Գլխավոր տեղեկություն
Համար
N 692-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.06.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 08.07.21 N 724-Ա)

 

N 692-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1․ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի հուլիսի 5-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) և առևտրատնտեսական ոլորտի հայ-ռուսական օրակարգային հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի հուլիսի 7-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2․ Վահան Քերոբյանի, Նարեկ Տերյանի, Արմեն Այվազյանի և Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

          

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

        

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 692-Ա որոշման

   

Կ Ա Զ Մ

  

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

  

Վ․ Քերոբյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար (պատվիրակության ղեկավար) 

Ն․ Տերյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (05.07.2021 թ.- 07․07․2021 թ.,

Եկատերինբուրգ, 07․07․2021 թ., Մոսկվա)

Ա․ Այվազյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ 

Ա․ Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման

վարչության պետ

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Թորոսյան

    

30.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ