Գլխավոր տեղեկություն
Համար
N 1108-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2021 թվականի N 1108-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԱՆՏԱ ՄՈՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1551-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «1250 ՄՄ*1800 ՄՄ» բառերը փոխարինել «1250 մմ-ից մինչև 1620 մմ լայնությամբ և 1500 մ-ից մինչև 2500 մ երկարությամբ, օգտագործվում է ինչպես կենցաղում, այնպես էլ շինարարական աշխատանքների ընթացքում» բառերով.

2) 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «1280 ՄՄ*4000 ՄՄ» բառերը փոխարինել «1260 մմ-ից մինչև 1620 մմ լայնությամբ և 3000 մ-ից մինչև 5000 մ երկարությամբ, օգտագործվում է ինչպես կենցաղում, այնպես էլ շինարարական աշխատանքների ընթացքում» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ