Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2023 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԴՐԱՆՔ ԱՅԴ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ II ԽԱՂԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՄԱՆ) ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետին, 254-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 62  կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների, որոնց համար կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և դրանք այդ մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 103 կետով.

«103. Սույն ցանկի 10-րդ կետում նշված ապրանքները, որոնք նախատեսված են 2023 թվականին Բելառուսի Հանրապետությունում ԱՊՀ երկրների II խաղերը կազմակերպելու և անցկացնելու ժամանակ օգտագործման համար, սույն ցանկի 10-րդ կետին համապատասխան ձևակերպվում են հատուկ մաքսային ընթացակարգով՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները։

Չնայած սույն ցանկի 10-րդ կետի երրորդ մասի յոթերորդ պարբերության դրույթներին՝ թույլատրվում է հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպել մարզիկներին և պատվիրակությունների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքների միասնական ցանկի 2.12 բաժնում ներառված դեղապատրաստուկները (թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորները) (այսուհետ սույն կետում՝ դեղապատրաստուկներ)։ Դեղապատրաստուկների միջազգային չարտոնագրված անվանումների (անունների) ցանկը սահմանվում է Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Հատուկ մաքսային ընթացակարգով դեղապատրաստուկների ձևակերպումը թույլատրվում է առանց այդ ապրանքների մասով ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու՝ պայմանով, որ որպես նշված ապրանքների հայտարարատուներ հանդես են գալիս այն անձինք, որոնց ցուցակը սահմանվում է Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։»։

2. Թույլատրել առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու՝

ԱՊՀ երկրների II խաղերը կազմակերպելու և անցկացնելու ժամանակ օգտագործման համար նախատեսված և սույն որոշման 1-ին կետում նշված ցանկի 10-րդ և 103 կետերին համապատասխան հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար թույլատրված ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք.

սույն կետի երկրորդ պարբերությունում նշված ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումն այն մաքսային մարմին առաքելու համար, որի գործունեության տարածաշրջանում անցկացվելու են ԱՊՀ երկրների II խաղերը, և որտեղ այդ ապրանքները ձևակերպվելու են հատուկ մաքսային ընթացակարգով, կամ հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից այդ ապրանքների արտահանման համար այն լիազորված պետական մարմնի (կազմակերպության) գրավոր հաստատումները ներկայացնելու պայմանով, որի իրավասությանը վերապահվում են ԱՊՀ երկրների II խաղերի կազմակերպման և անցկացման, այդ ապրանքների նպատակային նշանակության հետ կապված հարցերը (նշելով այն սպորտային միջոցառումների անվանումները, որոնց համար դրանք նախատեսված են, ապրանքների անվանումներն ու քանակը և այդ ապրանքները տեղափոխող անձի մասին տեղեկությունները).

սույն կետի երկրորդ պարբերությունում նշված ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: