Գլխավոր տեղեկություն
Համար
N 740-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 30 նոյեմբերի 2020 թվականի N 740-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում, փուլ 2» ծրագրի մասին» N 364‑Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ծրագրի 10-րդ կետի 4-րդ պարբերությունում «ավտոմեքենայի ձեռքբերում՝ 13,000,000 դրամ» բառերը փոխարինել «ավտոմեքենայի ձեռքբերում՝ 13,500,000 դրամ» բառերով.

2) ծրագրի 10-րդ կետի 5-րդ պարբերությունում «նաև ավիատոմսերի ձեռքբերում՝ 20,384,000 դրամ» բառերը փոխարինել «նաև ավիատոմսերի ձեռքբերում՝ 19,884,000 դրամ» բառերով:

2. Սահմանել, որ «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ջիթի-Էլեկտրոնիքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01279972) 2020 թվականի հոկտեմբերի 28‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի ձեռքբերում` 1,408,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 14.06.21 N 477-Ա)

(2-րդ կետը փոփ. 14.06.21 N 477-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 30

Երևան