Գլխավոր տեղեկություն
Համար
N 1417-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2021-21.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2021 թվականի N 1417-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը և 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին (այսուհետ՝ ՊՈԱԿ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղաք Երևան, Պարույր Սևակի 1 հասցեում գտնվող շինության 2-րդ հարկի 38, 39 և 40 սենյակները՝ 64.3 քառ. մետր մակերես տարածքով (այսուհետ՝ անշարժ գույք), հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով հանձնել «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գրանցման համար՝ N 222.160.974576)՝ իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կնքել համաձայնագիր ՊՈԱԿ-ի հետ 2011 թվականի մարտի 15-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 09/0011 պայմանագրում որոշումից բխող փոփոխություններ կատարելու և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը հիմնադրամի միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կնքել հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

ա. հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,

բ. հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում հիմնադրամը պարտավորվում է փոխհատուցել չիրականացված միջոցառման չափով և վճարել տուգանք` չիրականացված միջոցառման համար նախատեսված գումարի 1 տոկոսի չափով: Ընդ որում, տուգանքի վճարումը հիմնադրամին չի ազատում իր պարտավորությունները կատարելու և խախտումները վերացնելու պարտականությունից,

գ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

02.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ