Գլխավոր տեղեկություն
Համար
N 846-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 846-Ա

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 59,907,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Տարեցների խնամք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 06940684) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) Լոռու ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N 03108134348 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,270,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էյ Ի Ջի-Սերվիս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերման ծառայությունների մատուցում` 99,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 8004271 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» ՓԲԸ) Լոռու կենտրոնի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված՝ N 510100708 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 360,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Սպարապետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06915002) 2023 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ թիվ 23-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի, կենցաղային և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 18,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2023 թվականի նոյեմբերի 7-ին կնքված՝ N 22/23/24-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 3-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

27.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 846-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔ»

 

1.

Ծրագրի նպատակը

Վանաձորի տարեցների տան խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների խնամքի կազմակերպում, նրանց սոցիալական պահանջմունքների բավարարում, բժշկական, հոգեբանական օգնության ցուցաբերում և կազմակերպում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ), ամերիկահայ բարերարներ` Գևորգ և Սիրվարդ Գարամանուկներ, Շահան Արծրունի

4.

Ծրագիրը կատարողը

«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ (հասցե` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մայմեխի խճուղի 8, ՀՎՀՀ` 06940684)

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Մայմեխի խճուղի 8, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

59,907,600 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Վանաձորի տարեցների տանը մշտապես բնակվող 55 սոցիալապես անապահով տարեցներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հիմնադրամի խնամքի տակ գտնվող սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպում, դրա իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, տարեցների սոցիալական պահանջմունքների բավարարում, նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար բազմատեսակ հետաքրքիր և մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում, ըստ անհրաժեշտության հոգեբանական օգնության տրամադրման կազմակերպում 2024 թվականի ողջ տարվա ընթացքում, որը ներառում է նրանց խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, առողջապահական, օրվա զբաղմունքի կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և տնտեսական ծախսերը, ինչպես նաև` խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, այդ թվում`

 

1. Տարեցների տանը բնակվող տարեցների համար նպաստավոր պայմանների ստեղծում, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը

1) կոմունալ և կապի ծառայություն.                          8,425,000 դրամ

2) շենքի շահագործում և պահպանում:                      1,000,000 դրամ

 

2. Տարեցների խնամքի, հիգիենայի կազմակերպում, սոցիալական պահանջմունքների բավարարում, մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը՝

1) սննդի, տնտեսական ապրանքների ձեռքբերում.      22,753,200 դրամ

2) հագուստի, անկողնային և կենցաղային

պարագաների ձեռքբերում.                                             600,000 դրամ

3) մեքենա-սարքավորումների, տրանսպորտային

միջոցների շահագործման և պահպանման ծախսեր.     1,600,000 դրամ

4) խնամքի, սոցիալական և հոգեբանական

աշխատանքներ (մասնագետների աշխատավարձեր). 17,487, 100 դրամ

5) դեղորայք, բժշկական և հիգիենիկ պարագաներ.       1,400,000 դրամ

6) մշակութային միջոցառումների կազմակերպում:           200,000 դրամ

 

3. Այլ ծախսեր (պարտադիր վճարներ` ավտոմեքենայի

գույքահարկ ապահովագրություն, բժշկական

լիցենզիայի պետական տուրք, բանկային ծախսեր,

աշխատողների պարբերական բուժքննություն)

նախատեսվում է իրականացնել 2024 թվականի

հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը:               387,400 դրամ

 

4. Կազմակերպական ծախսեր` նախատեսվում է

իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև

2024 թ. դեկտեմբերի 31-ը:                                             6,054,900 դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ

նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների ծավալները կազմում են 36 842 200 դրամ, այդ թվում`

 

 

1. Գազամատակարարում

4,270,000 դրամ

2. Էլեկտրաէներգիայի մատակարարում

3,500,000 դրամ

3. Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում և տեխնիկական

անվտանգության փորձաքննություն

130,000 դրամ

4. Հեռախոսակապի գծով ծառայություն

360,000 դրամ

5. Աղբահանություն և դեռատիզացիոն աշխատանքների կատարում

165,000 դրամ

6. Սննդամթերքի ձեռքբերում

21,553 200 դրամ

7. Տնտեսական ապրանքներ, կենցաղային և հիգիենիկ պարագաների ձեռքբերում

1,200,000 դրամ

8. Հագուստեղենի, կոշկեղենի ձեռքբերում

350,000 դրամ

9. Անկողնային պարագաների ձեռքբերում

250,000 դրամ

10. Շենքի շահագործման համար նյութերի ձեռքբերում և վերանորոգում

1,000,000 դրամ

11. Տրանսպորտային միջոցների շահագործում (վառելիք)

1,200,000 դրամ

12. Մեքենա-սարքավորումների, տրանսպորտային միջոցների ընթացիկ նորոգում և պահպանում

400,000 դրամ

13. Դեղորայք, բժշկական հիգիենիկ պարագաների ձեռքբերում

1,400,000 դրամ

14. Գրենական և գրասենյակային պիտույքների ձեռքբերում

144,000 դրամ

15. Համակարգչային տեխնիկայի և հաշվապահական ծրագրի սպասարկում

150 000 դրամ

16. Աշխատակազմի պարբերական բուժզննություն

170,000 դրամ

17. Տարեկան աուդիտի անցկացում:

600,000 դրամ

 

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման կազմակերպման ծախսերը կազմում են – 6,054,900 դրամ, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժողության
10.11 %-ը:

Այն իր մեջ ներառում է`

1. Վարչական անձնակազմի աշխատանքի վարձատրություն


5,016,900 դրամ

2. Գործուղումներ

144,000 դրամ

3. Գրենական պիտույքների ձեռքբերում

144,000 դրամ

4. Համակարգչային տեխնիկայի և հաշվապահական ծրագրի սպասարկում


150,000 դրամ

5. Տարեկան աուդիտի անցկացում

600,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Լոռու մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Ամերիկայի ՀՕՖ-ի Նյու-Յորքի և Հայաստանյան գրասենյակների կողմից, ինչպես նաև, Հայաստանի հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

27.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ