ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2023 թվականի N 1762-Լ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերն ըստ կրթական ծրագրերի` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերն ըստ կրթական ծրագրերի` համաձայն N 3 հավելվածի:
4․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև ապահովել սույն որոշման 8-րդ կետով սահմանված շահառուների փոխհատուցման գործընթացը՝ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ որոշման հրապարակումից հետո եռօրյա ժամկետում հրապարակել Հայաստանի Հանրապետության պետական բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատությունների ցանկը, որոնցում կազմակերպվում է NN 2 և 3 hավելվածներով ներկայացված կրթական ծրագրերով ուսուցում:
6. Սահմանել, որ բարձրագույն կրթական ծրագրերով միջոցառման շահառուների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի N 1240-Ն որոշմամբ սահմանված կարգի ուսանողների տեղափոխության դրույթները՝ բացառությամբ 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 18-րդ կետերի պահանջների: Նույն որոշման 17-րդ կետով սահմանված ժամկետները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վրա, որոնց կրթական գործընթացը կարգավորվում է ընդունող ուսումնական հաստատության սահմանած կարգով (կամ անհատական ժամանակացույցով)՝ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) առանձնահատկություններից ելնելով:
7. Հայաստանի Հանրապետության պետական բուհերին և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատություններին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթավորումը կազմակերպել` ուսանողներին համապատասխան կրթական ծրագրերով կրթական գործընթացում ներգրավելուն զուգընթաց:
8. Սահմանել, որ սույն որոշման կարգավորումները տարածվում են միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների ուսանող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում սահմանված կարգով հրամանագրված տեղափոխված ուսանողներին` տվյալ կրթական մակարդակում 2023-2024 ուսումնական տարվա ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման նպատակով կրթաթոշակով ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների և Հայաստանի Հանրապետությունում գործող նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ՝ ՈՒՀ) առկա կամ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգ հրամանագրված ուսանողներին (այսուհետ` ուսանող) ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման գործընթացը։
2. Կրթաթոշակի տարեկան չափը որոշվում է` հիմք ընդունելով ՈՒՀ-ի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրերի) համար սահմանված վարձի չափը, սակայն չի կարող գերազանցել համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրերի) համար NN 2 և 3 հավելվածներով սահմանված առավելագույն չափը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրերում` 560 հազ. դրամը:
3. Սույն կարգով կրթաթոշակները տրամադրվում են միայն 2023-2024 ուստարվա համար:
2. ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
4. Ուսանողները սույն կարգի շրջանակներում փոխհատուցում ստանալու համար դիմում են ՈՒՀ-ին:
5. ՈՒՀ-ն կազմում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) է տրամադրում սույն միջոցառման շահառուների անվանացանկը` համաձայն նախարարության հաստատած ձևաթղթի` նշելով շահառուների տվյալները`
1) ուսանողի նույնականացման տվյալներ.
2) տեղեկատվություն՝ տեղափոխված կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին.
3) տեղեկատվություն՝ մինչև տեղափոխությունն ուսումնառած կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին.
4) կրթական աստիճանը.
5) կուրսը.
6) ուսուցման ձևը.
7) այլ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության):
6. Անվանացանկերը նախարարության կողմից ստուգվում են և համադրվում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ և Լեռնային Ղարաբաղի համապատասխան ՈՒՀ-ից ստացված տվյալների հետ` ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:
7. Ուսանողներին հատկացման ենթակա ֆինանսական միջոցները ՈՒՀ-երին տրամադրվում են նվիրաբերության պայմանագրերի (լրացումների դեպքում՝ համաձայնագրերի) հիման վրա՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի կողմից նախարարություն ներկայացված և սույն կարգի 6-րդ կետով ճշգրտված ու լրացված անվանացանկերը:
8. ՈՒՀ-ի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր` հատկացված կրթաթոշակի միջոցներով ուսման վարձի փոխհատուցման մասին:
9. Ուսումնառությունն ընդհատած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողը սահմանված կարգով և ժամկետներում վերականգնվելիս պահպանում է սույն կարգով ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ
Բակալավրի առկա ուսուցում | |||||
NN ը/կ |
Մասնագիտության դասիչ |
Մասնագիտություն |
Կրթական ծրագրի դասիչ |
Կրթական ծրագիր |
Կրթաթոշակի առավելագույն չափը հազ. դրամ/ տարեկան |
1. |
011301.00.6 |
Ընդհանուր մանկավարժություն |
011301.01.6 |
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա |
460.0 |
2. |
011401.00.6 |
Մասնագիտական մանկավարժություն |
011401.03.6 |
Աշխարհագրություն |
386.7 |
3. |
011401.09.6 |
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ |
450.9 | ||
4. |
011401.11.6 |
Կերպարվեստ |
487.5 | ||
5. |
011401.16.6 |
Նախնական զինվորական պատրաստություն |
400.0 | ||
6. |
011401.18.6 |
Պատմություն |
407.5 | ||
7. |
011401.19.6 |
Հայոց լեզու և գրականություն |
402.5 | ||
8. |
011401.20.6 |
Ռուսերեն և գրականություն |
407.5 | ||
9. |
011401.21.6 |
Անգլերեն և գրականություն |
462.5 | ||
10. |
011401.30.6 |
Մաթեմատիկա–ֆիզիկա |
500.0 | ||
11. |
011401.32.6 |
Կենսաբանություն–քիմիա |
500.0 | ||
12. |
021201.00.6 |
Դիզայն |
021201.01.6 |
Դիզայն |
507.6 |
13. |
021201.03.6 |
Հագուստի մոդելավորում |
520.0 | ||
14. |
022802.00.6 |
Կովկասագիտություն |
022802.01.6 |
Կովկասագիտություն |
550.0 |
15. |
023201.00.6 |
Լեզվաբանություն |
023201.01.6 |
Թարգմանչական գործ (ըստ լեզուների) |
544.6 |
16. |
031101.00.6 |
Տնտեսագիտություն |
031101.01.6 |
Տնտեսագիտություն |
533.8 |
17. |
031301.00.6 |
Հոգեբանություն |
031301.01.6 |
Հոգեբանություն |
486.0 |
18. |
031801.00.6 |
Միջազգային հարաբերություններ |
031801.01.6 |
Միջազգային հարաբերություններ |
700.0 |
19. |
041201.00.6 |
Ֆինանսներ |
041201.01.6 |
Ֆինանսներ (ըստ ոլորտի) |
592.0 |
20. |
041301.00.6 |
Կառավարում |
041301.01.6 |
Կառավարում (ըստ ոլորտի) |
574.9 |
21. |
041801.00.6 |
Ագրոբիզնես |
041801.01.6 |
Ագրոբիզնես և ֆինանսներ |
660.0 |
22. |
042101.00.6 |
Իրավագիտություն |
042101.01.6 |
Իրավագիտություն |
700.0 |
23. |
061104.00.6 |
Տեղեկատվական համակարգեր |
061104.01.6 |
Տեղեկատվական համակարգեր |
566.0 |
24. |
061105.00.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
061105.01.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
574.0 |
25. |
071403.00.6 |
Ռադիոտեխնիկա և կապ |
071403.02.6 |
Ռադիոտեխնիկա |
678.0 |
26. |
071603.00.6 |
Ավիացիոն և հրթիռային տեխնիկա |
071603.02.6 |
Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ |
678.0 |
27. |
071804.00.6 |
Ագրարային ճարտարագիտություն |
071804.01.6 |
Մեքենասարքավորումների ճարտարագիտություն |
550.0 |
28. |
072101.00.6 |
Պարենամթերքի տեխնոլոգիա |
072101.01.6 |
Պարենամթերքի տեխնոլոգիա |
500.0 |
29. |
073101.00.6 |
Ճարտարապետություն |
073101.01.6 |
Ճարտարապետություն |
700.0 |
30. |
073201.00.6 |
Շինարարական ճարտարագիտություն |
073201.12.6 |
Շենքերի և կառուցվածքների մոդելավորում, նախագծում, շինարարություն |
492.0 |
31. |
081101.00.6 |
Ագրոնոմիա |
081101.01.6 |
Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա |
480.0 |
32. |
084101.00.6 |
Անասնաբուժություն |
084101.01.6 |
Անասնաբուժություն |
480.0 |
Բակալավրի hեռակա ուսուցում | |||||
NN ը/կ |
Մասնագիտության դասիչ |
Մասնագիտություն |
Կրթական ծրագրի դասիչ |
Կրթական ծրագիր |
Կրթաթոշակի առավելագույն արժեք հազ. դրամ/ տարեկան |
33. |
011301.00.6 |
Ընդհանուր մանկավարժություն |
011301.01.6 |
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա |
387.3 |
34. |
011401.00.6 |
Մասնագիտական մանկավարժություն |
011401.03.6 |
Աշխարհագրություն |
380.0 |
35. |
011401.09.6 |
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ |
397.3 | ||
36. |
011401.16.6 |
Նախնական զինվորական պատրաստություն |
300.0 | ||
37. |
011401.18.6 |
Պատմություն |
362.5 | ||
38. |
011401.19.6 |
Հայոց լեզու և գրականություն |
355.0 | ||
39. |
011401.20.6 |
Ռուսերեն և գրականություն |
350.0 | ||
40. |
011401.21.6 |
Անգլերեն և գրականություն |
470.0 | ||
41. |
011401.32.6 |
Կենսաբանություն–քիմիա |
470.0 | ||
42. |
023201.00.6 |
Լեզվաբանություն |
023201.02.6 |
Միջմշակութային հաղորդակցություն (ըստ լեզուների) |
440.0 |
43. |
031101.00.6 |
Տնտեսագիտություն |
031101.01.6 |
Տնտեսագիտություն |
438.5 |
44. |
031801.00.6 |
Միջազգային հարաբերություններ |
031801.01.6 |
Միջազգային հարաբերություններ |
700.0 |
45. |
041101.00.6 |
Հաշվապահական հաշվառում և հարկում |
041101.01.6 |
Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) |
431.9 |
46. |
041301.00.6 |
Կառավարում |
041301.01.6 |
Կառավարում (ըստ ոլորտի) |
450.6 |
47. |
041801.00.6 |
Ագրոբիզնես |
041801.01.6 |
Ագրոբիզնես և ֆինանսներ |
515.0 |
48. |
042101.00.6 |
Իրավագիտություն |
042101.01.6 |
Իրավագիտություն |
535.2 |
49. |
061101.00.6 |
Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն) |
061101.02.6 |
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա |
488.0 |
50. |
061104.00.6 |
Տեղեկատվական համակարգեր |
061104.01.6 |
Տեղեկատվական համակարգեր |
447.9 |
51. |
061105.00.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
061105.01.6 |
Տեղեկատվական տեխնոլոգիաներ |
420.0 |
52. |
071301.00.6 |
Էներգետիկա |
071301.03.6 |
Էլեկտրաէներգետիկա |
398.4 |
53. |
071601.00.6 |
Տրանսպորտային համակարգեր |
071601.01.6 |
Տրանսպորտային համակարգեր |
360.0 |
54. |
073201.00.6 |
Շինարարական ճարտարագիտություն |
073201.12.6 |
Շենքերի և կառուցվածքների մոդելավորում, նախագծում, շինարարություն |
393.6 |
55. |
073201.00.6 |
Շինարարական ճարտարագիտություն |
073201.13.6 |
Ինժեներական համակարգերի մոդելավորում, նախագծում, կառավարում |
393.6 |
56. |
081101.00.6 |
Ագրոնոմիա |
081101.01.6 |
Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա |
345.0 |
57. |
071602.00.6 |
Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ |
071602.01.6 |
Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ |
330.0 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ
1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով՝ 245 000 դրամ:
2. Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ՝
1) արվեստի ոլորտի մասնագիտություններով՝ 480 000 դրամ.
2) առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ.
3) այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ:
3. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով՝ 300 000 դրամ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |