ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 մարտի 2022 թվականի |
թիվ 48-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նպաստել անկանխիկ եղանակով վճարումների զարգացմանը՝ մանրածախ գործիքի օգտագործման համար գործարար սովորույթ և բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով, ինչպես նաև նվազեցնել կանխիկի սպասարկման հետ կապված հնարավոր ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, 19.1-րդ հոդվածի 7-րդ մասը և 25-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հունվարի 13-ի ««Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» Կանոնակարգ 16.02-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 73-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, Տարածողի» բառը:
2) Կանոնակարգի 3-րդ կետի 8-րդ ենթակետի « և (կամ) կանխիկացնել (ներկայացնել մարման)» բառերը փոխարինել «և (կամ) ներկայացնել մարման» բառերով:
3) Կանոնակարգի 3-րդ կետի 8-րդ ենթակետը լրացնել 8.1-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«8.1) Օգտագործողի գրանցում՝ Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով Հաշվառման հաշվի բացման գործընթաց,»:
4) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 3-րդ կետի 11-րդ, 12-րդ և 16-րդ ենթակետերը:
5) Կանոնակարգի 3-րդ կետի 14-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև լիցքավորման քարտերի և մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային քսակներիուղղ. վաճառք» բառերը:
6) Կանոնակարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Ընդհանուր նշանակության էլեկտրոնային փող (այսուհետ՝ էլեկտրոնային փող)՝ միկրոպրոցեսորում (չիպում) կամ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որի Հաշվառման հաշվին միջոցները կարող են մուտքագրվել միայն անկանխիկ եղանակով,
2) Սոցիալական նշանակության էլեկտրոնային փող (այսուհետ՝ սոցիալական էլեկտրոնային փող)՝ միկրոպրոցեսորում (չիպում) կամ Թողարկողի տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որի Հաշվառման հաշվին (հաշվարկային հաշվին) միջոցները կարող են մուտքագրվել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։»:
7) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերը:
8) Կանոնակարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «կանխիկ կամ անկանխիկ եղանակով» բառերը փոխարինել «բանկային հաշվից և (կամ) վճարային քարտից» բառերով:
9) Կանոնակարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) էլեկտրոնային փողի մարում` գործառույթ, որի արդյունքում Թողարկողը պակասեցնում է Համակարգում գրանցված Հաճախորդի Հաշվառման Հաշվում առկա էլեկտրոնային փողը մարման ենթակա հրահանգված գումարի չափով՝ բանկային հաշվին և (կամ) վճարային քարտին փոխանցելու միջոցով՝ պակասեցնելով իր դրամական պարտավորության չափը Հաճախորդի նկատմամբ: Ընդ որում՝ սոցիալական էլեկտրոնային փողի դեպքում մարումը կարող է իրականացվել նաև կանխիկ եղանականով,»:
10) Կանոնակարգի 8-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «և լիցքավորման քարտերի» բառերը:
11) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 8-րդ կետի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 16-րդ ենթակետերը:
12) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերը:
13) Կանոնակարգի 19-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կանոնակարգի 20-րդ կետում սահմանված դեպքի» բառերը:
14) Կանոնակարգի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման հաշվին առկա միջոցներն ենթակա են մարման (կանխիկացման) միայն Թողարկողի միջոցով: Սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման հաշվին առկա միջոցներից փոխանցում և (կամ) փոխարկում չի կարող իրականացվել:»:
15) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 22-րդ և 23-րդ կետերը:
16) Կանոնակարգի 21-րդ կետից հանել «, բացառությամբ սույն կանոնակարգի 22-րդ կետով սահմանված դեպքի» բառերը:
17) Կանոնակարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով Հաշվառման հաշիվ բացելու համար Թողարկողը պետք է ապահովի Օգտագործողի անունով բացված բանկային հաշիվ և (կամ) վճարային քարտ Օգտագործողի կողմից կցելու հնարավորությունը՝ վերջիններիս վերաբերյալ տվյալները գրանցելով իր Համակարգում: Առանց Թողարկողի Համակարգում Օգտագործողի անունով բանկային հաշվի և (կամ) վճարային քարտի տվյալները գրանցելու օգտագործողի անունով Հաշվառման հաշիվ չի կարող բացվել, բացառությամբ սոցիալական էլեկտրոնային փողի:»:
18) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 25-րդ կետը:
19) Կանոնակարգի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա միջոցները Օգտագործողի առաջին իսկ պահանջով ենթակա են Թողարկողի կողմից մարման՝ անձամբ և (կամ) Գործակալի միջոցով: Անկախ ցանկացած հանգամանքից, Թողարկողն ապահովում է Օգտագործողի Հաշվառման Հաշվում առկա միջոցների մարումն իր կողմից»:
20) Կանոնակարգի 28-րդ կետի «կանխիկացումն (մարումը)» բառերը փոխարինել «մարումն» բառով:
21) Կանոնակարգի 38-րդ կետի «հինգ աղյուսակից» բառերը փոխարինել «չորս աղյուսակից» բառերով:
22) Կանոնակարգի 38-րդ կետից հանել «լիցքավորման քարտերի թողարկման,» բառերը:
23) Կանոնակարգի 39-րդ կետում «,Գործակալի կամ Տարածողի» բառերը փոխարինել «կամ Գործակալի» բառերով:
24) Կանոնակարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետի ««մեկանգամյա» կամ «վերալիցքավորվող»» բառերը փոխարինել ««էլեկտրոնային փող» կամ «սոցիալական էլեկտրոնային փող»» բառերով:
25) Կանոնակարգի 39-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. «կանխիկ միջոցներով», եթե սոցիալական էլեկտրոնային փող Օգտագործողի Հաշվառման Հաշվից էլեկտրոնային փողի մարումը իրականացվել է կանխիկ միջոցներով,»:
26) Կանոնակարգի 41-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է մատուցված ծառայությունների կամ վաճառված ապրանքի դիմաց կիրառվող էլեկտրոնային փողի ձևը՝ «էլեկտրոնային փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է էլեկտրոնային փողով, կամ՝ «սոցիալական էլեկտրոնային փող», եթե մատուցված ծառայության կամ վաճառված ապրանքի դիմաց վճարումը կատարվել է սոցիալական էլեկտրոնային փողով:»:
27) Ուժը կորցրած ճանաչել Կանոնակարգի 39-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը, 6-րդ ենթակետի «դ» և «զ» պարբերությունները, 40-րդ կետը, 42-րդ և 43-րդ կետերի 1-ին ենթակետերի «է» պարբերությունը:
28) Կանոնակարգի 42-րդ կետը լրացնել 2.1 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«2.1) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված Հաշվառման Հաշիվների ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝
ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ,
բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:»:
29) Կանոնակարգի 43-րդ կետը լրացնել 2.1 ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«2.1) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված կամ փակված Հաշվառման Հաշիվների ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝
ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել կամ փակվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ,
բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել կամ փակվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:»:
30) Կանոնակարգի Հավելված 2-ի «Թողարկված էլեկտրոնային փողի, լիցքավորման քարտերի, էլեկտրոնային փողի սպասարկման և մարման վերաբերյալ» հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) վերնագրից հանել «լիցքավորման քարտերի,» բառերը:
31) Հաշվետվության 1-ին աղյուսակի 2-րդ սյունակի «մեկանգամյա» բառը փոխարինել «էլեկտրոնային փող» բառերով, իսկ «վերալիցքավորվող» բառը փոխարինել «սոցիալական էլեկտրոնային փող» բառերով:
32) Հաշվետվության 1-ին աղյուսակի 3-րդ սյունակից հանել «Տարածող» և 4-րդ սյունակից` «վաճառք» բառերը:
33) Հաշվետվության 1-ին աղյուսակի 6-րդ սյունակից հանել «/միջոցներից» «տերմինալի միջոցով» և «լիցքավորման քարտերի միջոցով» բառերը:
34) Ուժը կորցրած ճանաչել Հաշվետվության 2-րդ «2.Տպված, վաճառված կամ հետ գնված լիցքավորման քարտերի վերաբերյալ, ըստ անվանական արժեքի» 2-րդ կետը:
35) Հաշվետվության 3-րդ աղյուսակի 2-րդ սյունակի «մեկանգամյա» բառը փոխարինել «էլեկտրոնային փող» բառերով, իսկ «վերալիցքավորվող» բառը փոխարինել «սոցիալական էլեկտրոնային փող» բառերով:
36)Հաշվետվության 4-րդ և 5-րդ աղյուսակները լրացնել 2.1 սյունակով` հետևյալ բովանդակությամբ.
«2.1) «Էլեկտրոնային փողի ձև» սյունակում ներկայացվում է Համակարգում բացված Հաշվառման Հաշիվների ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է՝
ա. «էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ,
բ. «սոցիալական էլեկտրոնային փող», եթե Համակարգում բացվել է սոցիալական էլեկտրոնային փողի Հաշվառման Հաշիվ:»:
37) Հաշվետվության 4-րդ աղյուսակի 1-ին սյունակից և 5-րդ աղյուսակի 1-ին սյունակներից հանել «Տարածող» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 2-ից:
3. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Թողարկողի կողմից Օգտագործողների համար բացված, ինչպես նաև սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո բացվող Հաշվառման հաշիվներին բանկային հաշիվ և (կամ) վճարային քարտ կցելու պահանջի կատարումը Թողարկողը պետք է ապահովի 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Օգտագործողներին այդ մասին պատշաճ տեղեկացնելու միջոցով: Ընդ որում՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո Հաշվառման հաշիվներին բանկային հաշիվ և (կամ) վճարային քարտ չկցելու դեպքում Թողարկողի կողմից Օգտագործողների համար բացված Հաշվառման հաշիվները չեն կարող համալրվել որևէ եղանակով, կամ այդ հաշիվներին առկա միջոցներից չեն կարող կատարվել կանխիկացում, փոխանցում կամ փոխարկում:
4. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը Թողարկողի կողմից թողարկված մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փողերը ենթակա են Թողարկողի կողմից սպասարկման՝ մինչև առկա միջոցների վերջնական սպառումը:
5. Սույն որոշմամբ սահմանված այն կարգավորումները, որոնք վերաբերվում են սոցիալական էլեկտրոնային փողերին՝ գործում են մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. մարտի 25 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|