ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» «դեկտեմբերի» 2020 թ. N 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ հոդվածներով, , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N01/27.1/26824-2020 պետական փորձագիտական եզրակացությունը.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի վարչական տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ |
Կողմ |
դեմ |
ձեռնպահ |
1. Հ. Դարբինյան 2. Վ. Թովմասյան 3. Դ. Դարբինյան 4. Վ. Մանուկյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ա. Ավետիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2020 թվական: