր, ժամանակի հաշվարկի այլ սարքեր), դրանց մանրակների նորոգման,

է. «245.3.7» ծածկագրով տողում՝ ոսկերչական արտադրատեսակների նորոգման,

ը. «245.3.8» ծածկագրով տողում՝ հեծանիվների նորոգման, հագուստի և մանածագործվածքային արտադրատեսակների նորոգման, վերափոխման, ներկման, սպորտային ապրանքների (բացի սպորտային զենքից), քեմպինգների համար սարքավորանքի, երաժշտական գործիքների (բացի երգեհոններից և հնարժեք երաժշտական գործիքներից), դաշնամուր լարելու, խաղալիքների և համանման արտադրատեսակների, գրքերի, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգման ցուցանիշները:

48. «250» ծածկագրով տողում լրացվում է սպասարկման տարբեր ծառայությունների (բոլոր տեսակի հագուստի, մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում, մազերի լվացում, հարդարում, գեղեցկության սրահների, թաղումների կազմակերպման հետ կապված և այլ ծառայություններ) ցուցանիշը, այդ թվում՝

1) «250.1» ծածկագրով տողում՝ բոլոր տեսակի հագուստի (այդ թվում` մորթե), մանածագործական արտադրատեսակների լվացման, մաքրման, չոր մաքրման և արդուկման (մեխանիկական սարքավորանքի միջոցով, ձեռքով կամ մետաղադրամի իջեցմամբ գործարկվող ավտոմատ մեքենաների միջոցով` բնակչության, արդյունաբերական կամ առևտրի կազմակերպությունների համար, կեղտոտ սպիտակեղենի ընդունում (հավաքում) և լվացքից հետո հանձնում պատվիրատուին, գորգերի և գորգիկների մաքրում և լվացում, վարագույրների և գալարավարագույրների մաքրում, այդ թվում` պատվիրատուի տարածքում) և նման այլ ծառայությունների,

 2) «250.2» ծածկագրով տողում՝ տղամարդկանց և կանանց մազերի լվացման, հարթեցման, կտրման, հարդարման, ներկման, գանգրացման, ուղղման, դեմքի մերսման, դիմահարդարման, ձեռնեղունգների ստածման, ոտների մատների հարդարման և մարմնի խնամքի համանման այլ ծառայությունների,

3) «250.3» ծածկագրով տողում՝ դիակների թաղման կամ դիակիզման հետ կապված գործունեության և հարակից (դիակների բալզամացում, հուղարկավորման կամ դիակիզման արարողակարգի կազմակերպում, այդ թվում` ծիսակատարության համար դահլիճների տրամադրում, գերեզմանափորերի ծառայություններ, թաղման համար հողակտորների վաճառք, գերեզմանների, հարակից հողակտորների պահպանում, խնամք) ծառայությունների,

4) «250.4» ծածկագրով տողում՝ բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների գործունեության,

5) «250.5» ծածկագրով տողում՝ ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեության (արևաբուժարանների, հանքաջրաբուժական, քաշի նվազեցման և նիհարելու սրահների, մերսման կաբինետների (բացի բուժական մերսումից) և նման այլ ծառայություններ),

6) «250.6» ծածկագրով տողում՝ աստղագուշակների, ոգեմիջնորդների ծառայությունների, ծանոթության ծառայությունների, ամուսնության բյուրոների գործունեության, ընտանի կենդանիների խնամքի ծառայությունների, մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների ցուցանիշները:

49. Հաշվետվության Բաժին 2-ը ամսական պարբերականությամբ լրացնում են այն ռեսպոնդենտները, որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում:

50. Հաշվետվության Բաժին 2-ի սյունակ 1-ի ցուցանիշը պետք է հավասար լինի 2-12 սյունակների համապատասխան ցուցանիշների հանրագումարին՝

1) առցանց կամ էլեկտրոնային եղանակով լրացման դեպքում՝ ըստ հղմամբ բացվող տողերի,

2) թղթային եղանակով լրացման դեպքում՝ ըստ համապատասխան տողերի համարների:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: