Գլխավոր տեղեկություն
Համար
N 699-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2018 թվականի N 699-Ա

 

«ԱՐԻԴԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 22.07.21 N 1189-Ա)

1. «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը` 290.110.912407) տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն)՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու, մասնավորապես, նորարարական տեխնոլոգիաներով բժշկական կահույքի հավաքման ու օժանդակ պարագաներ արտադրելու, Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների (մասնավորապես, քիմիական լուծույթներ), ինչպես նաև պլաստմասսայե արտադրատեսակների, այդ թվում՝ ինչպես սեփական արտադրատեսակների բաղադրամաս հանդիսացող արտադրատեսակների, այնպես էլ որպես վերջնական արտադրատեսակ հանդիսացող՝ վաճառքի համար նախատեսված ապրանքատեսակների (մասնավորապես, ալկոթեստերների գործածության համար անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման մուշտուկներ, ինչպես նաև բժշկական նշանակության այլ պլաստմասսայե արտադրատեսակներ (նստարան լոգարանի համար, զուգարանակոնքի գլխադիրներ, աստիճան լոգարանի համար, միզընդունիչ և գիշերանոթ, սանիտարական հարմարանքով աթոռի պլաստիկե մեջք, նստատեղ, դույլ՝ կափարիչով, և բռնակ, գլխադիրներ և գլանիկներ, ալկոթեստերի աքսեսուար պլաստիկե տուփեր) արտադրության համար:

(1-ին կետը խմբ. 22.07.21 N 1189-Ա)

2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 5 տարի:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումից հետո երկօրյա ժամկետում «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.

2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը մեկօրյա ժամկետում տրամադրել պետական եկամուտների կոմիտեին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հունիսի 22
Երևան